Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2022 թվականի N 1850-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՎԱՆՍԵՎԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՎԱՆՍԵՎԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԱՐՄԵՆԻԱ ԼԻԶԻՆԳ ՔԱՄՓՆԻ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՎԱՆՍԵՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար, և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքների (ցանկի 1-ից 5-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է լիզինգի թիվ ALC00480LO, ALC00481LO, ALC00482LO, ALC00483LO պայմանագրերով սահմանված «Արմենիա Լիզինգ Քամփնի» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` լիզինգատու կազմակերպություն)` պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «ՎԱՆՍԵՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` ներդրումային ծրագրի իրականացման համար:

3. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագիրը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց` արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:

4. Սահմանել, որ`

1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքների, այդ թվում` լիզինգատու կազմակերպության կողմից «ՎԱՆՍԵՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնված ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և սույն որոշմամբ սահմանված սահմանափակումները.

2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 18-ը ներառյալ.

4) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի դեկտեմբերի 1-ի

N 1850-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |ԱՏԳ ԱԱ-ի |Անվանումը|Տեխնիկական|Չափի|Քանակը|Ծագման|Արտա- |Արժեքը|Այլ  |

|ը/կ|ծածկագիրը|         |բնութագիրը|միա-|      |երկիրը|հանման|(դրամ)|տեղե-|

|   |         |         |          |վորը|      |      |երկիրը|      |կու- |

|   |         |         |          |    |      |      |      |      |թյուն|

|   |         |         |          |    |      |      |      |      |ներ  |

|_________________________________________________________________________|

|   ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ     |

|_________________________________________________________________________|

|1. |730900590|Ցիստեռն  |15000 լ   |կգ  |4.192 |Բուլ- |Բուլ- |179300|«Լի- |

|   |        0|գինու    |          |    |      |ղարիա |ղարիա |    00|զինգ»|

|   |         |պահպանման|          |    |      |      |      |      |ALC0 |

|   |         |համար    |          |    |      |      |      |      |0480 |

|   |         |         |          |    |      |      |      |      |  LO |

|___|_________|_________|__________|____|______|______|______|______|_____|

|2. |730900590|Ցիստեռն  |15000 լ   |կգ  | 1.665|Բուլ- |Բուլ- |687000|«Լի- |

|   |        0|գինու    |          |    |      |ղարիա |ղարիա |     0|զինգ»|

|   |         |պահպանման|          |    |      |      |      |      |ALC0 |

|   |         |համար    |          |    |      |      |      |      |0481 |

|   |         |         |          |    |      |      |      |      |  LO |

|___|_________|_________|__________|____|______|______|______|______|_____|

|3. |730900590|Ցիստեռն  |15000 լ   |կգ  |845   |Բուլ- |Բուլ- |359000|«Լի- |

|   |         |գինու    |          |    |      |ղարիա |ղարիա |     0|զինգ»|

|   |         |պահպանման|          |    |      |      |      |      |ALC0 |

|   |         |համար    |          |    |      |      |      |      |0481 |

|   |         |         |          |    |      |      |      |      |  LO |

|___|_________|_________|__________|____|______|______|______|______|_____|

|4. |84186900 |Չիլլեր   |39.7 կվ   |կգ  |950   |Իտալիա|Իտալիա|920000|«Լի- |

|   |         |         |          |    |      |      |      |     0|զինգ»|

|   |         |         |          |    |      |      |      |      |ALC0 |

|   |         |         |          |    |      |      |      |      |0482 |

|   |         |         |          |    |      |      |      |      |  LO |

|___|_________|_________|__________|____|______|______|______|______|_____|

|5. |84021990 |Գոլորշու |20 կվ,    |կգ  |45    |Իտալիա|Իտալիա|251000|«Լի- |

|   |      09 |գեներատոր|0.5-1.5   |    |      |      |      |     0|զինգ»|

|   |         |         |բար       |    |      |      |      |      |ALC0 |

|   |         |         |          |    |      |      |      |      |0483 |

|   |         |         |          |    |      |      |      |      |  LO |

|___|_________|_________|__________|____|______|______|______|______|_____|

|   |Ընդամենը`|         |          |    |      |      |      | 40100|     |

|   |         |         |          |    |      |      |      |   000|     |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.12.2022
N 1850-Ա
Որոշում