Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2022 թվականի N 774-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԲՈՂՈՔՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՋ ՆՇՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԸ), ԴՐԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

954. Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը պետք է պարունակի`

1) հիշատակում այն մասին, որ դիմումով խնդրարկվում է լրացուցիչ իրավական պահպանություն,

2) գյուտի անվանումը,

3) արտոնագրի համարը,

4) հայտի ներկայացման թվականը,

5) նշում այն մասին, թե ով է դիմումատուն` արտոնագրատեր կամ արտոնագրատիրոջ ներկայացուցիչ,

6) դիմումատուին վերաբերող տվյալներ (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշումով), հաշվառման վայրը, կազմակերպության դեպքում` անվանումը, գտնվելու վայրը),

7) նամակագրության հասցեն, հեռախոսահամար, ինչպես նաև դիմումատուի ցանկությամբ` էլեկտրոնային փոստի հասցեն,

8) գյուտի հավակնության սահմանման այն կետի(երի) նշումը, որում(որոնցում) բնութագրված է գյուտի առարկան, որի նկատմամբ խնդրարկվում է լրացուցիչ իրավական պահպանություն,

9) արտադրանքի նշումը, որի համար ստացվել է օգտագործման համար թույլտվություն,

10) արտադրանքի օգտագործման համար համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված առաջին թույլտվության համարը և տրման թվականը,

11) գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության երկարաձգման խնդրարկվող ժամկետի նշումը,

12) տեղեկություններ օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի վերաբերյալ (բանկի անվանումը, փաստաթղթի համարը, վճարված գումարի չափը և վճարման թվականը),

13) տեղեկություններ դիմումին կցված այլ փաստաթղթերի վերաբերյալ (դրանց առկայության դեպքում),

14) ստորագրություն, որը վերծանվում է` ստորագրող անձի անվան սկզբնատառի և ազգանվան նշումով (եթե դիմումատուն կազմակերպություն է, ապա դիմումը ստորագրում է դրա ղեկավարը կամ կազմակերպության հիմնադիր փաստաթղթով լիազորված այլ անձ` նշելով պաշտոնը),

15) դիմումի ներկայացման թվականը:

955. Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումին կցվում են`

1) ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը (լիազորագիր), եթե դիմումը ներկայացվել է արտոնագրատիրոջ ներկայացուցչի միջոցով.

2) օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը.

3) արտադրանքի օգտագործման համար համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված առաջին թույլտվության վավերացված պատճենը.

4) այլ փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

956. Գրասենյակը դիմումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում ստուգում է սույն կարգի 954-րդ կետի համաձայն դիմումի մեջ նշման ենթակա տեղեկությունների, ինչպես նաև դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի առկայությունը:

957. Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի չվճարման դեպքում, դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին դիմումատուն ծանուցվում է:

958. Եթե լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա դիմումատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում, լրավճարել պետական տուրքը: Սահմանված ժամկետում սահմանված պետական տուրքը չլրավճարելու դեպքում, դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին դիմումատուն ծանուցվում է:

959. Եթե լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումին կից չի ներկայացվում արտադրանքի օգտագործման համար համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված թույլտվությունը, ապա դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին դիմումատուն ծանուցվում է:

960. Առաջին թույլտվություն պետք է համարել Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ գրանցվող դեղին տրվող գրանցման հավաստագիրը, որը տրվում է հինգ տարի ժամկետով, իսկ առաջին թույլտվության տրման օր պետք է համարվի գրանցման հավաստագրում նշված դեղի գրանցման ամսաթիվը:

961. Եթե սույն կարգի 956-րդ կետի համաձայն կատարվող ստուգման արդյունքներով պարզվում է, որ առկա են բացակայող տեղեկություններ և(կամ) փաստաթղթեր, ապա Գրասենյակը դիմումատուին ուղարկում է հարցում` բացակայող տեղեկությունները և(կամ) փաստաթղթերը հարցումն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

962. Եթե դիմումատուն սահմանված ժամկետում չի ներկայացնում սույն կարգի 961-րդ կետում նշված հարցման մեջ հիշատակված բոլոր բացակայող տեղեկությունները և(կամ) փաստաթղթերը կամ չի դիմում սահմանված ժամկետի երկարաձգման համար, ապա դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին դիմումատուն ծանուցվում է:

963. Եթե սույն կարգի 956-րդ կետի համաձայն կատարվող ստուգման արդյունքներով պարզվում է, որ առկա են դիմումի մեջ բերման ենթակա բոլոր տեղեկությունները, ինչպես նաև դիմումին կից ներկայացման ենթակա բոլոր փաստաթղթերը, ապա Գրասենյակը եռամսյա ժամկետում իրականացնում է սույն կարգի 949-952-րդ կետերով սահմանված պայմաններին համապատասխանության ստուգումը:

964. Սույն կարգի 963-րդ կետով նախատեսված ստուգման շրջանակներում Գրասենյակը կարող է դիմումատուին ուղարկել հարցում` պահանջելով լրացուցիչ նյութեր (տեղեկություններ, փաստաթղթեր), եթե առանց դրանց դիմումի քննարկումը հնարավոր չէ: Լրացուցիչ նյութերը պետք է դիմումատուի կողմից ներկայացվեն վերը նշված հարցումն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում:

965. Եթե դիմումատուն եռամսյա ժամկետում չի ներկայացնում պահանջված նյութերը կամ չի ներկայացնում սահմանված ժամկետը երկարաձգելու դիմում, ապա լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը չի բավարարվում և որոշում է կայացվում լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը մերժելու մասին, ինչի մասին ծանուցվում է դիմումատուն:

966. Եթե լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի քննարկման արդյունքներով պարզվում է, որ կատարված չեն սույն կարգի 949-952-րդ կետերով սահմանված պայմանները, Գրասենյակը որոշում է կայացնում լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը մերժելու մասին, ինչի մասին ծանուցվում է դիմումատուն:

967. Եթե լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի քննարկման արդյունքներով պարզվում է, որ կատարված են սույն կարգի 949-952-րդ կետերով սահմանված պայմանները, ապա Գրասենյակը որոշում է կայացնում լրացուցիչ իրավական պահպանության տրամադրման մասին և մեկամսյա ժամկետում արտոնագրատիրոջը տալիս է լրացուցիչ պահպանության վկայագիր, որի մասին տեղեկությունները գրանցում է գյուտերի պետական գրանցամատյանում: Լրացուցիչ պահպանության տրամադրման մասին տեղեկությունները հրապարակվում են Գրասենյակի պաշտոնական տեղեկագրում:

968. Գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարաձգվում է (լրացուցիչ պահպանության վկայագիրը տրվում է) գյուտի հայտի ներկայացման թվականից մինչև արտադրանքի օգտագործման համար առաջին թույլտվության տրման թվականն ընկած ժամանակահատվածի չափով` հանած հինգ տարի, բայց ոչ ավելի քան հինգ տարով (յուրաքանչյուր տարի վկայագիրը գործողության մեջ պահելու համար սահմանված պետական տուրքի վճարման պայմանով):

969. Եթե արտոնագրի առարկան դեղագործական արտադրանք է, որի նկատմամբ իրականացվել են մանկաբուժական հետազոտություններ և տվյալ հետազոտությունների արդյունքներն արտացոլված են այն դեղագործական արտադրանքի մասին տեղեկատվության մեջ, որը ստացել է պետական գրանցում, սույն կարգի 968-րդ կետում նշված ժամկետը երկարաձգվում է վեց ամսով, ընդ որում, սույն կարգի 950-րդ կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ:

970. Միևնույն արտադրանքին վերաբերող մի քանի արտոնագրերի արտոնագրատերը լրացուցիչ իրավական պահպանություն կարող է ստանալ միայն դրանցից մեկի արտոնագրով: Սակայն, եթե քննարկման փուլում գտնվող, միևնույն արտադրանքին վերաբերող երկու և ավելի դիմումները պատկանում են տարբեր արտոնագրերի երկու և ավելի արտոնագրատերերին, ապա նրանցից յուրաքանչյուրը տվյալ արտադրանքի համար կարող է ստանալ լրացուցիչ պահպանության վկայագիր:

971. Գյուտերի արտոնագրերին վերաբերող օրենքի դրույթները լրացուցիչ պահպանության վկայագրի նկատմամբ կիրառվում են մութաթիս մութանդիս (mutatis mutandis)` իրար հակասող դրույթների բացակայության դեպքում:

972. Լրացուցիչ պահպանության վկայագրի հավակնության սահմանումը պետք է ներառի արտոնագրված գյուտի հատկանիշների այն համախմբությունը, որը բնութագրում է այն արտադրանքը, որի օգտագործման համար ստացվել է թույլտվությունը:

973. Գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողությունը երկարաձգվում է միայն կոնկրետ միացության կամ դեղագործական միջոցի համար, որն անցել է կլինիկական փորձարկումներ, և որի օգտագործման համար ստացվել է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը:

974. Արտադրանքը, որի համար ստացվել է թույլտվությունը, դա ակտիվ միացություն է կամ ակտիվ միացությունների համադրություն, ինչպես նաև դրանց աղերը, որոնք անցել են կլինիկական փորձարկումներ, և որպես դեղ դրանց օգտագործման համար ստացվել է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը:

975. Որպես արտադրանք նաև պետք է հասկանալ դեղագործական բաղադրանյութ` տարբեր դեղաձևերի տեսքով, որոնց օգտագործման համար նույնպես ստացվել է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը:

976. Եթե արտոնագրի հավակնության սահմանումը վերաբերում է Մարկուշի բանաձևով նկարագրվող քիմիական միացություններին, ապա բացառիկ իրավունքը կարող է երկարաձգվել միայն այն ակտիվ միացության համար, որն անցել է կլինիկական փորձարկումներ, և որպես դեղ դրա օգտագործման համար ստացվել է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը:

977. Հավակնության սահմանումը բնութագրում է արտադրանք, որը վերաբերում է դեղագործական պատրաստուկներին, նյութերին կամ բաղադրանյութերին, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերին, և որոնց օգտագործման համար ստացվել է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը, եթե`

1) հավակնության սահմանման մեջ արտադրանքը բնութագրված է միացության կամ միացությունների խմբի ձևով, որոնք նկարագրված են ընդհանուր կառուցվածքային բանաձևով, և գյուտի նկարագրությունից հետևում է միացության (միացությունների խմբի) օգտագործման հնարավորությունը որպես դեղագործական պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերի ակտիվ բաղադրիչ, ընդ որում, արտադրանքի իրավական պահպանության ծավալը որոշող հատկանիշների համախմբությունը, որը բնութագրում է միացությունը կամ միացությունների խումբը, որոնք նկարագրված են ընդհանուր կառուցվածքային բանաձևով, նույնական է դեղագործական պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերի ակտիվ բաղադրիչին, որը նշված է իրավասու մարմնի կողմից օգտագործման համար տրված թույլտվության մեջ, իսկ գյուտի նկարագրությունը պարունակում է տեղեկություններ այն մասին, որ միացությունը կամ միացությունների խումբն ունի այդպիսի ակտիվություն.

2) հավակնության սահմանման մեջ արտադրանքը բնութագրված է դեղագործական պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերի բաղադրանյութի ձևով, ընդ որում, արտադրանքի իրավական պահպանության ծավալը որոշող հատկանիշների համախմբությունը, որը բնութագրում է հավակնության սահմանման մեջ նշված բաղադրանյութը, նույնական է թույլտվության մեջ նշված դեղագործական պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերի բաղադրանյութի բնութագրին (նշանակությունով, կազմով, ձևով):

 

Ձև N 1

 

._________________________________________________________________________.

|1 |Հայտի ստացման թվականը և  |    |Հայտի պետական գրանցման N               |

|  |մտից N                   |    |                                       |

|  |_________________________|____|_______________________________________|

|  |______________________________|_______________________________________|

|  |Հայտի ներկայացման թվականը     |                                       |

|  |______________________________|_______________________________________|

|  |Միջազգային հայտի ազգային      |                                       |

|  |փուլ փոխադրման թվականը        |                                       |

|__|______________________________|_______________________________________|

|2 |ԴԻՄՈՒՄ                        |ՀՀ էկոնոմիկայի նախարարության           |

|  |                              |մտավոր սեփականության գրասենյակ         |

|  |[] գյուտի արտոնագիր           |                                       |

|  |                              |Երևան  0010, Հանրապետության հրապարակ,  |

|  |[] գյուտի կարճաժամկետ         |Կառավարական տուն, 3                    |

|  |արտոնագիր ստանալու մասին      |                                       |

|__|______________________________________________________________________|

|3 |[] Գյուտը հանդիսանում է երկու պահպանական փաստաթղթերի խնդրարկման առարկա|

|__|______________________________________________________________________|

|__|______________________________________________________________________|

|4 |                                       |համարը          |թվականը      |

|__|_______________________________________|________________|_____________|

|  |Միջազգային հայտի գրանցման համարը և     |                |             |

|  |ներկայացման թվականը                    |                |             |

|__|_______________________________________|________________|_____________|

|  |Միջազգային հայտի հրապարակման միջազգային|                |             |

|  |համարը և  թվականը                      |                |             |

|__|_______________________________________|________________|_____________|

|  |Եվրասիական հայտի համարը և              |                |             |

|  |ներկայացման թվականը                    |                |             |

|__|_______________________________________|________________|_____________|

|  |Եվրասիական հայտի հրապարակման           |                |             |

|  |համարը և  թվականը                      |                |             |

|__|______________________________________________________________________|

|5 |                             ԳՅՈՒՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                         |

|__|______________________________________________________________________|

|6 |Հայտատու(ներ), բնակության կամ գտնվելու |հեռախոսի N,     |երկրի ծածկա- |

|  |վայրի հասցեն                           |էլեկտրոնային    |գիրը ըստ     |

|  |                                       |փոստի հասցեն    |ՄՍՀԿ         |

|  |                                       |                |ST.3 ՄՍՀԿ    |

|  |                                       |                |ստանդարտի    |

|__|_______________________________________|________________|_____________|

|__|_______________________________________|________________|_____________|

|__|_______________________________________|________________|_____________|

|__|_______________________________________|________________|_____________|

|__|_______________________________________|________________|_____________|

|7 |Հեղինակ(ներ) (անուն, ազգանուն)         |հասցե           |երկրի        |

|  |                                       |(բնակության     |ծածկագիրը ըստ|

|  |                                       |վայրը)          |ՄՍՀԿ ST.3    |

|  |                                       |                |ստանդարտի    |

|__|_______________________________________|________________|_____________|

|__|_______________________________________|________________|_____________|

|__|_______________________________________|________________|_____________|

|__|_______________________________________|________________|_____________|

|__|_______________________________________|________________|_____________|

|8 |Հայտատուի(ների) |[]                    |[] Ընդհանուր    |[] Այլ       |

|  |ներկայացուցիչը  |Արտոնագրային          |ներկայացուցիչ   |ներկայացուցիչ|

|  |(ներ)           |հավատարմատար          |                |             |

|  |________________|______________________|________________|_____________|

|  |Անուն, ազգանուն |հեռախոսի N            |                |             |

|  |Հասցե           |էլ. փոստի հասցեն      |                |             |

|__|________________|_____________________________________________________|

|9 |Հասցե           |[] Խնդրում եմ(ենք) նամակագրությունը վարել հայտատուի  |

|  |նամակագրության  |ներկայացուցչի հասցեով                                |

|  |համար (փոստային |                                                     |

|  |հասցեն,         |                                                     |

|  |հասցեատիրոջ     |                                                     |

|  |անունը,         |                                                     |

|  |ազգանունը կամ   |                                                     |

|  |անվանումը)      |                                                     |

|  |________________|_____________________________________________________|

|  | Անուն, ազգանուն|                 հեռախոսի N                          |

|  | Հասցե          |                 էլ. փոստի հասցեն                    |

|  |                |                                                     |

|__|______________________________________________________________________|

|10|               Ծանուցումների ստացման նախընտրած եղանակը`               |

|  |                                                                      |

|  |փոստային առաքումով []            կապի այլ միջոցներով, այդ թվում`      |

|  |                                 էլեկտրոնային փոստի միջոցով           |

|__|______________________________________________________________________|

|11|  [] Խնդրում եմ(ենք) գյուտի մասին հրապարակվող տեղեկություններում      |

|  |              չհիշատակել ինձ(մեզ) որպես հեղինակ(ներ):                 |

|  |              Անուն, ազգանուն, ստորագրություն(ներ)                    |

|__|______________________________________________________________________|

|12|   Հեղինակի իրավահաջորդը, որը հայտատուին փոխանցել է արտոնագիր ստանալու|

|  |            իրավունքը (նշվում է անունը, ազգանունը կամ                 |

|  |   անվանումը, հասցեն և  երկրի կոդը, ստորագրությունը, թվականը)         |

|__|______________________________________________________________________|

|13|[] Խնդրում եմ(ենք) հայտի ներկայացման թվականը սահմանելու համար գյուտի  |

|  |      նկարագրությունը փոխարինել հայտատուի կողմից ավելի վաղ            |

|  |  ներկայացված (սկզբնական կամ նախորդող) հայտին կատարված հղումով        |

|  |______________________________________________________________________|

|  |Ավելի վաղ ներկայացված|Ներկայացման թվականը |Երկրի ծածկագիրը ըստ ՄՍՀԿ   |

|  |հայտի []             |                    |ST.3 ստանդարտի             |

|__|_____________________|____________________|___________________________|

|__|______________________________________________________________________|

|14|       Սույն գյուտի առաջնությունը խնդրում եմ (ենք) սահմանել`          |

|  |[] Առաջին հայտը Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ այդ կոնվենցիայի     |

|  |մասնակից չհանդիսացող Առևտրի  համաշխարհային կազմակերպության անդամ      |

|  |որևէ  պետություն ներկայացնելու թվականով (միջազգային առաջնություն)     |

|  |     ըստ «Արտոնագրերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի           |

|  |                                                                      |

|  |[] «Արտոնագրերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն ավելի  |

|  |վաղ ներկայացված հայտի ներկայացման թվականով (ներքին առաջնություն)      |

|  |                                                                      |

|  |[] «Արտոնագրերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն       |

|  |սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի ներկայացման թվականով, որից    |

|  |                 առանձնացվել է (զատվել է) հայտը                       |

|  |                                                                      |

|  |[] «Արտոնագրերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-րդ մասի 2-րդ ենթակետի   |

|  |                            համաձայն                                  |

|__|______________________________________________________________________|

|  |Սկզբնական (ավելի վաղ|Խնդրարկվող առաջնության |Երկրի ծածկագիրը ըստ ՄՍՀԿ |

|  |ներկայացված)        |թվականը                |ST.3 ստանդարտի           |

|  |հայտի N             |                       |                         |

|  |                    |                       |                         |

|__|____________________________________________|_________________________|

|  |[] «Արտոնագրերի մասին» օրենքի 32-րդ հոդվածի | թվականը                 |

|  |1-ին մասի համաձայն պաշտոնական կամ պաշտոնապես|                         |

|  |ճանաչված միջազգային ցուցահանդեսում գյուտն   |                         |

|  |ամբողջությամբ կամ մասնակիորեն ցուցադրման    |                         |

|  |առաջին օրով (ցուցահանդեսային առաջնություն)  |                         |

|__|____________________________________________|_________________________|

|15|Կցվող փաստաթղթերի   |Թերթերի քանակը մեկ     | Օրինակների քանակը       |

|  |ցանկը`              |օրինակում              |                         |

|__|____________________|_______________________|_________________________|

|  |[] նկարագրությունը  |                       |                         |

|__|____________________|_______________________|_________________________|

|  |[] հավակնության     |                       |                         |

|  |սահմանումը (կետերի  |                       |                         |

|  |քանակը _____) (նշել)|                       |                         |

|__|____________________|_______________________|_________________________|

|  |[] գծագիր(եր) և     |                       |                         |

|  |այլ նյութեր         |                       |                         |

|__|____________________|_______________________|_________________________|

|  |[] համառոտ          |                       |                         |

|  |շարադրանքը (ռեֆերատ)|                       |                         |

|__|____________________|_______________________|_________________________|

|  |[] պետական տուրքի   |                       |                         |

|  |վճարումը հաստատող   |                       |                         |

|  |փաստաթուղթը         |                       |                         |

|__|____________________|_______________________|_________________________|

|  |[] նուկլեոտիդների և |                       |                         |

|  |ամինաթթուների       |                       |                         |

|  |հաջորդականություն-  |                       |                         |

|  |ների ցանկը(երը)     |                       |                         |

|__|____________________|_______________________|_________________________|

|  |[] միկրոօրգանիզմի   |                       |                         |

|  |ավանդադրման մասին   |                       |                         |

|  |փաստաթուղթը         |                       |                         |

|__|____________________|_______________________|_________________________|

|  |[] առաջին հայտի(երի)|                       |                         |

|  |վավերացված պատճենը  |                       |                         |

|  |(ները) միջազգային   |                       |                         |

|  |առաջնություն        |                       |                         |

|  |խնդրարկելու դեպքում |                       |                         |

|__|____________________|_______________________|_________________________|

|  |[] հայտի            |                       |                         |

|  |թարգմանությունը     |                       |                         |

|  |հայերեն             |                       |                         |

|__|____________________|_______________________|_________________________|

|  |[] ներկայացուցչի    |                       |                         |

|  |իրավասությունները   |                       |                         |

|  |հաստատող փաստաթուղթը|                       |                         |

|  |(լիազորագիր)        |                       |                         |

|__|____________________|_______________________|_________________________|

|  |[] այլ փաստաթղթեր   |                       |                         |

|  |(նշել)              |                       |                         |

|__|____________________|_______________________|_________________________|

|  |[] հայտին կցվում է  |                       |                         |

|  |դրա պատճենը         |                       |                         |

|  |մեքենաընթեռնելի     |                       |                         |

|  |կրիչի վրա           |                       |                         |

|__|____________________________________________|_________________________|

|16|Հավակնության սահմանման (համառոտ շարադրանքի) |N                        |

|  |հետ հրապարակման առաջարկվող նկարի N-ը        |                         |

|__|______________________________________________________________________|

|17|                  Ստորագրություն(ներ) և  ամսաթիվ                      |

|  |(Հայտատուի (ների) կամ նրա ներկայացուցչի (ների) ստորագրությունը        |

|  |վերծանումով)                                                          |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2022 թվականի մայիսի 26-ի

N 774-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արդյունաբերական դիզայնի հայտի ձևակերպման և ներկայացման, դրա նախնական և ըստ էության փորձաքննությունների անցկացման, զատման, դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու, ինչպես նաև դրանում փոփոխություններ կատարելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործված են «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված հասկացությունները:

 

2. ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԴԻՄՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

3. Արդյունաբերական դիզայնի պետական գրանցումն իրականացվում է հայտի հիման վրա, որը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ է (այսուհետ` Գրասենյակ) ներկայացվում հայտատուի անունից թղթային կրիչի վրա կամ հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով (էլեկտրոնային եղանակով):

4. Հայտը ներկայացնում է հայտատուն` անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով:

Օրենքի 36-րդ հոդվածի համաձայն հայտը ներառում է` արտոնագիր ստանալու մասին դիմում (այսուհետ` դիմում)` համաձայն սույն կարգով սահմանված N 1 ձևին համապատասխան, այլ փաստաթղթեր ու տեղեկություններ:

Դիմումը և մյուս փաստաթղթերը ներկայացվում են հայերեն: Հայտի մյուս փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև այլ լեզվով: Այս դեպքում դրանց հայերեն թարգմանությունը ներկայացվում է հայտը ներկայացնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետում: Սահմանված ժամկետում հայտի փաստաթղթերի թարգմանությունը Գրասենյակ չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, որի մասին ծանուցվում է հայտատուն:

5. Դիմումը լրացվում է հետևյալ կարգով`

1) Դիմումի 1-ին սյունակը նախատեսված է Գրասենյակի կողմից լրացնելու համար և հայտատուի կողմից չի լրացվում:

2) Դիմումի 2-րդ սյունակի «Եվրասիական հայտի համարը և ներկայացման թվականը» դաշտում (լրացվում է օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դեպքում) բերվում են եվրասիական հայտի համարը և ներկայացման թվականը, իսկ «Եվրասիական հայտի հրապարակման համարը և թվականը» դաշտում (լրացվում է օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դեպքում) բերվում են եվրասիական հայտի միջազգային հրապարակման համարը և թվականը:

3) դիմումի 3-րդ սյունակի (51) ծածկագրով դաշտում բերվում են հայտարկվող արդյունաբերական դիզայնի ԱԴՄԴ (Արդյունաբերական դիզայնի միջազգային դասակարգում) համապատասխան կոդ(ը)(երը) և (54) ծածկագրով դաշտում` արդյունաբերական դիզայնի անվանումը:

4) Դիմումի 4-րդ սյունակի (71) ծածկագրով «Հայտատու (ներ)» դաշտում տրվում են տեղեկություններ հայտատուի մասին.

ա. Եթե հայտատուն ֆիզիկական անձ է, ապա լրացվում է անունը, հայրանունը (առկայության դեպքում) և ազգանունը, բնակության վայրը (հասցեն) և այն երկրի պաշտոնական անվանումը, որի քաղաքացին է կամ որտեղ ունի մշտական բնակության վայր, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, երկրի երկտառ ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի, եթե այն սահմանված է:

բ. Եթե հայտատուն անհատ ձեռնարկատեր է, ապա լրացվում է նրա անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշմամբ) (համաձայն անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականի), հաշվառման վայրը (համաձայն անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականի) և երկրի պաշտոնական անվանումը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, երկրի երկտառ ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի, եթե այն սահմանված է:

գ. Եթե հայտատուն կազմակերպություն է, ապա լրացվում է նրա անվանումը (համաձայն իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի), գտնվելու վայրը (համաձայն իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի) և երկրի պաշտոնական անվանումը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, երկրի երկտառ ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի, եթե այն սահմանված է:

դ. Եթե հայտատուները մի քանիսն են, նշված տեղեկությունները լրացվում են նրանցից յուրաքանչյուրի համար:

5) Եթե հայտատուն(երը) նաև հեղինակ(ներ) է(են), ապա նրա(նց) բնակության վայրի մասին տեղեկություն(ներ)ը տրվում է(են) միայն (72) ծածկագրով «Հեղինակ(ներ)» դաշտում:

6) Դիմումի 5-րդ սյունակի`

ա. (72) ծածկագրով «Հեղինակ(ներ)» դաշտում նշվում են տեղեկություններ արդյունաբերական դիզայնի հեղինակի (հեղինակների) մասին` անունը, հայրանունը (առկայության դեպքում) և ազգանունը, հասցեն, որը ներառում է երկրի պաշտոնական անվանումը, որի քաղաքացին է կամ որտեղ ունի մշտական բնակության վայր, երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի, եթե այն սահմանված է:

բ. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն հեղինակն իրավունք ունի հրաժարվելու իր անունը հայտում նշելուց: «Խնդրում եմ(ենք) արդյունաբերական դիզայնի հայտում կամ արդյունաբերական դիզայնի մասին հրապարակվող տեղեկություններում չհիշատակել ինձ(մեզ) որպես հեղինակ (ներ)» դաշտը լրացվում է միայն այն դեպքում, երբ հեղինակը հրաժարվում է նշված լինելու իրավունքից: Այստեղ նշվում է միայն այն հեղինակի անունը, հայրանունը (եթե այն նշված է) և ազգանունը, ով ցանկանում է հրապարակման ժամանակ չհիշատակվել որպես հեղինակ, և նրա ստորագրությունը:

գ. «Հեղինակի իրավահաջորդը, որը հայտատուին փոխանցել է արտոնագիր ստանալու իրավունքը (նշվում է անունը, ազգանունը կամ անվանումը, հասցեն և երկրի կոդը, ստորագրությունը, թվականը)» դաշտը լրացվում է միայն այն դեպքում, երբ հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքը հայտատուին փոխանցվել է հեղինակի իրավահաջորդի կողմից: Այստեղ նշվում են տեղեկություններ իրավահաջորդի մասին` անունը, հայրանունը (եթե այն նշված է), ազգանունը և բնակության վայրը (հասցեն` ֆիզիկական անձի համար), անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշումով) և հաշվառման վայրը (անհատ ձեռնարկատիրոջ համար) կամ կազմակերպության (իրավաբանական անձի) լրիվ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն) և երկրի կոդը: Եթե հեղինակի իրավահաջորդը կազմակերպություն է, նշված դաշտում դրվում է ղեկավարի ստորագրությունը:

7) Դիմումի 6-րդ սյունակի 74-րդ ծածկագրով դաշտում նշվում են տեղեկություններ հայտատուի ներկայացուցչի մասին` անվանումը կամ անունը, հայրանունը (առկայության դեպքում) և ազգանունը, գտնվելու վայրը (հասցեն) Հայաստանի Հանրապետության տարածքում, հեռախոսի համարը և էլեկտրոնային փոստի հասցեն: Ներկայացուցիչը կարող է լինել արտոնագրային հավատարմատարը, ընդհանուր ներկայացուցիչը (հայտատուներից մեկը) կամ այլ ներկայացուցիչ: Այս դեպքում «X» նշանով նշվում է համապատասխան վանդակը: Ներկայացուցչի լիազորագիր ներկայացնելու մասին տեղեկությունը տրվում է համապատասխան վանդակում նշում կատարելու միջոցով:

8) Դիմումի 7-րդ սյունակի «Հասցե նամակագրության համար (փոստային հասցեն, հասցեատիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը)» դաշտում նշվում են լրիվ փոստային հասցեն Հայաստանի Հանրապետության տարածքում և հասցեատիրոջ անունը կամ անվանումը, որոնք պետք է բավարարեն փոստային առաքման պահանջներին, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն): Որպես նամակագրության հասցե կարող են նշվել, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում հայտատուի բնակության վայրի (ֆիզիկական անձի դեպքում), հաշվառման վայրի (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում) կամ գտնվելու վայրի (իրավաբանական անձի դեպքում) հասցեն, կամ արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի հասցեն: Եթե դիմումում բացակայում է նամակագրության հասցեն և նշված չէ «Խնդրում եմ (ենք) նամակագրությունը վարել հայտատուի ներկայացուցչի հասցեով» վանդակը, ապա որպես նամակագրության հասցե համարվում է արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի հասցեն, եթե այն նշված է, հակառակ դեպքում` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու կամ գտնվելու վայր ունեցող հայտատուի հասցեն (եթե հայտատուները մի քանիսն են, նրանցից առաջինի հասցեն):

9) Դիմումի 8-րդ սյունակի «Ծանուցումների ստացման նախընտրած եղանակը» դաշտում նշվում են տեղեկություններ հայտատուի հետ կապ հաստատելու մասին` նշելով համապատասխան վանդակը: Եթե հայտատուն չի ընտրում ծանուցումների ստացման իր նախընտրած եղանակը, ապա Գրասենյակը ծանուցումներն ուղարկում է օրենքով սահմանված եղանակներից որևէ մեկով:

10) Դիմումի 9-րդ սյունակը նախատեսված է առաջնություն խնդրարկելու մասին նշում կատարելու համար և լրացվում է միայն այն դեպքում, երբ խնդրարկվում է ավելի վաղ առաջնություն, քան հայտի ներկայացման թվականն է: Այս դեպքում համապատասխան վանդակում կատարվում է նշում և նշվում են առաջնության խնդրարկման հիմքերը: (31)-րդ ծածկագրերով դաշտում նշվում է առաջին հայտի համարը, որի հիման վրա խնդրարկվում է առաջնությունը, (32)-ում` առաջին հայտի ներկայացման թվականը, (33)-ում` առաջին հայտի ներկայացման երկրի ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի կամ, եթե առաջնությունը խնդրարկվում է որևէ տարածաշրջանային կազմակերպություն ներկայացրած հայտը ներկայացնելու թվականով, նշվում է տվյալ կազմակերպության երկտառ ծածկագիրը, օրինակ` Ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների Բենիլյուքսի կազմակերպություն (BX), Եվրամիության մտավոր սեփականության գրասենյակ (EM): Եթե առաջնությունը խնդրարկվում է մի քանի հայտերի հիման վրա, ապա նշվում են բոլոր հայտերի սույն կետում նշված տվյալները:

11) Եթե խնդրարկվում է ցուցահանդեսային առաջնություն, ապա (23) ծածկագրերով դաշտում նշվում է ցուցահանդեսում այդ օբյեկտի ցուցադրման առաջին օրը:

12) Դիմումի 10-րդ դաշտի «Կցվող փաստաթղթերի ցանկը» սյունակի համապատասխան վանդակները լրացվում են «X» նշանով` նշելով յուրաքանչյուր ներկայացվող փաստաթղթի թերթերի քանակը մեկ օրինակում և օրինակների քանակը:

13) Դիմումի 11-րդ սյունակի համապատասխան վանդակներում «X» նշանը դրվում է այն դեպքում երբ հայտատուն, խնդրում է արդյունաբերական դիզայնի հայտի հրապարակումը հետաձգել ոչ ավելի, քան մինչև հայտը ներկայացնելու թվականից վեց ամիս լրանալը:

14) Դիմումի 12-րդ սյունակում լրացվում են դրա ստորագրմանը վերաբերող տվյալներ: Դիմումը ստորագրում է հայտատուն կամ նրա ներկայացուցիչը` նշելով ստորագրման թվականը: Ստորագրությունը վերծանվում է` ստորագրող անձի անվան սկզբնատառի և ազգանվան նշումով: Եթե հայտատուն կազմակերպություն (իրավաբանական անձ) է, ապա դիմումը ստորագրում է դրա ղեկավարը կամ կազմակերպության կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձ` նշելով պաշտոնը:

15) Եթե որևէ տեղեկություն ամբողջությամբ չի տեղավորվում դիմումի համապատասխան սյունակում, ապա այդ տեղեկությունը նույն ձևով ներկայացվում է լրացուցիչ թերթի վրա` դիմումի համապատասխան սյունակում նշելով` «տե՛ս լրացուցիչ թերթի վրա», կամ «տեղեկությունները ներկայացված են լրացուցիչ թերթի վրա»: Եթե ստորագրություններ պահանջող այս կամ այն տեղեկությունը ներկայացվում է լրացուցիչ թերթի վրա, այն ստորագրում են նույն կարգով: Հայտատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությունը պարտադիր է դիմումի յուրաքանչյուր լրացուցիչ թերթի վրա:

6. Դիմումը և ներկայացվող նյութերը պետք է զերծ լինեն ջնջումներից, ուղղումներից, ձեռագիր մակագրություններից:

7. Թղթային կրիչի վրա ներկայացված դիմումը և բոլոր փաստաթղթերը (բացի պատկերներից) ներկայացվում են տպագրված` 210x297 մմ ձևաչափի (A4) որակյալ, սպիտակ թղթի վրա: Պատկերների ձևաչափն ընտրվում է այնպես, որ այն չգերազանցի հայտի փաստաթղթերի թերթերի սահմանված չափերը: Փոքր ձևաչափի պատկերները ներկայացվում են թղթի թերթերի վրա սոսնձված` պահպանելով թերթի ձևաչափի և որակի նկատմամբ սահմանված պահանջները:

 

3. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՊԱՏԿԵՐԸ

 

8. Պատկերը իրի արտաքին տեսքն արտահայտող փաստաթուղթ է, որը պարունակում է դրա մասին պատկերային տեղեկություն և թույլ է տալիս որոշել դրա իրավական պահպանության ծավալը:

9. Պատկերը պետք է մանրամասն և լրիվ պատկերացում տա իրի արտաքին տեսքի մասին: Պատկերը ներկայացվում է գրաֆիկական նկարի, ներառյալ` համակարգչային գրաֆիկայի կամ լուսանկարների տեսքով` կատարված սև-սպիտակ (եթե գույնը էական չէ) կամ գունավոր:

10. Պատկերները պետք է համապատասխանեն հետևյալ պայմաններին`

1) Պատկերը պետք է լինի հստակ և պարզ, վերարտադրված չեզոք հիմնագույնի (ֆոնի) վրա, առանց ստվերների, օտար առարկաների: Արդյունաբերական դիզայնի բոլոր մանրամասները պետք է լավ երևան:

2) Իրը կարող է ներկայացվել մեկ կամ մի քանի դիրքերով կամ տարբեր անկյունների տակ (տեսքը աջից, ձախից, առջևից, հետևից, վերևից, ներքևից և այլն): Յուրաքանչյուր տեսք համարակալվում է արաբական թվերով` առանձնացված կետով, ընդ որում, առաջին թիվը նշում է արդյունաբերական դիզայնի տարբերակի համարը, իսկ երկրորդը` տեսքի համարը (օրինակ` 1.1, 1.2 և այլն):

3) Միևնույն արդյունաբերական դիզայնի բոլոր տեսքերը պետք է տրվեն նույն մասշտաբով: Եթե պահանջվում է որոշ էական հատվածների լրացուցիչ ներկայացումը, թույլատրվում է դրանց պատկերումը մեծացված մասշտաբով:

4) Եթե արդյունաբերական դիզայնի հայտը պարունակում է տարբերակներ, ապա յուրաքանչյուր տարբերակը ներկայացվում է պատկերների լրակազմով` բոլոր անհրաժեշտ տեսքերով (ոչ մեծ իրերը կարող են պատկերվել միասին` ընդհանուր տեսքի պատկերի վրա):

5) Հարթ (մակերեսային) արդյունաբերական դիզայնների համար ներկայացվում են դրանց (անհրաժեշտության դեպքում` գունավոր) պատկերները, որոնցում պետք է ընդգրկված լինի հարթ պատկերի կրկնանախշը (պլանում):

6) Համալիր (բարդ) արդյունաբերական դիզայնների համար ընդհանուր տեսքի պատկերի վրա ներկայացվում է արդյունաբերական դիզայնի տեսքն ամբողջությամբ, այսինքն` դրա մեջ մտնող բոլոր իրերի ընդգրկմամբ:

7) Բացառիկ դեպքերում, եթե իրերը լրիվ կազմով չեն կարող ներկայացվել ընդհանուր տեսքի պատկերի վրա, թույլատրվում է լրակազմը ներկայացնել հատված առ հատված` առանձին պատկերների վրա: Լրակազմի մեջ մտնող յուրաքանչյուր իր լրացուցիչ ներկայացվում է առանձին պատկերի վրա:

8) Իրի պատկերի վրա պահանջվում է կետագծի կիրառումը արտաքին տեսքի այն մասերը նշելու համար, որոնց նկատմամբ հայտատուն իրավական պահպանություն չի հավակնում: Այս դեպքում իրի արտաքին տեսքի այն մասը, որին վերաբերում է հայտարկված արդյունաբերական դիզայնը, պետք է պատկերված լինի հոծ գծով:

9) Այն դեպքում, երբ արդյունաբերական դիզայնի գունագծանկարչական լուծումը էական է, կցվում է ընդհանուր տեսքի մեկ գունավոր պատկեր, սլայդ կամ գունային լուծման սխեման:

10) Փակվող, բացվող, ծալվող, ձևափոխվող և այլ իրերի համար կցվում են նաև դրանց պատկերները փակ, բաց (օրինակ` սառնարան, հեռախոսախցիկ) կամ հավաքված տեսքով (օրինակ` խոհանոցային կոմբայն, փոշեկուլ) տեսքով:

11) Պատկերներում տեսքերի քանակը պետք է որոշվի այնպես, որ դրանք սպառիչ պատկերացում տան արդյունաբերական դիզայնի գեղարվեստա-կառուցվածքային առանձնահատկությունների մասին:

12) Պատկերների չափերը կախված են իրի բարդությունից (սակայն փոքր կողմի չափը պետք է լինի 10 սմ-ից ոչ պակաս) և պետք է ընտրվեն այնպես, որ տեսանելի լինեն և լավ զանազանվեն մանրամասները: Պատկերների հակառակ երեսին հաջորդաբար, վերևից ներքև նշվում են պատկերի համարը, արդյունաբերական դիզայնի անվանումը և պարզաբանումները հետևյալ հաջորդականությամբ` ընդհանուր տեսք, այլ տեսքեր, գունավոր պատկեր:

13) Իրի, դրա մանրակերտի կամ գծանկարի պատկերները կարելի է փոխարինել դրանց որակյալ այլ արտապատկերումներով (օրինակ` լուսապատճենված):

14) Անհրաժեշտության դեպքում (փորձաքննության պահանջով), թեթև արդյունաբերության արտադրանքի համար հայտի նյութերի կազմում ներկայացվում է իրի արտադրության համար առաջարկվող կտորի, գործվածքի, կաշվի, օժանդակ նյութերի և պարագաների, զարդարանքների (և այլնի) դիզայնների լրակազմը (կոնֆեկցիոն քարտի տեսքով):

 

4. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

11. Արդյունաբերական դիզայնի անվանումը պետք է բնութագրի դրա նշանակությունը:

12. Քիչ հայտնի կամ նոր նշանակության արդյունաբերական դիզայնի անվանումը պետք է մատնանշի դրա օգտագործման բնագավառը (օրինակ` նոր սերնդի համակարգիչ):

13. Եթե արդյունաբերական դիզայն ունի կատարման տարբերակներ, ապա անվանումից հետո տրվում է տարբերակների քանակը, օրինակ` «Շիշ (3 տարբերակ)»:

14. Եթե իրը ներկայացվում է բաղադրամասերի հետ, դա պետք է արտահայտված լինի անվանման մեջ (օրինակ` դանակ պատյանի հետ):

15. Եթե ներկայացված արդյունաբերական դիզայնը բարդ (համալիր) իր է, ապա դա պետք է արտացոլված լինի անվանման մեջ (օրինակ` գործիքների հավաքակազմ):

16. Արդյունաբերական դիզայնի անվանման մեջ խորհուրդ չի տրվում օգտագործել այնպիսի բառեր, անվանումներ կամ արտահայտություններ, որոնք չեն նպաստում դիզայնի անհատականացմանը (ինչպես, օրինակ` անձնանունները, մտերմիկ անվանումները, ապրանքային և սպասարկման նշանները, ապրանքների ծագման տեղանունները, աշխարհագրական նշումները, ֆիրմային և այլ հատուկ անվանումները և այլն):

 

5. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

17. ԱԴՄԴ դասով (դասերով) որոշվում է հայտարկվող արդյունաբերական դիզայնի` ԱԴՄԴ գործող խմբագրության որոշակի խորագրին (խորագրերին) պատկանելը:

18. Դասակարգման ցուցիչը (ցուցիչները) ինչպես հայտատուի, այնպես էլ փորձագետի առաջարկությամբ կարող է (կարող են) ճշգրտվել և փոփոխվել փորձաքննության ընթացքում:

 

6. ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԻՋՈՑՈՎ

 

19. Ներկայացուցչի նշանակումը կատարվում է օրենքի 63-66-րդ հոդվածների համաձայն:

20. Հայտատուն կամ այլ շահագրգիռ անձը Գրասենյակի հետ գործավարությունը կարող է վարել ներկայացուցչի միջոցով, նրանց տված լիազորագրի հիման վրա:

21. Հայտատուն կարող է ներկայացուցիչ նշանակել հայտը ներկայացնելիս` հաշվի առնելով օրենքի 63-րդ հոդվածի պահանջները կամ դրա քննարկման ցանկացած փուլում` հայտի քննարկման ընթացքում:

22. Լիազորագիրը ստորագրվում է հայտատուի կողմից, կազմվում է գրավոր ազատ ձևով և չի պահանջում նոտարական վավերացում:

23. Եթե ներկայացուցչին նշանակում են մի քանի անձինք, ապա լիազորագիրը ստորագրվում է բոլոր անձանց կողմից:

24. Լիազորագիրը պետք է որոշի ներկայացուցչի լիազորությունների շրջանակը: Եթե դիմում է ներկայացվում հայտը հետ կանչելու, արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքներից հրաժարվելու կամ ցանկացած այլ նույնական ընթացակարգ, որը նախատեսում է իրավունքների փոխանցում, ապա այդ ընթացակարգերը կարող են իրականացվել ներկայացուցչի միջոցով` միայն հատուկ տրված լիազորագրի հիման վրա, որտեղ հստակ նշված է հայտը հետ կանչելու, իրավունքներից հրաժարվելու կամ դրանք փոխանցելու հնարավորությունը:

25. Ներկայացուցչի ցանկացած գործողություն` նրան տրված լիազորությունների շրջանակներում, կամ նրա նկատմամբ Գրասենյակի ցանկացած գործողություն ունի նույն հետևանքները, ինչ հայտատուի գործողությունը կամ հայտատուի նկատմամբ կատարված գործողությունը:

26. Ներկայացուցչությունը վավերական է մինչև լիազորագրում նշված լիազորությունների սպառումը կամ դրա գործողության ժամկետի ավարտը: Լիազորագրով տրված լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են հայտատուի կամ նրա իրավահաջորդի կողմից Գրասենյակ ներկայացված դիմումի համաձայն (լիազորագրի վերացում):

27. Եթե մեկ հայտում նշված են մի քանի հայտատու, ապա նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի գործերը վարելու Գրասենյակի հետ, սակայն նրանք կամ բոլորը միասին պետք է ստորագրեն հայտատուի ստորագրությունը պահանջող յուրաքանչյուր փաստաթուղթ, կամ հայտատուների կազմից պետք է նշանակեն ընդհանուր ներկայացուցիչ, կամ էլ պետք է նշանակեն այլ ներկայացուցիչ: Այս դրույթը տարածվում է նաև այլ շահագրգիռ անձանց վրա, որոնք վարում են գործերը Գրասենյակում:

28. Արտոնագրային հավատարմատարի լիազորությունները հաստատող փաստաթղթի (լիազորագրի) բնօրինակը ներկայացվում է նրա հայեցողությամբ, բացառությամբ հետևյալ դեպքերի`

1) հայտի քննարկման փուլում նոր ներկայացուցիչ նշանակվելու,

2) հայտի հետկանչման մասին դիմում կամ առաջնության իրավունքից հրաժարման մասին դիմում ներկայացնելու,

3) արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմում կամ հայտատուի անվան կամ անվանման փոփոխություն կատարելու մասին դիմում ներկայացնելու,

4) Գրասենյակի հիմնավոր կասկածների, թե արդյոք արտոնագրային հավատարմատարն ունի համապատասխան լիազորություններ:

 

7. ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԵՏ

 

29. Հայտը և մյուս փաստաթղթերը Գրասենյակ ներկայացվում են առձեռն կամ փոստային առաքմամբ, կամ հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով (էլեկտրոնային եղանակով)` այցելելով Գրասենյակի www.aipa.am կայքը: Մյուս փաստաթղթերը կարող են ուղարկվել էլեկտրոնային փոստի միջոցով: Ընդ որում, փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ուղարկման դեպքում դրանք ուղարկողը փաստաթղթերը հաստատում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ, որի հավաստագիրը զետեղված է «Նույնականացման քարտերի մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված նույնականացման քարտում:

30. Հայտին վերաբերող ցանկացած փաստաթուղթ, որը մինչև սահմանված ժամկետի լրանալը ուղարկվել է էլեկտրոնային փոստով, համարվում է ժամանակին ներկայացված, եթե դրա բնօրինակը Գրասենյակ է ներկայացվում սահմանված ժամկետի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում: Եթե Գրասենյակը ստանում է բնօրինակ փաստաթուղթը նշված ժամանակահատվածի ավարտից հետո, ապա համարվում է, որ համապատասխան փաստաթուղթը ներկայացվել է տվյալ փաստաթղթի բնօրինակի ստացման թվականին:

31. Հայտ ներկայացնելուց հետո դրան վերաբերող նյութերը ներկայացվում են հայտի համարի նշմամբ և հայտատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությամբ: Եթե հայտատուն իրավաբանական անձ է, նրա անունից փաստաթղթերը ստորագրվում են սույն կարգի 5-րդ կետի 14-րդ ենթակետով սահմանված կարգով:

32. Եթե ծանուցմանը համապատասխան ներկայացված նյութերում հայտի համարը նշված չէ, ապա դրանք վերադարձվում են առանց քննարկման, այն դեպքում, երբ հայտի համարը հնարավոր չէ որոշել անուղղակի ճանապարհով:

33. Օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Գրասենյակը գործավարությունն իրականացնում է հայերենով, ընդ որում, եթե գործավարության ընթացքում Գրասենյակ են ներկայացվում որևէ ժամկետի հետ կապ չունեցող այլ լեզվով փաստաթղթեր, ապա այդ փաստաթղթերին պետք է կցվի դրանց հայերեն թարգմանությունը: Այլ լեզվով ներկայացված փաստաթուղթը համարվում է չներկայացված, եթե դրան կցված չէ դրա հայերեն թարգմանությունը:

34. Գրասենյակ ներկայացված նյութերը, որոնք ձևակերպված են թերություններով կամ դժվար ընթեռնելի են, չեն քննարկվում, ինչի մասին ծանուցվում է այդ նյութերը ներկայացրած անձը:

35. Գրասենյակի կողմից ուղարկված նյութերին (ծանուցմանը, որոշմանը և այլն) ի պատասխան անհրաժեշտ նյութերը ներկայացնելու ժամկետը հաշվարկվում է հայտատուին կամ համապատասխան դեպքում` նրա ներկայացուցչին նյութերի ուղարկման օրվանից:

36. Գրասենյակի կողմից ընդունված որոշումները, ծանուցումները ուղարկվում են հայտատուին նրա կողմից փաստաթուղթը ներկայացնելու համար ընտրված սկզբնական եղանակով` այդ մասին նշում կատարելով արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու մասին դիմումի մեջ, կամ իր կողմից հետագայում ընտրված եղանակներից մեկով` փոստային առաքմամբ կամ կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում` հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), կամ հայտերի էլեկտրոնային ընդունման համակարգի միջոցով, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով:

37. Հայտատուն սույն կարգի համաձայն ստացած ծանուցումների պատասխանները, ինչպես նաև արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրերը և դրանց կից փաստաթղթերը կարող է ներկայացնել Գրասենյակ` իր կողմից նախընտրած եղանակով` փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում` էլեկտրոնային փոստի միջոցով) կամ հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով (եթե հայտը ուղարկվել է էլեկտրոնային համակարգի միջոցով):

38. Եթե Գրասենյակի կողմից պատվիրված փոստային առաքմամբ ուղարկված նյութերը հայտատուին կամ համապատասխան դեպքում` նրա ներկայացուցչին չեն հասնում նամակագրության հասցեի փոփոխության պատճառով, ինչի մասին հայտատուն կամ համապատասխան դեպքում` նրա ներկայացուցիչը տեղյակ չի պահել Գրասենյակին, ապա նշված նյութերը պատվիրված փոստային առաքմամբ (գտնվելու (բնակության) վայրի հասցեով) ուղարկվում են հայտատուին կամ համապատասխան դեպքում` նրա ներկայացուցչին: Եթե նշված նյութերը հայտատուին կամ համապատասխան դեպքում` նրա ներկայացուցչին չեն հասնում նրա գտնվելու (բնակության) վայրի փոփոխության պատճառով, ինչի մասին Գրասենյակը չի տեղեկացվել, ապա տվյալ հայտով գործավարությունը դադարեցվում է, և հայտը համարվում է հետ կանչված:

 

8. ՀԱՅՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՎՐԻՊԱԿՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

39. Օրենքի 40-րդ հոդվածի համաձայն հայտատուի կողմից թույլ տրված վրիպակների ուղղման համար դիմումը (այսուհետ (սույն մասում)` Դիմում) ներկայացնում է հայտատուն կամ նրա ներկայացուցիչը, որին կցվում է օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը:

40. Դիմումում նշվում են հետևյալ տվյալները`

1) հայտի համարը և հայտի ներկայացման թվականը (եթե հայտի համարը և թվականը սահմանված չեն, ապա նշվում է մտից համարը և թվականը),

2) հայտատուի անունը, հայրանունը (եթե այն նշված է), ազգանունը (անվանումը) և հայտատուի հասցեն,

3) ներկայացուցչի անունը, ազգանունը և հասցեն, եթե Դիմումը ներկայացվում է ներկայացուցչի կողմից,

4) նամակագրության հասցեն (անհրաժեշտության դեպքում).

5) թույլ տրված վրիպակները և դրանց առաջարկվող ուղղումները.

6) Դիմումն ստորագրող հայտատուի կամ ներկայացուցչի անվան սկզբնատառը, ազգանունը և ստորագրման թվականը,

41. Դիմումին կցվում են`

1) հայտատուի կողմից ստորագրված լիազորագիր, եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով.

2) տվյալների ճշտությունը հաստատող փաստաթուղթ, որի ուղղումը պահանջվում է դիմումի համաձայն.

3) ուղղած պատկերները կամ գրաֆիկական նյութերը, եթե պահանջվում է արդյունաբերական դիզայնի պատկերներում կամ գրաֆիկական նյութերում թույլ տրված վրիպակների ուղղում.

4) վրիպակների ուղղման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

42. Եթե ճշգրտումները վերաբերվում են նույն հայտատուի գրանցման մի քանի հայտերում միևնույն վրիպակի ճշգրտմանը, ապա բավարար է վրիպակի ուղղման համար ներկայացնել մեկ դիմում` նշելով համապատասխան հայտերի համարները և ամսաթիվը, պայմանով, որ վրիպակի ուղղման համար վճարը կատարված է առանձին յուրաքանչյուր հայտի համար: Այս դեպքում դիմումի բնօրինակը ներկայացվում է հայտերից մեկով, իսկ մնացածներից յուրաքանչյուրով ներկայացվում է դրա պատճենը, որի վրա նշվում է այն հայտը, որում պահվում է դիմումի բնօրինակը:

43. Դիմումի քննարկումը իրականացվում է դրա ներկայացման օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե պարզվում է, որ այն ներկայացվել է առանց պետական տուրքի վճարման անդորրագրի, ապա քննարկման չի ընդունվում, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

44. Դիմումի քննարկման ընթացքում ստուգվում է`

1) սույն կարգի 41-րդ կետում նշված տվյալների առկայությունը.

2) Դիմումում նշված տվյալների և կցված փաստաթղթերում պարունակվող տվյալների համապատասխանությունը արդյունաբերական դիզայնի հայտերի պետական գրանցամատյանում կամ գրանցված արդյունաբերական դիզայնի պետական գրանցամատյանում,

3) արդյոք խնդրարկվող ուղղումն իրենից չի ներկայացնում հայտարկված կամ գրանցված արդյունաբերական դիզայնի էության փոփոխություն,

4) պետական տուրքի վճարման անդորրագրի առկայությունը և վճարված գումարի համապատասխանությունն օրենքով սահմանված չափին:

45. Եթե Դիմումի քննարկման ընթացքում հայտնաբերվում են անհամապատասխանություններ, կամ պետական տուրքը վճարվել է օրենքով սահմանված չափից պակաս, ապա Գրասենյակը այդ մասին ծանուցում է դիմումատուին` երկամսյա ժամկետում վերացնել հայտնաբերված անհամապատասխանությունները:

46. Դիմումը մերժվում է, և Գրասենյակն այդ մասին ծանուցում է դիմումատուին, եթե`

1) վրիպակների ուղղումը հանգեցնում է արդյունաբերական դիզայնի էության փոփոխությանը,

2) սահմանված ժամկետում չեն վերացվել սույն կարգի 45-րդ կետում նշված անհամապատասխանությունները:

 

9. ՀԱՅՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

47. Օրենքի 43-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն, հայտի քննարկման ցանկացած փուլում օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կարող է ներկայացնել դիմում հայտում փոփոխություններ կատարելու մասին (այսուհետ (սույն մասում)` Դիմում), որոնք չեն հանգեցնում արդյունաբերական դիզայնի էության փոփոխության:

48. Դիմումը պետք է վերաբերի մեկ փոփոխության և պարունակի հետևյալ տվյալները`

1) հայտի համարը և ներկայացման թվականը (եթե հայտի համարը և թվականը սահմանված չեն, ապա նշվում է մտից համարը և թվականը).

2) հայտատուի անունը, հայրանունը (եթե այն նշված է), ազգանունը (անվանումը) և հայտատուի հասցեն.

3) ներկայացուցչի անունը, ազգանունը և հասցեն, եթե Դիմումը ներկայացվում է ներկայացուցչի կողմից.

4) նամակագրության հասցեն (անհրաժեշտության դեպքում).

5) նշում այն տարրի մասին, որի համար խնդրարկվում է փոփոխությունը և առաջարկվող փոփոխությունը.

6) Դիմումն ստորագրող հայտատուի կամ ներկայացուցչի անվան սկզբնատառը, ազգանունը և ստորագրման թվականը:

49. Մեկ փոփոխություն է համարվում`

1) հայտատուի նույնականացման տվյալների փոփոխությունը (ֆիզիկական անձանց համար` անունը, հայրանունը (եթե այն նշված է), ազգանունը, և (կամ) հասցեն, կազմակերպությունների համար` անվանումը և (կամ) գտնվելու վայրը և (կամ) կազմակերպաիրավական ձևը).

2) նամակագրության հասցեի փոփոխությունը.

3) արդյունաբերական դիզայնի փոփոխությունը:

50. Պատկերների փոփոխությունը կարելի է անել, եթե`

1) բացակայում են օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ կամ 9-րդ կետերում նշված տարրերի վերաբերյալ որևէ ապացույց` բացառելով այդ տարրերը արդյունաբերական դիզայնից.

2) ավելացվում են արդյունաբերական դիզայնի լրացուցիչ պատկերներ:

51. Եթե Դիմումով խնդրարկվող փոփոխությունը կարող է հանգեցնել արդյունաբերական դիզայնի էության փոփոխության, ապա Դիմումը տվյալ փոփոխության մասով հաշվի չի առնվում:

52. Դիմումին պետք է կցվեն հետևյալ փաստաթղթերը`

1) լիազորագիր, որը ստորագրվում է հայտատուի կողմից, եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի կողմից.

2) փոփոխությունը հաստատող փաստաթուղթը, եթե փոփոխվում է հայտատուի անվանումը.

3) հայտի նկատմամբ իրավունքների փոխանցումը հաստատող փաստաթուղթը, եթե փոփոխվում է հայտատուն.

4) հայտում փոփոխություններ կատարելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

53. Եթե փոփոխությունները վերաբերում են նույն հայտատուի մի քանի հայտերում միևնույն տարրի փոփոխությանը, ապա բավարար է փոփոխության համար ներկայացնել մեկ դիմում` նշելով համապատասխան հայտերի համարները` պայմանով, որ փոփոխության համար պետական տուրքը վճարված է յուրաքանչյուր հայտի համար առանձին: Այս դեպքում Դիմումի բնօրինակը ներկայացվում է հայտերից մեկով, իսկ մնացածներից յուրաքանչյուրով ներկայացվում է դրա պատճենը, որի վրա նշվում է այն հայտի համարը, որում պահվում է դիմումի բնօրինակը:

54. Եթե փոփոխությունները վերաբերում են նույն հայտում մի քանի փոփոխություններին, ապա բավարար է փոփոխությունների համար ներկայացնել մեկ դիմում` նշելով համապատասխան հայտի համարը` պայմանով, որ փոփոխությունների համար պետական տուրքը վճարված է յուրաքանչյուր փոփոխության համար:

55. Դիմումի քննարկումը իրականացվում է դրա ներկայացման օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե պարզվում է, որ այն ներկայացվել է առանց պետական տուրքի վճարման անդորրագրի, ապա դիմումը քննարկման չի ընդունվում, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

56. Դիմումը քննարկելու ընթացքում ստուգվում են անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը սահմանված պահանջներին:

57. Եթե դիմումի քննարկման ընթացքում պարզվում է, որ դիմումը լրացված է թերություններով կամ բացակայում են փոփոխությունը հաստատող փաստաթղթերը, կամ վճարված գումարը չի համապատասխանում սահմանված պետական տուրքի չափին, ապա հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծանուցում` նշված անհամապատասխանությունները երկամսյա ժամկետում վերացնելու անհրաժեշտության մասին: Այս դեպքում քննարկման ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև ծանուցման պատասխանի ստացումը:

58. Դիմումի քննարկման արդյունքների հիման վրա Գրասենյակը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

1) բավարարել դիմումը, եթե այն համապատասխանում է սահմանված պահանջներին, կամ սահմանված ժամկետում վերացվել են ծանուցման մեջ նշված բոլոր անհամապատասխանությունները.

2) մերժել դիմումը, եթե դիմումը չի համապատասխանում սահմանված պահանջներին, կամ սահմանված ժամկետում չեն վերացվել ծանուցման մեջ նշված բոլոր անհամապատասխանությունները:

3) մերժել դիմումը մասնակիորեն, (մեկ դիմումով մեկից ավելի փոփոխություններ խնդրարկելու դեպքում), եթե դիմումը մասամբ չի համապատասխանում սահմանված պահանջներին, կամ սահմանված ժամկետում ծանուցման մեջ նշված անհամապատասխանությունները վերացվել են մասամբ:

59. Դիմումը բավարարելու դեպքում Գրասենյակը համապատասխան գրառումներ կատարելու միջոցով փոփոխություններ է կատարում արդյունաբերական դիզայնի հայտերի հիմնապաշարում:

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.2022
N 774-Ն
Որոշում