Սեղմել Esc փակելու համար:
ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ԷԴՈՒԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ԷԴՈՒԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2022 թվականի N 1422-Ա

 

ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ԷԴՈՒԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանին 2022 թվականի դեկտեմբերի 12-14-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)` երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

2. Նարեկ Մկրտչյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման գիշերավարձի և օրապահիկի, Էդուարդ Պետրոսյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Նարեկ Մկրտչյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի 1

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.12.2022
N 1422-Ա
Որոշում