ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 դեկտեմբերի 2022 թվականի N 1846-Ա
«ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԹԻՎ 5222-ԱՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլուխը և 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ֆինանսավորման թիվ 5222-ԱՄ համաձայնագրի (այսուհետ` վարկային համաձայնագիր) շրջանակներում ձեռք բերված բժշկական սարքավորումներն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, այնուհետև անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններին` համաձայն N 1 հավելվածի:
2. Վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված բժշկական սարքավորումներն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, այնուհետև նվիրաբերել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններին` համաձայն N 2 հավելվածի:
3. Վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված բժշկական սարքավորումներն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված բժշկական սարքավորումների անհատույց օգտագործման և նվիրաբերության պայմանագրեր.
2) սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բժշկական սարքավորումների նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես բժշկական օգնության և սպասարկման նպատակներով օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել որոշման նախագիծ` սույն որոշման N 3 հավելվածով սահմանված բժշկական սարքավորումները բաշխելու մասին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. դեկտեմբերի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 1-ի
N 1846-Ա որոշման
ՑԱՆԿ
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 1-ի
N 1846-Ա որոշման
ՑԱՆԿ
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի դեկտեմբերի 1-ի
N 1846-Ա որոշման
ՑԱՆԿ
ԲԱՇԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ