Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2022 թվականի N 774-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԲՈՂՈՔՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՋ ՆՇՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԸ), ԴՐԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

3. ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՀԱՅՏԻՆ ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

42. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, հայտը ներառում է`

1) դիմում` արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին (համաձայն սույն կարգով սահմանված N 1 ձևի),

2) գյուտի նկարագրությունը,

3) գյուտի հավակնության սահմանումը, որը ներառում է առնվազն մեկ անկախ կետ,

4) գծագրեր և այլ նյութեր, եթե դրանք անհրաժեշտ են գյուտի էությունը հասկանալու համար,

5) գյուտի համառոտ շարադրանքը (ռեֆերատ):

43. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, գյուտի հայտին կցվում է գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու հայտի, այդ թվում` ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի, գրանցման և նախնական փորձաքննության արդյունքներով որոշում կայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

44. Եթե պետական տուրքը վճարվել է նվազեցված դրույքաչափով, ապա պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև նվազեցված դրույքաչափով վճարման հիմքերը հաստատող փաստաթուղթ` տեղեկանք կազմակերպության (հայտատուի) աշխատողների թվաքանակի մասին (պետական տուրքի վճարման օրվա դրությամբ)` նշելով նրա հարկային կոդը: Տեղեկանքն ստորագրում է տվյալ կազմակերպության ղեկավարը կամ այդպիսի իրավասություն ունեցող այլ անձ (նշելով պաշտոնը):

45. Եթե օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն առաջին հայտը Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որևէ պետություն ներկայացնելու թվականով հայտատուն խնդրարկում է առաջնություն, ապա հայտ ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից երկու ամսվա ընթացքում հայտատուն պետք է Գրասենյակին հայտնի խնդրարկվող առաջնության թվականը, վճարի օրենքով սահմանված պետական տուրքը յուրաքանչյուր խնդրարկվող առաջնության համար, և առաջին հայտի ներկայացման թվականից, իսկ եթե առաջին հայտերը մի քանիսն են` այդպիսի հայտերի ամենավաղ ներկայացման թվականից տասնվեց ամսվա ընթացքում Գրասենյակ ներկայացնի առաջին հայտի` այն ստացած գերատեսչության կողմից վավերացված պատճենը: Եթե առաջին հայտերը մի քանիսն են, կցվում են այդ բոլոր հայտերի վավերացված պատճենները:

46. Եթե հայտատուն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն խնդրարկում է ցուցահանդեսային առաջնություն, ապա Գրասենյակ հայտ ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից եռամսյա ժամկետում հայտատուն տրամադրում է տվյալներ ցուցահանդեսի տեսակի, դրա անցկացման վայրի, բացման և փակման թվականների, ցուցադրման առաջին օրվա վերաբերյալ` ներկայացնելով ցուցահանդեսի միջազգային կարգավիճակի մասին գրավոր հավաստագիր, որը տրվել է ցուցահանդեսը կազմակերպած մարմնի կողմից:

47. Եթե գյուտի հայտը վերաբերում է կենսաբանական նյութին (միկրոօրգանիզմի շտամին, բույսերի կամ կենդանիների բջիջների գծին կամ միջոցին, որում օգտագործվում է միկրոօրգանիզմի անհայտ շտամը կամ բջիջների գիծը), ապա հայտին պետք է կցվի Արտոնագրային գործընթացի նպատակով միկրոօրգանիզմների ավանդադրման միջազգային ճանաչման մասին Բուդապեշտյան պայմանագրի Հրահանգի 7-րդ հոդվածի համաձայն տրված կամ միկրոօրգանիզմների ավանդադրման հարցերով Կառավարության կողմից լիազորված հաստատության տված կենսաբանական նյութի ավանդադրման մասին տեղեկանքը: Ավանդադրման թվականը պետք է նախորդի հայտի ներկայացման թվականին, իսկ առաջնություն խնդրարկելու դեպքում` գյուտի առաջնության թվականին:

48. Եթե գյուտի հայտը ներառում է նուկլեոտիդների և (կամ) ամինաթթուների հաջորդականությունների ցանկ, ապա հայտին պետք է կցվի նուկլեոտիդների և ամինաթթուների հաջորդականությունների այդ նույն ցանկի պատճենի գրառումով մեքենաընթեռնելի կրիչ, որը բավարարում է ՄՍՀԿ ST.25 ստանդարտին և հայտատուի կողմից ստորագրված դիմում` թղթային կրիչի վրա (տպագիր) և մեքենաընթեռնելի ձևերով ներկայացված հաջորդականությունների ցանկերի նույնականության մասին:

49. Եթե հայտը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա հայտին կցվում է հայտատուի կողմից նրան տրված լիազորագրի բնօրինակը կամ դրա պատճենը` սույն կարգի 398-րդ կետում նշված դեպքում: Ներկայացուցչի կողմից Էլեկտրոնային եղանակով ներկայացվող լիազորագիրը պետք ներկայացվի «Էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների մասին» օրենքի պահանջների պահպանմամբ: Արտոնագրային հավատարմատարի միջոցով Էլեկտրոնային եղանակով ներկայացվող հայտին լիազորագիրը կցվում է սկանավորված տարբերակով: Լիազորագրում նշվում են` ներկայացուցչի (այդ թվում` արտոնագրային հավատարմատարի) լիազորությունների ծավալը, լիազորագիր տալու թվականը և վայրը:

 

4. ԳՅՈՒՏԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ (ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՐՏՈՆԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

50. Գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումը լրացվում է սույն կարգով սահմանված N 1 ձևով:

51. Եթե որևէ տեղեկություն ամբողջությամբ չի տեղավորվում դիմումի համապատասխան սյունակում, ապա այդ տեղեկությունը նույն կերպ լրացվում է լրացուցիչ թերթի վրա` դիմումի համապատասխան սյունակում նշելով` «շարունակությունը` լրացուցիչ թերթի վրա» կամ «տեղեկությունները բերված են լրացուցիչ թերթի վրա»:

52. Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային ձևով, ընդ որում, դիմումի դաշտերը լրացվում են` օգտագործելով էկրանի ինտերֆեյսի (միջերեսի) տարրերը:

53. Դիմումի էլեկտրոնային ձևն ունի դաշտերի փոփոխական ծավալ, և, հետևաբար, լրացուցիչ թերթի լրացում չի պահանջվում:

54. Դիմումի ձևի էլեկտրոնային պատկերը տեղադրված է Գրասենյակի պաշտոնական ինտերնետային կայքում:

55. Դիմումի լրացման պահանջները, երբ այն ներկայացվում է էլեկտրոնային ձևով, համընկնում են սույն կարգի 50-րդ կետում նշված դիմումի ձևի լրացման պահանջներին, բացառությամբ ստորագրության ձևակերպման պահանջների:

56. Դիմումի էլեկտրոնային ձևը ստորագրվում է (արտոնագրային հավատարմատարի, ընդհանուր ներկայացուցչի կամ այլ ներկայացուցչի կողմից) հավաստագրված էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

57. Դիմումի 1-ին սյունակը նախատեսված է դիմումը Գրասենյակի կողմից ստանալուց հետո լրացնելու համար և հայտատուի կողմից չի լրացվում: Դիմումի 1-ին սյունակի դաշտերն են` «Հայտի ստացման թվականը և մտից N», «Հայտի պետական գրանցման N», «Հայտի ներկայացման թվականը» և «Միջազգային հայտի ազգային փուլ փոխադրման թվականը»:

58. Դիմումի 2-րդ սյունակի համապատասխան վանդակում «X» նշանով պետք է նշել` գյուտի արտոնագիր, թե գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտ է ներկայացվում:

59. Դիմումի 3-րդ սյունակի համապատասխան վանդակը նշվում է «X» նշանով, եթե ներկայացվող գյուտը հանդիսանում է երկու պահպանական փաստաթղթերի խնդրարկման առարկա, այսինքն` հայտատուն միաժամանակ (նույն օրը) ներկայացնում է միևնույն գյուտի համար գյուտի արտոնագիր ստանալու հայտ և գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտ:

60. Դիմումի 4-րդ սյունակի`

1) «Միջազգային հայտի գրանցման համարը և ներկայացման թվականը» դաշտում լրացվում են ստացող գերատեսչության կողմից սահմանված միջազգային հայտի գրանցման համարը և ներկայացման թվականը.

2) «Միջազգային հայտի միջազգային հրապարակման համարը և թվականը» դաշտում լրացվում են միջազգային հայտի միջազգային հրապարակման համարը և թվականը.

3) «Եվրասիական հայտի համարը և ներկայացման թվականը» դաշտում (լրացվում է օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված դեպքում) լրացվում են եվրասիական հայտի համարը և ներկայացման թվականը.

4) «Եվրասիական հայտի հրապարակման համարը և թվականը» դաշտում (լրացվում է օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված դեպքում) լրացվում են եվրասիական հայտի միջազգային հրապարակման համարը և թվականը:

61. Դիմումի 5-րդ սյունակի «Գյուտի անվանումը» դաշտում լրացվում է հայտարկվող գյուտի (գյուտերի խմբի) անվանումը, որը պետք է համընկնի գյուտի նկարագրությունում բերված անվանմանը:

62. Դիմումի 6-րդ սյունակի «Հայտատու(ներ), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն» դաշտում լրացվում են տեղեկություններ հայտատուի մասին` ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշումով), մի քանի հայտատուների դեպքում` իրենց նշած հերթականությամբ, կամ կազմակերպության (իրավաբանական անձի) լրիվ անվանումը, ինչպես նաև տեղեկություններ համապատասխանաբար դրանց բնակության, հաշվառման կամ գտնվելու վայրի մասին, ներառյալ` երկրի պաշտոնական անվանումը, փոստային հասցեն (ներառյալ` փոստային դասիչը) և երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի (նշվում է դիմումի 6-րդ սյունակի երրորդ դաշտում): Եթե հայտատուները մի քանիսն են, նշված տեղեկությունները լրացվում են նրանցից յուրաքանչյուրի համար:

63. Դիմումի 6-րդ սյունակի միջին դաշտում նշվում են հայտատուի (հայտատուների) հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

64. Եթե հայտատուները նաև հեղինակներ են, ապա նրանց բնակության վայրի մասին տեղեկությունները տրվում են միայն դիմումի 7-րդ սյունակի «Հեղինակ (ներ)» դաշտում:

65. Դիմումի 7-րդ սյունակի «Հեղինակ(ներ) (անուն, ազգանուն)» դաշտում լրացվում են տեղեկություններ գյուտի հեղինակի (համահեղինակների) մասին` անունը, հայրանունը (եթե այն նշված է) և ազգանունը, բնակության վայրի փոստային հասցեն (ներառյալ` փոստային դասիչը), որը ներառում է երկրի պաշտոնական անվանումը, և երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի (նշվում է դիմումի 7-րդ սյունակի երրորդ դաշտում):

66. Դիմումի 8-րդ` «Հայտատուի(ների) ներկայացուցիչը(ներ)» սյունակում լրացվում են տեղեկություններ այն անձի մասին, ով հայտատուի կողմից նշանակված է իր անունից վարելու գործերը Գրասենյակի հետ` անունը, հայրանունը (եթե այն նշված է) և ազգանունը, բնակության վայրի հասցեն Հայաստանի Հանրապետության տարածքում, հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

67. Ներկայացուցիչը կարող է լինել արտոնագրային հավատարմատարը, ընդհանուր ներկայացուցիչը (հայտատուներից մեկը) կամ այլ ներկայացուցիչ: Այս դեպքում «X» նշանով նշվում է համապատասխան վանդակը:

68. Դիմումի 9-րդ սյունակի «Հասցե նամակագրության համար» դաշտում լրացվում են հասցեատիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը և փոստային հասցեն Հայաստանի Հանրապետության տարածքում (ներառյալ` փոստային դասիչը), որոնք պետք է բավարարեն փոստային արագ առաքման սովորական պահանջներին: Այս սյունակի մյուս դաշտում լրացվում են հասցեատիրոջ հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

69. Որպես նամակագրության հասցե կարող են նշվել, մասնավորապես, հայտատուի` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի (ֆիզիկական անձի համար), հաշվառման վայրի (անհատ ձեռնարկատիրոջ համար) կամ գտնվելու վայրի (կազմակերպության համար) հասցեն:

70. Եթե նամակագրության հասցեն համընկնում է հայտատուի ներկայացուցչի հասցեի հետ, ապա դիմումի 9-րդ սյունակը կարելի է չլրացնել, այլ միայն կատարել «X» նշանով նշում համապատասխան վանդակում, որը վերաբերում է հայտատուի ներկայացուցչի հասցեով նամակագրությունը վարելու խնդրանքին:

71. Եթե դիմումում բացակայում է նամակագրության հասցեն և չի դրված հայտատուի ներկայացուցչի հասցեով նամակագրությունը վարելու խնդրանքը հավաստող «X» նշանը (ներկայացուցիչ նշանակված լինելու դեպքում), ապա տվյալ հայտով նամակագրության հասցեատեր կարող է նշվել Հայաստանի Հանրապետությունում բնակվելու կամ գտնվելու վայր ունեցող հայտատուն (եթե հայտատուները մի քանիսն են, նրանցից առաջինը):

72. Դիմումի 10-րդ` «Ծանուցումների ստացման նախընտրած եղանակը» սյունակի համապատասխան վանդակում «X» նշանով նշվում է ծանուցումների ստացման հայտատուի նախընտրած եղանակը` փոստային առաքումով, թե կապի այլ միջոցներով, այդ թվում` էլեկտրոնային փոստի միջոցով: Եթե հայտատուն չի ընտրում ծանուցումների ստացման իր նախընտրած եղանակը, ապա Գրասենյակը ծանուցումներն ուղարկում է օրենքով սահմանված եղանակներից որևէ մեկով:

73. Դիմումի 11-րդ սյունակը լրացվում է միայն այն դեպքում, երբ հեղինակը խնդրում է հայտի և(կամ) արտոնագրի մասին հրապարակվող տեղեկատվության մեջ չհիշատակվել որպես հեղինակ: Այս դեպքում նշվում է միայն այն հեղինակի անունը, հայրանունը (եթե այն նշված է) և ազգանունը, ով ցանկանում է հրապարակման ժամանակ չհիշատակվել որպես հեղինակ, և նրա ստորագրությունը:

74. Դիմումի 12-րդ սյունակը լրացվում է միայն այն դեպքում, երբ հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքը հայտատուին փոխանցվել է հեղինակի իրավահաջորդի կողմից: Այստեղ նշվում են տեղեկություններ իրավահաջորդի մասին` անունը, հայրանունը (եթե այն նշված է), ազգանունը և բնակության վայրը (հասցեն` ֆիզիկական անձի համար), անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշումով) և հաշվառման վայրը (անհատ ձեռնարկատիրոջ համար) կամ կազմակերպության (իրավաբանական անձի) լրիվ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն) և երկրի կոդը: Այն դեպքում, երբ հեղինակի իրավահաջորդը կազմակերպություն է, նշված դաշտում դրվում է ղեկավարի ստորագրությունը:

75. Դիմումի 13-րդ սյունակի համապատասխան վանդակում «X» նշանը դրվում է միայն այն դեպքում, երբ օրենքի 49-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն հայտի ներկայացման թվականը սահմանելու համար գյուտի նկարագրությունը փոխարինված է հայտատուի կողմից ավելի վաղ ներկայացված (սկզբնական կամ նախորդող) հայտին կատարված հղումով: Այս սյունակը պարունակում է համապատասխան դիմումը և համապատասխան դաշտերում նշման ենթակա` ավելի վաղ ներկայացված (սկզբնական կամ նախորդող) հայտի համարը, ներկայացման թվականը և երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի, որտեղ ներկայացված է եղել սկզբնական կամ նախորդող հայտը:

76. Դիմումի 14-րդ սյունակը նախատեսված է առաջնություն խնդրարկելու մասին նշում կատարելու համար, լրացվում է միայն այն դեպքում, երբ խնդրարկվում է ավելի վաղ առաջնություն, քան Գրասենյակ հայտի ներկայացման թվականն է: Այս դեպքում համապատասխան վանդակում դնելով «X» նշանը, նշվում են առաջնության խնդրարկման հիմքերը, նշվում են սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի համարը, որի հիման վրա խնդրարկվում է առաջնությունը և խնդրարկված առաջնության թվականը (ավելի վաղ ներկայացված հայտի թվականը):

77. Առաջնության խնդրարկման հնարավոր հիմքերն են` օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 31-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ և 11-րդ մասերում նշվածները:

78. Եթե առաջնությունը խնդրարկվում է մի քանի հայտերի հիման վրա, ապա նշվում են բոլոր հայտերի համարները և դրվում խնդրարկվող առաջնության թվականները:

79. Միջազգային առաջնություն խնդրարկելու դեպքում համապատասխան դաշտում նշվում է առաջին հայտի ստացման երկրի ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի:

80. Եթե խնդրարկվում է ցուցահանդեսային առաջնություն, ապա դիմումի 14-րդ սյունակի համապատասխան վանդակում դրվում է «X» նշանը և նշվում պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում գյուտն ամբողջությամբ կամ մասնակիորեն ցուցադրման առաջին օրը (թվականը):

81. Դիմումի 15-րդ` «Կցվող փաստաթղթերի ցանկը» սյունակի համապատասխան վանդակները լրացվում են «X» նշանով` նշելով յուրաքանչյուր ներկայացվող փաստաթղթի թերթերի քանակը մեկ օրինակում և օրինակների քանակը:

82. Եթե հայտին կցվում է առաջին հայտի վավերացված պատճենը(ները), ապա համապատասխան դաշտում նշվում է միայն այդ պատճենների քանակը:

83. Դիմումի 15-րդ սյունակի` «հավակնության սահմանումը» դաշտում փակագծերի մեջ նշվում է հավակնության սահմանման կետերի քանակը:

84. Դիմումի 15-րդ սյունակի` կից ներկայացվող այն փաստաթղթերի համար, որոնք նախատեսված չեն դիմումի ձևում («այլ փաստաթղթեր»), նշվում է դրանց կոնկրետ նշանակությունը: Եթե հայտում առկա են մեքենաընթեռնելի կրիչներ, որոնցում գրված է նուկլեոտիդների և ամինաթթուների հաջորդականությունների ցանկը, ապա «այլ փաստաթղթեր» բաժնում նշվում է` «մեքենաընթեռնելի կրիչով»:

85. Դիմումի 16-րդ սյունակում անհրաժեշտ է նշել ներկայացվող գծագրերից այն նկարի համարը, որը հայտատուի կարծիքով պետք է հրապարակվի հավակնության սահմանման (համառոտ շարադրանքի) հետ:

86. Դիմումի 17-րդ` «Ստորագրություն(ներ)» սյունակը լրացվում է` պարտադիր նշելով ստորագրման թվականը: Դիմումը ստորագրում է հայտատուն: Եթե հայտատուն կազմակերպություն է (մասնավորապես` իրավաբանական անձ), ապա դիմումը ստորագրում է դրա ղեկավարը կամ կազմակերպության կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձ` նշելով պաշտոնը:

87. Եթե հայտը ներկայացվում է հայտատուի ներկայացուցչի միջոցով, դիմումը կարող է ստորագրվել հայտատուի ներկայացուցչի կողմից:

88. Դիմումում ստորագրությունները վերծանվում են` ստորագրող անձանց անունների սկզբնատառերի և ազգանունների նշումով:

89. Եթե ստորագրություններ պահանջող այս կամ այն տեղեկությունը լրացվում է լրացուցիչ թերթի վրա, այն ստորագրում են նույն կարգով: Հայտատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությունը պարտադիր է դիմումի յուրաքանչյուր լրացուցիչ թերթի վրա:

 

5. ԳՅՈՒՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

90. Նկարագրությունն սկսվում է գյուտի անվանումով (ինչպես այն նշված է գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումի մեջ) և ունի հետևյալ բաժինները`

1) տեխնիկայի բնագավառը, որին վերաբերում է գյուտը,

2) տեխնիկայի մակարդակը,

3) գյուտի բացահայտումը,

4) գրաֆիկական նյութերի համառոտ նկարագրությունը (եթե դրանք կան հայտում),

5) գյուտի իրականացումը,

6) հաջորդականությունների ցանկը (եթե նուկլեոտիդների և(կամ) ամինաթթուների հաջորդականությունները օգտագործված են գյուտի բնութագրման համար):

91. Նկարագրությունը շարադրելու կարգը կարող է տարբերվել վերը նշվածից, եթե հաշվի առնելով գյուտի առանձնահատկությունները` շարադրման այլ կարգը նպաստում է գյուտն ավելի լավ հասկանալուն և ավելի հակիրճ շարադրելուն:

92. Օրենքի 49-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերով նախատեսված դեպքերում, հայտի ներկայացման թվականի սահմանման համար թույլատրվում է գյուտի նկարագրության կամ դրա մի մասի փոխարինումը հայտատուի կողմից ավելի վաղ ներկայացված (սկզբնական կամ նախորդող) հայտին կատարված հղումով` հայտատուի կողմից դրանց հետագա ներկայացման պայմանով:

93. Եթե որոշված է Միջազգային արտոնագրային դասակարգման (այսուհետ` ՄԱԴ) գործող խմբագրության խորագիրը, որին վերաբերում է հայտարկվող գյուտը, ապա այդ խորագրի ցուցիչն անհրաժեշտ է տեղադրել գյուտի անվանումից առաջ` նկարագրության առաջին էջի վերին աջ անկյունում:

 

6. ԳՅՈՒՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

94. Գյուտի անվանումը պետք է լինի պարզ, հստակ և համառոտ (գերադասելիորեն` ոչ ավելի, քան 10 բառ) և չպարունակի հորինված անվանումներ: Գյուտի անվանումը, որպես կանոն, բնութագրում է գյուտի նշանակությունը, համապատասխանում է գյուտի էությանը և շարադրվում է եզակի թվով: Բացառություն են կազմում ընդհանուր կառուցվածքային բանաձևով ընդգրկվող քիմիական միացություններին վերաբերող գյուտերի անվանումները կամ, եթե անվանումը չի օգտագործվում եզակի թվով:

95. Գյուտի անվանումը ծառայում է տեղեկատվական նպատակներին և կարող է չհամընկնել գյուտի հավակնության սահմանման մեջ բերված, գյուտի նշանակությունն արտացոլող սեռային հասկացության հետ:

96. Քիմիական միացությանը վերաբերող գյուտի անվանման մեջ ներառվում է միացության անվանումն ըստ քիմիայում ընդունված որևէ անվանացուցակի կամ խմբի (դասի), որին այն վերաբերում է, կարող է բերվել նաև միացության կոնկրետ նշանակությունը, իսկ կենսաբանորեն ակտիվ միացությունների համար` կենսաբանական ակտիվության տեսակը:

97. Բնական աղբյուրից մեկուսացված կամ, նույն կամ ուղղորդված փոփոխված կենսաբանական ֆունկցիայով այլ կերպ ստացված նուկլեինաթթվին, սպիտակուցին, բազմապեպտիդին կամ պեպտիդին վերաբերող գյուտի անվանման մեջ, պետք է ներառվի նյութի անվանումը, ինչպես նաև նշանակությունը բնորոշող կենսաբանական ֆունկցիան (ակտիվության տեսակը, կենսաբանական հատկությունը), եթե անվանումից այն ակնհայտորեն չի հետևում.

98. Չպարզված կառուցվածքով քիմիական միացությանը, չպարզված բաղադրությամբ խառնուրդին, այդ թվում` կենսատեխնոլոգիական եղանակով ստացված, կամ դրանց ստացման եղանակին վերաբերող գյուտի անվանման մեջ ներառվում է նյութի կենսաբանական ակտիվության տեսակը կամ նշանակությունը:

99. Մանրէի շտամին վերաբերող գյուտի անվանման մեջ ներառվում են սեռային և տեսակային (միջազգային անվանացանկի պահանջներին համապատասխան) կենսաբանական օբյեկտի անվանումը լատիներեն և շտամի նշանակությունը:

100. Բույսերի կամ կենդանիների բջիջների գծին վերաբերող գյուտի անվանման մեջ ներառվում են բջիջների գծի անվանումը և նշանակությունը:

101. Գենետիկական կառուցվածքին վերաբերող գյուտի անվանման մեջ ներառվում է դրա անվանումը` նշանակության կամ նշանակությունը բնորոշող կենսաբանական ֆունկցիայի նշումով:

102. Սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի կիրառմանը վերաբերող գյուտի անվանումը կազմվում է համապատասխան օբյեկտի համար սահմանված կարգով և բնութագրում է դրա նշանակությունը:

103. Գյուտերի խմբի անվանման մեջ, որպես կանոն, ներառվում է հետևյալը`

1) մեկը մյուսից ստացման (պատրաստման) կամ մեկը մյուսի իրագործման կամ օգտագործման համար նախատեսված գյուտերի խմբի անվանման մեջ ներառվում է մեկ գյուտի լրիվ և մյուսի` կրճատ անվանումը,

2) մեկը մյուսում կիրառելու համար նախատեսված գյուտերի խմբի անվանման մեջ ներառվում են խմբի մեջ մտնող գյուտերի լրիվ անվանումները,

3) տարբերակներին վերաբերող գյուտերի խմբի անվանման մեջ նշվում է խմբի մեկ գյուտի անվանումը, որը լրացվում է փակագծերում վերցված «տարբերակներ» բառով:

 

7. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ «ՏԵԽՆԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԸ» ԲԱԺԻՆԸ

 

104. Նկարագրության «Տեխնիկայի բնագավառը» բաժնում նշվում է գյուտի օբյեկտի կոնկրետ նշանակությունը և դրա կիրառման բնագավառը: Եթե այդ բնագավառները մի քանիսն են, ապա նշվում են դրանցից առավել գերադասելիները:

 

8. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ «ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ» ԲԱԺԻՆԸ

 

105. Նկարագրության «Տեխնիկայի մակարդակը» բաժնում բերվում են տեղեկություններ տեխնիկայի նախորդող մակարդակից հայտատուին հայտնի նմանակների մասին` դրանցից առանձնացնելով հատկանիշների ամբողջությամբ գյուտի ամենամոտ նմանակը: Այն դեպքերում, երբ հայտը ներկայացնելիս գյուտի հավակնության սահմանում չի ներկայացվում կամ այն ներկայացվում է առանց սահմանափակիչ և տարբերիչ մասերի բաժանման, ապա նկարագրության «տեխնիկայի մակարդակը» բաժնում տեխնիկայի նախորդող մակարդակի վերաբերյալ տեղեկությունները կարող են բերվել առանց գյուտի ամենամոտ նմանակը նշելու: Տեխնիկայի նախորդող մակարդակն արտացոլող նյութերը բերվում են հնարավորինս մեծ ծավալով` ցանկալի է տեղեկատվության աղբյուրների նշումով:

106. Որպես գյուտի նմանակ ընտրվում է հայտարկվող գյուտին էությամբ մոտ միևնույն նշանակության միջոցը, որը հայտնի է այն տեղեկություններից, որոնք հանրամատչելի են դարձել մինչև հայտի ներկայացման թվականը կամ առաջնության թվականը, եթե այն խնդրարկվել է:

107. Նմանակներից յուրաքանչյուրը նկարագրելիս նկարագրության մեջ բերվում են այն բացահայտող տեղեկատվության աղբյուրի մատենագիտական տվյալները, նմանակի հատկանիշները, որոնցից հատուկ նշվում են հայտարկվող գյուտի էական հատկանիշներին համընկնող հատկանիշները, ինչպես նաև հայտատուին հայտնի` պահանջվող տեխնիկական արդյունքի ստացմանը խոչընդոտող պատճառները:

108. Եթե գյուտը վերաբերում է կոնկրետ նշանակությամբ կամ կենսաբանական ակտիվությամբ չպարզված բաղադրությամբ նյութի ստացման եղանակին, ապա որպես նմանակ նշվում է նույն նշանակությամբ կամ նույն կենսաբանական ակտիվությամբ նյութի ստացման եղանակը:

109. Եթե գյուտը վերաբերում է նոր քիմիական, այդ թվում` բարձրամոլեկուլային միացության ստացման եղանակին, ապա բերվում են տեղեկություններ դրա հայտնի կառուցվածքային նմանակի կամ ըստ նշանակության նմանակի ստացման եղանակի մասին:

110. Եթե գյուտը վերաբերում է միկրոօրգանիզմի շտամին, բույսերի կամ կենդանիների բջիջների գծին, գենետիկական կառուցվածքին, ապա որպես նմանակ բերվում են տեղեկություններ նույն նշանակությամբ հայտնի միկրոօրգանիզմի, բույսերի կամ կենդանիների բջիջների գծի, գենետիկական կառուցվածքի մասին:

111. Եթե գյուտը վերաբերում է սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի կիրառմանը, ապա որպես նմանակ բերվում են նույն նշանակությամբ հայտնի լուծումները:

112. Գյուտերի խումբ նկարագրելիս նմանակների մասին տեղեկությունները բերվում են յուրաքանչյուր գյուտի համար առանձին:

 

9. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՏԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ» ԲԱԺԻՆԸ

 

113. Նկարագրության «Գյուտի բացահայտումը» բաժնում բերվում են տեղեկություններ, որոնք բավարար լրիվությամբ բացահայտում են տեխնիկական արդյունքը և գյուտի էությունը որպես տեխնիկական լուծում, որը վերաբերում է արտադրանքին կամ եղանակին, այդ թվում` արտադրանքի կամ եղանակի կիրառմանը որոշակի նշանակությամբ, տեխնիկայի տվյալ բնագավառի մասնագետի կողմից դրա իրագործման համար:

114. Որպես տեխնիկական լուծում, գյուտի էությունն արտահայտվում է էական հատկանիշների համախմբությամբ, որը բավարար է հայտատուի կողմից նշված տեխնիկական խնդրի լուծման և գյուտի շնորհիվ ապահովվող տեխնիկական արդյունքին հասնելու համար:

115. Հատկանիշները համարվում են էական, եթե դրանք ազդում են հայտատուի կողմից նշված տեխնիկական խնդրի լուծման և գյուտի շնորհիվ ապահովվող տեխնիկական արդյունքի ստացման հնարավորության վրա, այսինքն` գտնվում են նշված արդյունքի հետ պատճառահետևանքային կապի մեջ:

116. Որպես տեխնիկայի տվյալ բնագավառի մասնագետ հասկացվում է հիպոթետիկ անձ, որին հասանելի է տեխնիկայի ամբողջ մակարդակի մասին տեղեկատվությունը և որն ունի տեխնիկայի տվյալ բնագավառի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, որոնք հիմնված են հանրագիտարաններում, մենագրություններում և դասագրքերում պարունակվող տեղեկատվության վրա:

117. Տեխնիկական արդյունքն իրենից ներկայացնում է տեխնիկական ազդեցության, երևույթի, հատկության և այլնի բնութագիրը, որն օբյեկտիվորեն դրսևորվում է եղանակի իրականացման կամ արտադրանքի պատրաստման կամ օգտագործման դեպքում, այդ թվում` այն արտադրանքի օգտագործման դեպքում, որն անմիջականորեն ստացվել է այն եղանակի կիրառմամբ, որն արտացոլում է գյուտը:

118. Տեխնիկական արդյունք կարող է լինել, մասնավորապես` շփման գործակցի նվազեցումը (բարձրացումը), ձուլման կառուցվածքի արատների վերացումը, թրթռման նվազեցումը, ազդանշանի ձևի աղավաղման նվազեցումը, օրգանի արյան մատակարարման բարելավումը, դեղագործական պատրաստուկի ազդեցության տեղակայումը, դրա թունայնության նվազեցումը, վակցինայի իմունագենության բարձրացումը, ֆիտոպաթոգենների նկատմամբ բույսի կայունության բարձրացումը, որոշակի ուղղվածությամբ հակագեների ստացումը, հեղուկի ծծանցման նվազեցումը, թրջելիության բարելավումը, աշխատանքային մարմնի և միջավայրի շփման բարելավումը, համակարգչի գործութային հիշողության պահանջվող ծավալի նվազեցումը կամ արագագործության բարձրացումը:

119. Բացառապես համակարգչային ծրագրի կամ այդ ծրագրում օգտագործվող ալգորիթմի կիրառմամբ ստացված արդյունքն ինքնին չի նշանակում, որ այդպիսի արդյունքը չի համարվում տեխնիկական բնույթ ունեցող:

120. Եթե եղանակին վերաբերող գյուտը բնութագրվում է համակարգչային ծրագրի կամ այդ ծրագրում օգտագործվող ալգորիթմի կիրառմամբ, ապա ստացվող արդյունքը համարվում է տեխնիկական բնույթ ունեցող, եթե այն դրսևորվում է`

1) նյութական աշխարհի օբյեկտների վրա ազդեցության միջոցով (այդ թվում` երբ այդպիսի ազդեցությունն իրենից ներկայացնում է այն համակարգչային համակարգի գործողության բարելավում, որի վրա գործում է նման ծրագիրը).

2) համակարգչային տեխնիկայի միջոցով ազդակների վրա ներգործությունների որոշակի հերթականություն կատարելու միջոցով:

121. Ստացվող արդյունքը չի համարվում տեխնիկական բնույթ ունեցող, եթե այն, մասնավորապես`

1) ստացվում է միայն այս կամ այն գործունեություն իրականացնելիս որոշակի կարգ պահպանելու շնորհիվ` դրա մասնակիցների միջև պայմանավորվածության կամ սահմանված կանոնների հիման վրա.

2) կայանում է միայն այս կամ այն տեղեկատվության ստացման մեջ և ստացվում է միայն մաթեմատիկական մեթոդի կիրառման շնորհիվ.

3) կայանում է գյուտի իրականացման կամ կիրառման հետաքրքրաշարժության և(կամ) տեսարանայնության մեջ:

122. Նկարագրության «Գյուտի բացահայտումը» բաժնում մանրամասն բացահայտվում է այն տեխնիկական խնդիրը, որի լուծմանը նպատակաուղղված է գյուտը, այն տեխնիկական արդյունքը, որը կարելի է ստանալ գյուտի կիրառմամբ, ինչպես նաև հայտարկվող լուծման առավելությունները տեխնիկայի նախորդող մակարդակի համեմատ:

123. Եթե գյուտն ստեղծելիս լուծվում է միայն կոնկրետ նշանակության տեխնիկական միջոցների տեսականու ընդլայնման խնդիրը կամ առաջին անգամ այդպիսի միջոցների ստացման խնդիրը, ապա տեխնիկական արդյունքը կայանում է այդ նշանակության իրականացման մեջ:

124. Տեխնիկական արդյունքը կարող է լինել նաև մարդու գործունեության որևէ բնագավառում արդիական միջոցների տեսականու ընդլայնում կամ առաջին անգամ այդպիսի միջոցների ստացում:

125. Եթե գյուտն ապահովում է մի քանի տեխնիկական արդյունքների ստացում (այդ թվում` դրա կատարման որոշակի ձևերում կամ օգտագործման հատուկ պայմաններում), գյուտի էությունը բացահայտելիս անհրաժեշտ է նշել բոլոր տեխնիկական արդյունքները:

126. Նկարագրության «Գյուտի բացահայտումը» բաժնում բերվում են գյուտը բնութագրող բոլոր էական հատկանիշները, առանձնացվում են ամենամոտ նմանակից տարբերող հատկանիշները (եթե ամենամոտ նմանակը առանձնացված է), ընդ որում նշվում են տեխնիկական արդյունքն ապահովող հատկանիշների ամբողջությունը բոլոր դեպքերի համար, որոնց վրա տարածվում է իրավական պահպանության հայտարկվող ծավալը, և այն հատկանիշները, որոնք բնութագրում են գյուտը միայն մասնավոր դեպքերում, կատարման որոշակի ձևերում կամ օգտագործման հատուկ պայմաններում:

127. Չի թույլատրվում հատկանիշի բնութագիրը փոխարինել տեղեկատվության աղբյուրին հղումով, որտեղ այդ հատկանիշը բացահայտված է:

128. Միկրոօրգանիզմի շտամին, բույսերի կամ կենդանիների բջիջների գծին վերաբերող գյուտերի համար, եթե տվյալ օբյեկտներն ավանդադրված են և այդ մասին կա վկայակոչում գյուտի նկարագրությունում, բացի դրանց հատկանիշներից, լրացուցիչ նշվում են այդպիսի օբյեկտների ավանդադրման իրավասություն ունեցող հավաքածուի` ավանդադրման կենտրոնի հապավումը կամ անվանումը և գրանցման համարը, որը շնորհված է տվյալ հավաքածուի կողմից: Եթե նշված օբյեկտները ավանդադրված չեն, բերվում է հեղինակի կողմից շնորհված նշումը:

129. Եթե հատկանիշը բնութագրելիս բերվում է նուկլեոտիդների կամ ամինաթթուների հաջորդականությունը, նշվում է նրա համարը հաջորդականությունների ցանկում «ՍԵՔ ԻԴ ՆՈ`» («SEQ ID NO:») տեսքով, բերվում է համապատասխան ազատ տեքստ, եթե հաջորդականության բնութագիրը հաջորդականությունների ցանկում տրված է այդպիսի տեքստի օգտագործմամբ:

130. Եթե գյուտը բնութագրված է որպես սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի որոշակի նշանակությամբ կիրառում, բացի կիրառվող առարկայի հատկանիշներից բերվում են նաև այդ նշանակությունը պայմանավորող հատկությունների մասին տեղեկություններ:

131. Եթե օգտագործվող առարկան հայտնի է և կան տեղեկություններ դրա նախկին նշանակության մասին, բերվում են այն տեղեկատվության աղբյուրի մատենագիտական տվյալները, որում նկարագրված է գյուտը, և նշվում է այդ նշանակությունը:

132. Գյուտի հատկանիշը բացահայտելիս, պայմանական անվանման օգտագործումը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ այն հանրաճանաչ է և ունի ճշգրիտ նշանակություն, իսկ հատկանիշի այլ ձևով բացահայտելը դժվար է:

133. Գյուտի էությունը բացահայտող տեղեկությունները, այդ թվում նաև լուծվող տեխնիկական խնդրին և ստացվող տեխնիկական արդյունքին վերաբերող, գյուտերի խմբի համար բերվում են յուրաքանչյուր գյուտի համար առանձին:

134. Սարքը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները`

1) սարքի կառուցվածքային իրագործումը, որը բնութագրվում է բլոկների, հանգույցների, կառուցվածքային տարրերի առկայությամբ և ֆունկցիոնալ նշանակությամբ, դրանց փոխադարձ դիրքով, տարրերի և(կամ) ամբողջությամբ սարքի իրագործման ձևով.

2) բլոկների, հանգույցների և տարրերի միջև կապը.

3) տարրերի միջև կապի իրագործման ձևը.

4) տարրի (տարրերի) հարաչափերը և այլ բնութագրերը, դրանց փոխկապակցվածությունը.

5) նյութը, որից պատրաստված է տարրը (տարրերը) և(կամ) սարքն ամբողջությամբ.

6) տարրի ֆունկցիան կատարող միջավայրը:

135. Սարքի կառուցվածքային տարրի իրագործումը բնութագրելիս թույլատրվում է դրա շարժունակության, դրանով որոշակի ֆունկցիայի իրականացման հնարավորության վրա ցուցում տալը (օրինակ` արգելակման հնարավորությամբ, սևեռման հնարավորությամբ):

136. Չի թույլատրվում սարքի բնութագրման համար օգտագործել հատկանիշներ, որոնք արտահայտում են սարքի վրա ամբողջությամբ կամ դրա տարրի վրա այնպիսի նշումների (բառային, գեղարվեստական կամ համակցված) առկայությունը, որոնք չեն ազդում սարքի գործարկման և իր նշանակությամբ դրա իրագործման համար:

137. Եղանակը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները`

1) գործողության կամ գործողությունների համախմբության առկայությունը.

2) գործողությունների իրագործման հերթականությունը (հաջորդաբար, միաժամանակ, տարբեր զուգակցությամբ և այլն).

3) գործողությունների իրագործման պայմանները, ռեժիմը, նյութերի (ելանյութի, ազդանյութերի, կատալիզորդների և այլն), սարքերի (հարմարանքների, գործիքների, սարքավորումների և այլ), կենսատեխնոլոգիական արգասիքի օգտագործումը:

138. Քիմիական միացությունը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները`

1) պարզված կառուցվածքով ցածրամոլեկուլային միացությունների համար` որակական կազմը (որոշակի տարրերի ատոմները), քանակական կազմը (յուրաքանչյուր տարրի ատոմների քանակը), քիմիական կառուցվածքային բանաձևով արտահայտված ատոմների միջև կապը և նրանց փոխդասավորվածությունը մոլեկուլում.

2) պարզված կառուցվածքով բարձրամոլեկուլային միացությունների համար` մակրոմոլեկուլի տարրական օղակի քիմիական բանաձևը, մակրոմոլեկուլի կառուցվածքն ամբողջությամբ (գծային, ճյուղավորված), տարրական օղակների քանակը կամ մոլեկուլային զանգվածը, մոլեկուլազանգվածային բաշխումը, մակրոմոլեկուլի երկրաչափությունը և տարածաչափությունը, նրա ծայրային և կողմնային խմբերը, համապոլիմերների համար` լրացուցիչ մամոնոմերային օղակների հարաբերակցությունը և դրանց պարբերականությունը, նուկլեինաթթուների համար` նուկլեոտիդների հաջորդականությունը կամ դրան համարժեք հատկանիշ (հաջորդականություն, որը կոմպլեմենտար է հայտնի հաջորդականությանը ամբողջ երկայնքով, հաջորդականություն, որը կապված է գենետիկական կոդի հայտնի այլասերման հետ), սպիտակուցների համար` ամինաթթուների հաջորդականությունը կամ դրան համարժեք հատկանիշ (կոդավորող նուկլեոտիդային հաջորդականություն): Ընդ որում, բոլոր կենսատեխնոլոգիական արգասիքների համար, որոնք ներառում են նուկլեոտիդային կամ ամինաթթվային հաջորդականություններ, պետք է նշել դրանց կողմից կատարվող ֆունկցիան կամ ակտիվության տեսակը և ծագումը.

3) չպարզված կառուցվածքով միացությունների համար` դրանք նույնականացնելու հնարավորություն ընձեռող ֆիզիկաքիմիական և այլ բնութագրերը (այդ թվում նաև ստացման եղանակի հատկանիշները), որոնք թույլ են տալիս տվյալ միացությունը մյուսներից տարբերել:

139. Բաղադրանյութը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները`

1) որակական կազմը (բաղադրամասերը).

2) քանակական կազմը (բաղադրամասերի պարունակության չափը).

3) բաղադրանյութի կառուցվածքը.

4) բաղադրամասերի կառուցվածքը:

140. Չպարզված կառուցվածքով բաղադրանյութերի բնութագրման համար կարող են օգտագործվել դրանց ֆիզիկաքիմիական, ֆիզիկական և այլ հատկանիշները, ինչպես նաև ստացման եղանակի հատկանիշները:

141. Չի թույլատրվում բաղադրանյութի բնութագրման համար որպես դրա հատկանիշներ օգտագործել տեղեկություններ, որոնք ուղղակիորեն չեն վերաբերում բաղադրանյութին (օրինակ, այդ բաղադրանյութի օգտագործման պայմաններն ու ռեժիմները որևէ գործընթացում, եղանակում), քանակական (չափվող կամ հաշվարկվող) պարամետր, որը բնութագրում է բաղադրանյութի մեկ կամ մի քանի հատկություններ, այն դեպքերում, երբ այս պարամետրը հանդիսանում է տարբերիչ հատկանիշ հավակնության սահմանման անկախ կետում, տեխնիկական արդյունք, որը դրսևորվում է բաղադրանյութի պատրաստման կամ օգտագործման ընթացքում: Դեղագործական բաղադրանյութը բնութագրելիս չի թույլատրվում օգտագործել հատկանիշներ, որոնք վերաբերում են հիվանդության բուժման կամ կանխարգելման եղանակին (օրինակ` դեղաչափի նշումը, բաղադրանյութի կամ դրա հիման վրա ստացված դեղագործական միջոցներ ընդունման պայմանները կամ ռեժիմները):

142. Միջուկային կերպափոխությամբ ստացված նյութը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները`

1) որակական կազմը (տարրի իզոտոպը(ները)).

2) քանակական կազմը (պրոտոնների և նեյտրոնների քանակը).

3) հիմնական միջուկային բնութագրերը` կիսատրոհման պարբերությունը, ճառագայթման տեսակը և էներգիան (ճառագայթաակտիվ իզոտոպների համար):

143. Մանրէի շտամը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները`

1) շտամի սեռային և տեսակային անվանումը (լատիներեն).

2) ծագումը (անջատման աղբյուրը, տոհմագիրը).

3) գենա- և քիմատաքսոնոմիկ բնութագրերը.

4) ձևաբանական և ֆիզիոլոգիական (այդ թվում` կուլտուրալ) բնութագրերը.

5) կենսատեխնոլոգիական բնութագիրը (կուլտիվացման պայմանները, շտամով արտադրվող օգտակար նյութի հատկությունները և անվանումը, ակտիվության (արգասավորության) մակարդակը).

6) վարակունակությունը, հակագենային կառուցվածքը, սերոլոգիական հատկությունները (բժշկական և անասնաբուժական նշանակությամբ միկրոօրգանիզմների շտամների համար).

7) հիբրիդացման սկզբունքը (հիբրիդային միկրոօրգանիզմների շտամների համար):

144. Բույսերի կամ կենդանիների բջիջների գծերը բնութագրում են լրացուցիչ հատկանիշները, մասնավորապես`

1) պասսաժների քանակը.

2) կարիոլոգիական բնութագիրը.

3) աճեցման (կինետիկ) բնութագիրը.

4) Կենդանու օրգանիզմում կուլտիվացման բնութագիրը (հիբրիդների համար).

5) մորֆոգենեզի ունակությունը (բույսերի բջիջների համար):

145. Միկրոօրգանիզմների, բույսերի և կենդանիների բջիջների կոնսորցիումները, վերը նշված հատկանիշներից բացի, բնութագրում են նաև լրացուցիչ հատկանիշները, մասնավորապես`

1) ադապտացման և սելեկցիայի գործոնը և պայմանները.

2) տաքսոնոմիկ բաղադրությունը.

3) փոխարինելիությունը.

4) կոնսորցիումի ամբողջական ֆիզիոլոգիական առանձնահատկությունները և տեսակը:

146. Գենետիկական կառուցվածքները բնութագրում են, մասնավորապես` հատկանիշներն ըստ սույն կարգի 134-րդ կետի (ընդ որում, որպես կառուցվածքային տարրեր կարող են հանդես գալ էնհանսերը, պրոմոտորը, տերմինատորը, սկզբնավորող կոդոնը, լինկերը, օտարածին գենի հատվածը, մարկերը, սահմանային (flanking) շրջանները):

147. Կերպափոխված (տրանսֆորմացված) բջիջը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները`

1) կերպափոխվող (տրանսֆորմացվող) տարրը.

2) բջջի ձեռքբերովի հատկանիշները (հատկությունները).

3) բջջի ծագման նշումը (պրոկարիոտ բջջի դեպքում` սեռը, ընտանիքը և(կամ) տեսակը).

4) տաքսոնոմիկ հատկանիշները.

5) բնական գենոմի մուտացիան.

6) բջջի կուլտիվացման պայմանները և այլ բնութագրեր, որոնք բավարար են տարբերակելու տվյալ բջիջը մեկ այլ բջջից:

148. Տրանսգենային բույսը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները`

1) գենոմում ձևափոխված տարրի առկայությունը.

2) բույսի ձեռքբերովի հատկանիշները (հատկությունները).

3) բույսի ծագումը.

4) տաքսոնոմիկ պատկանելությունը և այլ բնութագրեր, որոնք բավարար են տարբերակելու տվյալ բույսը մեկ այլ բույսից:

149. Տրանսգենային կենդանուն բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները`

1) գենը և(կամ) դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (այսուհետ` ԴՆԹ), որը կերպափոխված է կենդանու գենոմում և կոդավորում է կամ արտահայտում է նպատակային արգասիքը.

2) կենդանու ձեռքբերովի հատկանիշները (հատկությունները).

3) կենդանու կողմից արտադրվող ձևափոխված արգասիքը.

4) կենդանու պատկանելությունը (տեսակ, ցեղատեսակ և այլն) և այլ բնութագրեր, որոնք բավարար են տարբերակելու տվյալ կենդանուն մեկ այլ կենդանուց:

150. Սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի կիրառումը որոշակի նշանակությամբ բնութագրելու համար, այդ թվում, առաջին նշանակությամբ, օգտագործվում է կիրառվող օբյեկտի բնութագիրը, որը բավարար է դրա նույնականացման համար, և այդ նշանակության նշումը:

 

10. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ «ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» ԲԱԺԻՆԸ

 

151. Նկարագրության այս բաժնում բերվում է նկարների ցանկը` համառոտ նկարագրելով, թե ինչ է պատկերված յուրաքանչյուր նկարում:

152. Եթե ներկայացված են այլ գրաֆիկական նյութեր, որոնք պարզաբանում են գյուտի էությունը, ապա դրանք նույնպես նշվում են ցանկում, և բերվում է դրանց բովանդակության համառոտ պարզաբանումը:

153. Բոլոր պարզաբանումները պետք է արված լինեն` հաշվի առնելով տեխնիկայի տվյալ բնագավառում ընդունված տերմինաբանությունը և հասկանալի լինեն տեխնիկայի տվյալ բնագավառի մասնագետի համար:

 

11. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ» ԲԱԺԻՆԸ

 

154. Այս բաժնում ցույց է տրվում, թե ինչպես կարող է հայտատուի կողմից նշված նշանակությամբ իրագործվել գյուտը` գերադասելիորեն օրինակների միջոցով և գծագրերին կամ այլ գրաֆիկական նյութերին հղումներով, եթե այդպիսիք կան:

155. Գյուտում, որի էությունը բնութագրվում է ընդհանրացված հասկացությամբ արտահայտված հատկանիշով, որը ներկայացված է, մասնավորապես` ֆունկցիոնալ ընդհանրացման մակարդակով, նկարագրվում են այդպիսի հատկանիշի իրականացման միջոցը կամ դրա ստացման եղանակները, կամ նշվում է այդպիսի միջոցի կամ դրա ստացման եղանակների հայտնի լինելը:

156. Այս բաժնում բերվում են նաև տեղեկություններ, որոնք հաստատում են գյուտի իրականացման դեպքում նկարագրության «Գյուտի բացահայտումը» բաժնում նշված տեխնիկական արդյունքի ստացման հնարավորությունը (եթե այն ակնհայտորեն չի բխում գյուտի էությունից):

157. Եթե որպես գյուտի բնութագիր օգտագործվում են քանակական հատկանիշներ, որոնք բերված են արժեքների միջակայքի տեսքով, ցույց է տրվում այդ ամբողջ միջակայքում տեխնիկական արդյունքին հասնելու հնարավորությունը` նշված միջակայքում քանակական հատկանիշների արժեքների դեպքում:

158. Սարքին վերաբերող գյուտի իրագործման օրինակներում բերվում են դրա կառուցվածքի նկարագրությունը (ստատիկ վիճակում) և սարքի աշխատանքը կամ օգտագործման եղանակը` գծագրերին (կառուցվածքային տարրերի թվային նշումները նկարագրության մեջ պետք է համապատասխանեն դրանց թվային նշումներին գծագրի վրա), իսկ անհրաժեշտության դեպքում` այլ պարզաբանող նյութերին (էպյուրները, ժամանակային դիագրամները և այլն) հղումներ կատարելով: Թվային նշումները կատարվում են ըստ հիշատակման հաջորդականության, աճման կարգով, համապատասխան բառից` տարրի անվանումից հետո, փակագծերում:

159. Սարքի աշխատանքը նկարագրելիս, բերվում է սարքի աշխատանքն այնպիսի ռեժիմով, որը գյուտն իրականացնելիս ապահովում է տեխնիկական արդյունքին հասնելը, ինչպես նաև բերվում են տեղեկություններ գյուտի կողմից ապահովվող այլ արդյունքների վերաբերյալ: Սարքում նոր նյութեր օգտագործելու դեպքում նկարագրվում է դրանց ստացման եղանակը:

160. Եթե սարքը պարունակում է ֆունկցիոնալ մակարդակով բնութագրված տարր և իրագործելիության նկարագրվող ձևը ենթադրում է ծրագրավորվող (հարմարեցվող) բազմաֆունկցիոնալ միջոցի օգտագործում, ապա ներկայացվում են այդ միջոցով տվյալ սարքի կազմում նախատեսված որոշակի գործառույթի կատարման հնարավորությունը հաստատող տեղեկություններ: Այն դեպքում, երբ այսպիսի տեղեկությունների թվում բերվում է ալգորիթմ, մասնավորապես` հաշվողական, ապա նախընտրելի է այն ներկայացնել բլոկ-սխեմայի կամ, եթե դա հնարավոր է, համապատասխան մաթեմատիկական արտահայտության տեսքով:

161. Համակարգչային տեխնիկայի ոլորտին առնչվող սարքի կառուցվածքի և աշխատանքի նկարագրությունը կարող է լրացվել ծրագրերի ցուցակներով, բլոկ-սխեմաներով և այլ տեղեկություններով, եթե դրանք անհրաժեշտ են գյուտի էությունը հասկանալու համար: Ծրագրերից վերցրած կարճ հատվածները բերում են ծրագրավորման օգտագործվող լեզուներով:

162. Պարզված կառուցվածքով քիմիական միացությանը վերաբերող գյուտի իրագործման օրինակներում բերվում են հայտնի եղանակներով ապացուցված կառուցվածքային բանաձևը, ֆիզիկաքիմիական հաստատունները, նկարագրվում է այդ միացության ստացման եղանակը և ապացուցվում է գյուտի օգտագործման հնարավորությունը նշված նշանակությամբ:

163. Եթե քիմիական միացությունը ստացված է միկրոօրգանիզմի շտամի, բույսերի կամ կենդանիների բջիջների գծի օգտագործմամբ, նկարագրվում է այդ շտամի, գծի օգտագործմամբ դրա ստացման եղանակը, տվյալներ շտամի, բջիջների գծի մասին, իսկ անհրաժեշտության դեպքում` ավանդադրման մասին տեղեկություններ:

164. Կենսաբանորեն ակտիվ նյութի համար բերվում են ակտիվության քանակական բնութագիրը և թունավորության մասին տեղեկություններ, իսկ անհրաժեշտության դեպքում` ազդեցության ընտրողականության և այլ ցուցանիշներ:

165. Մարդու կամ կենդանիների որոշակի հիվանդության բուժման կամ կանխարգելման միջոցի համար բերվում են հավաստի տվյալներ, որոնք հաստատում են դրա պիտանիությունը գյուտն ըստ նշանակության իրագործելու համար, մասնավորապես` տեղեկություններ ֆիզիոլոգիական կամ ախտաբանական գործընթացների որոշակի փուլերի վրա այդ միջոցի ազդեցության կամ դրանց հետ կապի մասին:

166. Ընդհանուր կառուցվածքային բանաձև ունեցող պարզված կառուցվածքով քիմիական միացությունների խմբին (շարքին) վերաբերող գյուտի համար նշվում է խմբին (շարքին) պատկանող բոլոր միացությունների ստացման հնարավորությունը` բերելով ստացման եղանակի ընդհանուր սխեման և խմբի (շարքի) կոնկրետ միացության ստացման օրինակը, իսկ եթե խումբը (շարքը) ներառում է տարբեր քիմիական բնույթի ռադիկալներով միացություններ, ապա բերվում են այդպիսի միացություններ ստանալու հնարավորությունը հաստատող բավարար քանակի օրինակներ:

167. Ստացված միացությունների համար բերվում են նաև հայտնի եղանակներով ապացուցված կառուցվածքային բանաձևերը, ֆիզիկաքիմիական հաստատունները, նշված նշանակությամբ իրագործելիության հնարավորության ապացույցները` հաստատելով այդպիսի հնարավորությունը տարբեր քիմիական բնույթի ռադիկալներով միացությունների նկատմամբ:

168. Եթե գյուտը վերաբերում է ընդհանուր կառուցվածքային տարր (տարրեր) ունեցող կենսատեխնոլոգիական արգասիքներին, ապա պետք է բերել հաստատող տեղեկություններ այն մասին, որ դրանք ունեն միևնույն ակտիվությունը և կատարում են միևնույն ֆունկցիան:

169. Եթե գյուտը վերաբերում է միջանկյալ միացությանը, ցույց է տրվում նաև դրա վերամշակման հնարավորությունը հայտնի վերջնական արտադրանքի, կամ դրանից կոնկրետ նշանակությամբ կամ կենսաբանական ակտիվությամբ նոր վերջնական արտադրանքի ստացման հնարավորությունը:

170. Եթե գյուտը վերաբերում է նուկլեինաթթուներին կամ սպիտակուցներին, ապա հաջորդականությունների ցանկում նշվում է հաջորդականության համարը (նուկլեոտիդների` նուկլեինաթթուների դեպքում, ամինաթթուների` սպիտակուցների դեպքում), ինչպես նաև բերվում են ֆիզիկաքիմիական և այլ բնութագրեր, որոնք թույլ են տալիս տարբերակել տվյալ արտադրանքը մյուսներից:

171. Նուկլեոտիդների կամ ամինաթթուների հաջորդականությունը ներկայացվում է` նշելով դրա համարը հաջորդականությունների ցանկում «ՍԵՔ ԻԴ ՆՈ`» («SEQ ID NO:») տեսքով, և բերվում է համապատասխան ազատ տեքստ, եթե հաջորդականությունների ցանկում հաջորդականության բնութագիրը տրված է այդպիսի տեքստի օգտագործման միջոցով:

172. Եթե գյուտը վերաբերում է բաղադրանյութին (խառնուրդին, լուծույթին, համահալվածքին, ապակուն և այլն), բերվում են օրինակներ, որոնցում նշվում են բաղադրանյութի կազմում ներառվող բաղադրամասերը, դրանց բնութագիրը և քանակական պարունակությունը: Նկարագրվում է բաղադրանյութի ստացման եղանակը, իսկ եթե որպես բաղադրամաս այն ներառում է նոր նյութ, ապա նկարագրվում է նաև նրա ստացման եղանակը:

173. Բերվող օրինակներում յուրաքանչյուր բաղադրամասի պարունակությունը նշվում է այնպիսի եզակի արժեքով, որը գտնվում է գյուտի հավակնության սահմանման մեջ նշված արժեքների միջակայքում (հավակնության սահմանման մեջ բաղադրամասերի քանակական հարաբերակցությունը տոկոսներով (զանգվածով կամ ծավալով) արտահայտելու դեպքում օրինակում նշված բոլոր բաղադրամասերի գումարային պարունակությունը պետք է հավասար լինի 100 տոկոսի):

174. Միկրոօրգանիզմի շտամին, բույսերի կամ կենդանիների գծին, շտամների կամ բջիջների կոնսորցիումներին վերաբերող գյուտի իրագործման օրինակներում բերվում է շտամի, բջիջների գծի, կոնսորցիումի ստացման եղանակի նկարագրությունը: Եթե դրա նկարագրությունը բավարար չէ գյուտի իրագործման համար, ներկայացվում են տեղեկություններ շտամի, բջիջների գծի, կոնսորցիումի կամ կոնսորցիումում ներառվող շտամների ավանդադրման մասին (ավանդադրման կենտրոն-հավաքածուի անվանումը կամ հապավումը, հասցեն, գրանցման համարը), ընդ որում ավանդադրման թվականը պետք է նախորդի հայտի ներկայացման թվականին կամ գյուտի առաջնության թվականին, եթե այն խնդրարկվել է:

175. Արտոնագրման նպատակներով ավանդադրումը համարվում է կայացած, եթե շտամը, բջիջների գիծը կամ կոնսորցիումը տեղակայված են արտոնագրային նպատակներով ավանդադրման միջազգային ճանաչման մասին Բուդապեշտյան պայմանագրով, նախատեսված ավանդադրման միջազգային կենտրոնում կամ շտամի, բջիջների գծի, կոնսորցիումի ավանդադրմանը լիազորված ազգային հավաքածուում, որը երաշխավորում է շտամի, բջիջների գծի կամ կոնսորցիումի կենսունակության պահպանումը, առնվազն, արտոնագրի գործողության ժամկետի ընթացքում և բավարարում է այդպիսի կենտրոն-հավաքածուներին ներկայացվող այլ սահմանված պահանջներին: Նկարագրվում է հայտարկվող նշանակությամբ շտամի, բջիջների գծի կամ կոնսորցիումի օգտագործման օրինակ` նշելով կուլտիվացման, նպատակային արգասիքի անջատման ու մաքրման, արգասիքի ելքի, արգասիքի կամ արտադրողի ակտիվության մակարդակի պայմանները, դրա որոշման եղանակները և այլն:

176. Եթե գյուտը վերաբերում է նուկլեոտիդների կամ ամինաթթուների որոշակի հաջորդականությամբ նուկլեինաթթվին կամ սպիտակուցին (բազմապեպտիդին, պեպտիդին), ինչպես նաև դրանց տարբերակներին, որոնք ստացվել են նուկլեոտիդների կամ ամինաթթուների ներդիրների, դելեցիաների կամ տեղակալումների արդյունքում, բերվում են տեղեկություններ այդպիսի ներդիրների, դելեցիաների կամ տեղակալումների տեղայնացման մասին` նշելով ստացված արգասիքները և հաստատելով, որ այդ ձևով ստացված արգասիքները պետք է ունենան միևնույն ակտիվությունը և նույնանման ֆունկցիա, ինչպես և ելային արգասիքը:

177. Նուկլեինաթթուների հիբրիդացվող հաջորդականությունների համար բերվում են հիբրիդացման պայմանները և հիբրիդացման աստիճանը (տոկոսը): Պետք է բերել նաև հիբրիդացման աստիճանի գնահատման եղանակը, կոնկրետ հաջորդականությունների օրինակները, որոնք նշված աստիճանով հիբրիդացվում են ելայինի հետ, և այդպիսի հաջորդականությունների ֆունկցիոնալ առանձնահատկությունները հաստատող տեղեկություններ:

178. Նուկլեինաթթուների, սպիտակուցների, բազմապեպտիդների և պեպտիդների համանման և կոմպլեմենտար հաջորդականությունների համար բերվում է համանմանության կամ կոմպլեմենտարության աստիճանը (տոկոսը): Պետք է բերել նաև կոնկրետ հաջորդականությունների օրինակներ, որոնք նշված աստիճանով համանման կամ կոմպլեմենտար են ելայինին, և տեղեկություններ, որոնք հաստատում են այդպիսի հաջորդականությունների ֆունկցիոնալ առանձնահատկությունները:

179. Եղանակին վերաբերող գյուտի իրագործման օրինակներում նշվում են նյութական օբյեկտի նկատմամբ գործողությունների հաջորդականությունը և անհրաժեշտության դեպքում` գործողությունների կատարման պայմանները, կոնկրետ ռեժիմները (ջերմաստիճան, ճնշում և այլն), օգտագործվող նյութական միջոցները (սարքերը, նյութերը, շտամները և այլն): Եթե եղանակը բնութագրվում է մինչև գյուտի առաջնության թվականը հայտնի միջոցների օգտագործմամբ, բավարար է այդ միջոցները բացահայտել այնպես, որ հնարավոր լինի իրագործել գյուտը: Անհայտ միջոցների օգտագործման դեպքում բերվում են տեղեկություններ, որոնք թույլ են տալիս դրանք իրագործել և, անհրաժեշտության դեպքում, կցվում է գրաֆիկական պատկերը:

180. Եթե եղանակում օգտագործվում են անհայտ նյութեր, ապա բացահայտվում է դրանց ստացման եղանակը, իսկ անհայտ միկրոօրգանիզմների շտամների կամ բջիջների գծերի օգտագործման դեպքում բերվում են տեղեկություններ դրանց ավանդադրման մասին կամ շտամի կամ բջիջների գծի ստացման եղանակի նկարագրությունը` գյուտի իրագործման համար բավարար չափով:

181. Ընդհանուր կառուցվածքային բանաձև ունեցող քիմիական միացությունների խմբի (շարքի) ստացման եղանակին վերաբերող գյուտի համար բերվում է այդ եղանակով խմբին (շարքին) վերաբերող միացության ստացման օրինակը, իսկ եթե խումբը (շարքը) ներառում է տարբեր քիմիական բնույթի ռադիկալներով միացություններ, ապա բերվում են այնքան օրինակներ, որոնք բավարար են այդ ռադիկալներով տարբեր միացությունների ստացման հնարավորությունը հաստատելու համար: Խմբում (շարքում) ներառվող ստացված միացությունների համար բերվում են հայտնի եղանակներով հաստատված կառուցվածքային բանաձևերը և ֆիզիկաքիմիական բնութագրերը, իսկ անհայտ և հայտնի միացությունների համար, որոնց նշանակությունը ավելի վաղ սահմանված չի եղել, բերվում են նաև նշանակության կամ կենսաբանական ակտիվության մասին տեղեկություններ:

182. Չպարզված կառուցվածքով քիմիական միացությունների կամ չպարզված բաղադրությամբ խառնուրդների ստացման եղանակներին վերաբերող գյուտերի համար բերվում են տվյալ միացությունները այլ միացություններից տարբերակող բնութագրեր, միացությունների կամ խառնուրդների ստացման համար պահանջվող ելանյութերի մասին տեղեկություններ, ինչպես նաև հայտատուի կողմից նշված միացության նշանակության իրականացման հնարավորությունը հաստատող, մասնավորապես` այդպիսի նշանակությունը պայմանավորող հատկությունների մասին տեղեկություններ:

183. Մարդու կամ կենդանիների հիվանդության բուժման, ախտորոշման կամ կանխարգելման եղանակին վերաբերող գյուտի համար բերվում են տեղեկություններ բացահայտված գործոնների մասին, որոնք ազդում են ախտածնության պատճառների (էտիոպաթոգենեզի) վրա, կամ այլ հավաստի տվյալներ, որոնք հաստատում են նշված հիվանդության կամ վիճակի բուժման, ախտորոշման կամ կանխարգելման եղանակի պիտանիությունը, ընդ որում այդ տվյալները ստացվում են, մասնավորապես` փորձարկումների ժամանակ համապատասխան մոդելների վրա կամ այլ ճանապարհով:

184. Որոշակի նշանակությամբ սարքի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի, եղանակի կիրառմանը վերաբերող գյուտի համար նկարագրությունում բերվում են տեղեկություններ, որոնք հաստատում են այդ նշանակությամբ գյուտի իրագործման հնարավորությունը, նշելով դրա կիրառման ընթացքում ձեռք բերվող օբյեկտի հատկություններն ու բնութագրերը:

185. Եթե գյուտը վերաբերում է մարդու կամ կենդանիների որոշակի հիվանդության բուժման, ախտորոշման կամ կանխարգելման համար նշված օբյեկտների օգտագործմանը, ապա բերվում են հավաստի տվյալներ, որոնք հաստատում են օբյեկտի համապատասխանությունը նշված հիվանդության բուժման, ախտորոշման կամ կանխարգելման համար:

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.2022
N 774-Ն
Որոշում