ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 2022 թվականի N 1428-Ա
ԱՐՄԵՆ ԳՅՈՒՐՋՅԱՆԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության տրանսֆերային գնագոյացման և հարկային համաձայնագրերի կիրառման բաժնի պետի տեղակալ Արմեն Գյուրջյանին 2022 թվականի դեկտեմբերի 5-8-ը գործուղել Հունգարիա (Բուդապեշտ)` Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության «Հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթի տեղաշարժին հակազդում» համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Արմեն Գյուրջյանի` Հունգարիա գործուղման ճանապարհածախսը և 2022 թվականի դեկտեմբերի 5-6-ի օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Գյուրջյանի` Հունգարիա գործուղման գիշերավարձի և 2022 թվականի դեկտեմբերի 7-8-ի օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հունգարիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. դեկտեմբերի 2
Երևան