Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2022 թվականի N 774-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԲՈՂՈՔՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՅՈՒՏԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՋ ՆՇՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԸ), ԴՐԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԳՅՈՒՏԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(10-րդ մաս)

 

181. Լրացուցիչ նյութերը համարվում են արդյունաբերական դիզայնի էությունը փոխող, եթե պատկերներին նոր տարրեր են ավելացվում, փոխվում են գույները կամ որևէ այլ կերպ փոխվում է արդյունաբերական դիզայնի պահպանության ծավալը:

182. Այն դեպքում, երբ լրացուցիչ նյութերը փոխում են հայտի էությունը, հայտատուն ծանուցվում է այդ մասին նախքան արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու կամ մերժելու մասին որոշման կայացնելը:

183. Սահմանված ժամկետում պատասխանը կամ սահմանված ժամկետի երկարաձգման դիմումը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետկանչված` պայմանով, որ առանց պահանջված տեղեկության փորձաքննություն անցկացնելն անհնարին է, որի մասին ծանուցվում է հայտատուն:

184. Փորձաքննության ընթացքում քննարկվում են երրորդ անձանցից ստացված առարկությունները: Եթե դրանք բավարարվում են ամբողջությամբ կամ մասնակի, ապա առարկությունը հիմք է հանդիսանում արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալը ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու համար:

185. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ արդյունաբերական դիզայնը համապատասխանում է պահպանունակության պահանջներին, ապա որոշում է կայացվում արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու մասին:

186. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ ներկայացված արդյունաբերական դիզայններից միայն մի մասն է համապատասխանում պահպանունակության պայմաններին, ապա Գրասենյակը արտոնագիր տալու մասին որոշում է կայացնում միայն տվյալ մասի նկատմամբ:

187. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ ներկայացված արդյունաբերական դիզայնը վերաբերում է օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասին, ապա Գրասենյակը կայացնում է արտոնագիր տալը մերժելու մասին որոշում` բերելով այն փաստարկները, որոնք հիմք են ծառայել նշված որոշումն ընդունելու համար:

188. Օրենքի 47-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, Գրասենյակը մինչև արտոնագիր տալն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին որոշման հրապարակումը հայտատուին ուղարկում է ծանուցում` նշելով այն փաստարկները, որոնք կարող են այդ արդյունաբերական դիզայնի գրանցումն ամբողջությամբ կամ մասնակի մերժման հիմք հանդիսանալ, անհրաժեշտության դեպքում դրան կցելով համապատասխան տեղեկատվության աղբյուրների վկայակոչումներ, առաջարկելով ծանուցումն ուղարկելու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնել իր նկատառումները (փոփոխություններ կատարել հայտի մեջ կամ փաստարկներ ներկայացնել արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու օգտին փորձաքննության արդյունքի մասին):

189. Եթե հայտատուն սահմանված ժամկետում ներկայացնում է իր նկատառումները դիմումի մերժման վերաբերյալ կամ ճշգրտում է իր դիմումը, ապա հայտատուի ներկայացված փաստարկները Գրասենյակը քննարկում է դրանք ստանալու օրվանից` մեկամսյա ժամկետում և, անհրաժեշտության դեպքում, մինչև որոշման կայացումը ամբողջությամբ կամ մասնակիորեն ճշգրտում է մերժման մասին որոշման հիմքերը:

190. Սահմանված ժամկետում ծանուցումն անպատասխան թողնելու և այդ ընթացքում նշված ժամկետը երկարաձգելու մասին դիմում չներկայացվելու դեպքում` ծանուցմանը համապատասխան ներկայացված արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալը մերժվում է, կամ գրանցումը կատարվում է մասնակի կամ իրավունքի սահմանափակմամբ:

 

21. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼԸ

 

191. Օրենքի 48-րդ հոդվածի 1-րդ մասի 1-ին կետի համաձայն արդյունաբերական դիզայնին արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա, սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրն ստանալու օրվանից տասը աշխատանքային օրվա ընթացքում Գրասենյակը գրանցում է արդյունաբերական դիզայնը արդյունաբերական դիզայնի պետական գրանցամատյանում` տալով հերթական համար:

192. «Պետական տուրքի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու համար պետական տուրքը վճարվում է արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու մասին որոշումն ուղարկելուց հետո` եռամսյա ժամկետում, կամ եթե հայտատուն այդ որոշմանը չհամաձայնելով դիմել է բողոքարկման խորհուրդ կամ դատարան, ապա` բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռն ուղարկելուց հետո` եռամսյա ժամկետում: Նշված պետական տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետը լրանալուց հետո` վեց ամսվա ընթացքում, որի դեպքում դրա չափն ավելացվում է 50 տոկոսով: Նշված ժամկետներում պետական տուրքը չվճարելու և այդ վճարման անդորրագիրը սահմանված ժամկետում (առավելագույնը 3 ամիս գումարած 10 օր, եթե պետական տուրքը վճարված է 3 ամսվա ընթացքում և 9 ամիս գումարած 10 օր, եթե պետական տուրքը վճարված է 3 գումարած 6 ամսվա ընթացքում) Գրասենյակ չներկայացնելու դեպքում պետական տուրքը համարվում է չվճարված, արդյունաբերական դիզայնի արտոնագիր չի տրվում, հայտը համարվում է հետ կանչված` արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու մասին որոշումը հայտատուի կողմից ստանալուց հետո` երեք ամիսը լրանալու հաջորդ օրվանից:

 

22. ՀԱՅՏԵՐՈՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

193. Որպես հայտ Գրասենյակում ստացված նյութերը մուտքագրվում են հիմնապաշար, դրանց տրվում է մտից համար ու նշվում է ստացման թվականը:

194. Առձեռն հանձնված հայտն ընդունվում է և տրվում է ստացական, որում նշվում է հայտատուն, հայտարկված արդյունաբերական դիզայնի անվանումը, ԱԴՄԴ դասերը (նշված լինելու դեպքում), հայտի նյութերի թերթերի ընդհանուր թիվը, ինչպես նաև ստացման թվականը և մտից համարը, որը, որպես արդյունաբերական դիզայնի հայտ ստացված նյութի հերթական համարն է:

195. Հայտերի էլեկտրոնային ընդունման համակարգի միջոցով ստացված հայտի մտից համարը և ստացման թվականն ամրագրվում են համակարգչային ծրագրով:

196. Որպես հայտ ստացված նյութերը քննարկվում են Գրասենյակի համապատասխան ստորաբաժանման կողմից (այսուհետ` փորձաքննության ստորաբաժանում)` սույն կարգի 134-141-րդ կետերին համապատասխան: Քննարկումն իրականացնում է փորձաքննության ստորաբաժանման արդյունաբերական դիզայնի փորձագետը (այսուհետ` փորձագետ)` տվյալ ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ:

197. Սույն կարգի 136-րդ կետին համապատասխան հայտը ներկայացնելու թվականը սահմանելուց հետո, փորձաքննության ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ, տվյալ ստորաբաժանման փորձագետը սույն կարգի 142-րդ կետին համապատասխան գրանցում է հայտը` դրան տալով հերթական համար, և հայտում ներկայացված տեղեկությունները մուտքագրում է արդյունաբերական դիզայնի հայտերի հիմնապաշար:

198. Հայտի նախնական փորձաքննությունն իրականացնում է փորձաքննության ստորաբաժանման փորձագետը` տվյալ ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ, սույն կարգի 143-151-րդ կետերին համապատասխան:

199. Հայտի ըստ էության փորձաքննությունն իրականացնում է փորձաքննության ստորաբաժանման փորձագետը` տվյալ ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ, սույն կարգի 166-190-րդ կետերին համապատասխան, ինչպես նաև իրականացնում է սույն կարգի 149-162-րդ կետերի հետ կապված անհրաժեշտ գործառույթները:

200. Սույն կարգի 196-րդ կետին համապատասխան իրականացվող հայտի նյութերի քննարկման և 197-199-րդ կետերին համապատասխան իրականացվող փորձաքննության արդյունքների հիման վրա Գրասենյակի որոշումները և ծանուցումները կայացվում են տվյալ հայտի նյութերի քննարկումը կամ հայտի փորձաքննությունն իրականացնող փորձագետի նախապատրաստած համապատասխան նախագծի հիման վրա:

201. Սույն կարգի համաձայն ծանուցումների նախագծերը նախապատրաստում է փորձագետը և ներկայացնում է փորձաքննության ստորաբաժանման ղեկավարին:

202. Սույն կարգի համաձայն հայտի փորձաքննության արդյունքներով որոշումների նախագծերը նախապատրաստում է փորձագետը և ներկայացնում է փորձաքննության ստորաբաժանման ղեկավարին:

203. Օրենքի և սույն կարգի համաձայն հայտը հետկանչված համարելու մասին որոշումները, որոնցում նշվում են դրա հիմքերը, նախապատրաստվում են սույն կարգի 199-րդ կետի դրույթների համաձայն:

204. Փորձաքննության ստորաբաժանման ղեկավարի հետ համաձայնեցված որոշման նախագծերը, բացառությամբ սույն կարգի 151-րդ կետում նշվածի, ներկայացվում են Գրասենյակի պետի (կամ նրա հանձնարարությամբ` նրա տեղակալի) հաստատմանը:

205. Սույն կարգի 201-րդ կետում նշված ծանուցման մեջ պարտադիր նշվում են հայտատուն, հայտի համարը և հայտի ներկայացման թվականը:

206. Արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու մասին որոշման մեջ նշվում են`

1) հայտատուն և նրա գտնվելու վայրը (բնակության վայրը).

2) հեղինակը (եթե նա չի հրաժարվել որպես այդպիսին հայտում նշված լինելուց).

3) հայտի համարը.

4) հայտը ներկայացնելու թվականը.

5) արդյունաբերական դիզայնի պատկերը (պատկերները).

6) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնությանը վերաբերող տվյալները (առկայության դեպքում).

7) ԱԴՄԴ-ի դասը:

207. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի համաձայն արդյունաբերական դիզայնի հայտում նշված բոլոր դիզայններին կամ դրանց մի մասի համար արտոնագիր տալու մասին որոշման ընդունման դեպքում Գրասենյակը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին` ծանուցումն ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու և վճարման անդորրագիրը ներկայացնելու անհրաժեշտության մասին:

 

23. ՎՃԱՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

208. Հայտի նյութերում ստուգվում է սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի առկայությունը:

209. Պետական տուրքերի վճարման ստուգման ժամանակ ստուգվում է հետևյալը`

1) վճարման վավերապայմանների (ռեկվիզիտների) ճշտությունը,

2) գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով Գրասենյակը հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին,

3) վճարված գումարի համապատասխանությունը սահմանված չափին,

4) նվազեցված դրույքաչափով վճարելու դեպքում` աշխատողների թվի մասին տեղեկանքի առկայությունը և վճարված գումարի համապատասխանությունը պետական տուրքի զեղչված չափին: Նշված տեղեկանքը պետք է ստորագրված լինի կազմակերպություն հանդիսացող հայտատուի ղեկավարի կողմից, կամ կազմակերպության կանոնադրությամբ, կամ հայտատուի կողմից տրված լիազորագրով համապատասխան իրավասություն ունեցող անձի կողմից:

210. Եթե սույն կարգի 209-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ստուգման ժամանակ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման մասին տվյալը չի հայտնաբերվում համապատասխան համակարգում, ապա հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ծանուցում` տվյալ վճարման իսկությանը վերաբերող ապացույցները ծանուցումն ուղարկելու օրվանից երկամսյա ժամկետում Գրասենյակ ներկայացնելու առաջարկությամբ:

211. Եթե սույն կարգի 209-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված ստուգման ժամանակ պարզվում է, որ պետական տուրքը չի համապատասխանում սահմանված չափին, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում կատարել պետական տուրքի լրավճարում:

212. Եթե սույն կարգի 209-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ստուգման ժամանակ պարզվում է, որ բացակայում է տեղեկանքը, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցումն ուղարկելու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնել այն կամ, համապատասխան դեպքում, կատարել պետական տուրքի լրավճարում և անդորրագիրը ներկայացնել Գրասենյակ:

213. Սույն կարգի 210-212-րդ կետերով նախատեսված գործողությունները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված կամ խնդրարկվող գործողությունը մերժվում է, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

 

24. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

214. Արդյունաբերական դիզայնի պահպանության մասին Արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին Հաագայի համաձայնագրի ժնևյան ակտի (այսուհետ` Հաագայի համաձայնագիր) 3-րդ հոդվածի և օրենքի 68-րդ հոդվածի համաձայն ցանկացած անձ, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացի է կամ ունի մշտական կամ սովորական բնակության վայր կամ իրական և գործող արդյունաբերական կամ առևտրային ձեռնարկություն Հայաստանի Հանրապետության տարածքում, ունի միջազգային հայտ ներկայացնելու իրավունք:

215. Օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն արդյունաբերական դիզայնի միջազգային հայտը կարող է ներկայացվել Գրասենյակի միջոցով: Միջազգային հայտը, որին կցվում է սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, Գրասենյակ ներկայացնում է հայտատուն անձամբ կամ Գրասենյակում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով, անգլերենով: Միջազգային հայտին կցվում են նաև Հաագայի համաձայնագրով նախատեսված Միջազգային բյուրոյի հաշվին վճարված գումարների վճարումը հաստատող փաստաթուղթը:

216. Միջազգային հայտը և դրան կից փաստաթղթերը Գրասենյակ ներկայացվում են երկու օրինակից` տպագրված և էլեկտրոնային տարբերակներով, որոնք բավարարում են Հաագայի համաձայնագրի 5-րդ հոդվածով, Հաագայի համաձայնագրի 1999թ. ակտի և 1960թ. Ակտի ընդհանուր հրահանգի (այսուհետ` Ընդհանուր հրահանգ) 7-12-րդ կանոններով և սույն կարգի 217-րդ կետով սահմանված պահանջները:

217. Միջազգային հայտը լրացվում է Ընդհանուր հրահանգի 7-րդ կանոնի համաձայն: Միջազգային հայտը, որը կարող է վերաբերի մեկ կամ մի քանի արդյունաբերական դիզայնի` պայմանով, որ դրանք վերաբերում են ԱԴՄԴ մեկ դասին, ներկայացվում է համապատասխան ձևաթղթի վրա (DM/1):

218. Միջազգային հայտն ստանալու օրվանից տաս աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննության ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ փորձագետն ստուգում է հայտի համապատասխանությունը սույն կարգի 216-217-րդ կետերի պահանջներին, ինչպես նաև միջազգային հայտում նշված տեղեկությունների համապատասխանությունը պետական գրանցամատյանի տվյալներին կամ համապատասխան դեպքերում` արդյունաբերական դիզայնի հայտերի հիմնապաշարի տվյալներին, եթե միջազգային հայտը ներկայացված է ազգային հայտի հիման վրա:

219. Եթե միջազգային հայտը ներկայացվում է Գրասենյակի միջոցով, Գրասենյակը ծանուցում է այդ մասին հայտատուին դիմումը ստանալու թվականի մասին: Միջազգային հայտը Միջազգային բյուրո փոխանցելուն զուգահեռ, Գրասենյակը Միջազգային բյուրոյին տեղեկացնում է դիմումը ստանալու թվականը: Գրասենյակը հայտատուին տեղեկացնում է, որ միջազգային հայտը փոխանցել է Միջազգային բյուրո:

220. Միջազգային գրանցման թվական Հաագայի համաձայնագրի 10-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով համարվում է միջազգային հայտի ներկայացման թվականը:

221. Ընդհանուր հրահանգի 13(3)-րդ կանոնի և Օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Գրասենյակի միջոցով միջազգային հայտի ներկայացման թվական է համարվում միջազգային հայտը Գրասենյակ ներկայացնելու թվականը` պայմանով, որ Միջազգային բյուրոն հայտն ստացել է այդ թվականից սկսած մեկամսյա ժամկետում: Այլ դեպքում միջազգային հայտի ներկայացման թվական կհամարվի Միջազգային բյուրոյի կողմից միջազգային հայտի ստացման թվականը:

 

25. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՆՈՒՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

222. Հաագայի Համաձայնագրի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, միջազգային գրանցման միջոցով Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական դիզայնի իրավական պահպանությունը տրամադրվում է միջազգային գրանցման մասին Միջազգային բյուրոյի ծանուցումներին համապատասխան Գրասենյակի անցկացրած փորձաքննության արդյունքների հիման վրա:

223. Փորձաքննությունը, որի ընթացքում ստուգվում է միջազգային գրանցման համապատասխանությունը Օրենքի 28-րդ հոդվածի պահանջներին, Գրասենյակն անցկացնում է սույն կարգի 154-165-րդ և 166-190-րդ կետերով սահմանված կարգը մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis) կիրառելով` հաշվի առնելով սույն կարգի 200-204-րդ կետերի պահանջները:

224. Սույն կարգի 222-223-րդ կետերին համապատասխան` Գրասենյակը փորձաքննությունն անցկացնում և ընդունած որոշման մասին Միջազգային բյուրոյին ծանուցում է վեց ամսվա ընթացքում:

225. Եթե օրենքով սահմանված պահպանության տրամադրման պայմանները բավարարված չեն միջազգային գրանցման առարկա հանդիսացող արդյունաբերական դիզայններից մեկի կամ բոլորի նկատմամբ, ապա Գրասենյակը մասնակիորեն կամ ամբողջապես մերժում է միջազգային գրանցման գործողությունը:

 

26. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՔՈՒՄԸ

 

226. Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից արձանագրության (այսուհետ` այս գլխում Արձանագրություն) 13(2)-րդ հոդվածի և օրենքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Գրասենյակը կատարում է գործառույթներ, որոնք կապված են Արձանագրության ընթացակարգով Եվրասիական արտոնագրային գերատեսչություն (այսուհետ` այս գլխում Գերատեսչություն) ներկայացվող եվրասիական հայտի ներկայացման, մշակման և առաքման հետ: Գրասենյակը հանդես է գալիս որպես ստացող գերատեսչություն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ֆիզիկական անձանց համար:

227. Արձանագրության 13(2)-րդ հոդվածի և օրենքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն եվրասիական հայտը կարող է ներկայացվել Գրասենյակ, եթե հայտատուներից առնվազն մեկը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի բնակության կամ գտնվելու վայր:

228. Ցանկացած անձ, որն ունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արդյունաբերական կամ առևտրային ձեռնարկություն, համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակության կամ գտնվելու վայր ունեցող անձ:

229. Գրասենյակի միջոցով եվրասիական հայտը Գերատեսչություն առաքելու դեպքում հայտատուն պետք է ներկայացնի դիմում` կցելով Արձանագրության 13(3)-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն եվրասիական հայտի մշակման և առաքման համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

230. Համաձայն Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից Արտոնագրային հրահանգի (այսուհետ` այս գլխում Հրահանգ) 102(2)-րդ կանոնի 2-րդ պարբերության, եվրասիական հայտի բոլոր փաստաթղթերը ներկայացվում են երկու օրինակով, որոնցից մեկն առաքվում է Գերատեսչություն, իսկ մյուսը պահվում է Գրասենյակում: Եվրասիական հայտի օրինակների քանակի նկատմամբ ներկայացված պահանջը չի տարածվում եվրասիական հայտը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքերի վրա:

231. Եվրասիական հայտը պարունակում է և հայտին կցվում են Հրահանգ 93 (2)-րդ կանոնով նախատեսված փաստաթղթերը (մեկ օրինակից):

232. Մեկ օրինակով են ներկայացվում նաև այլ փաստաթղթերը, այդ թվում` ուղեկցող նամակը, տուրքերի հաշվարկի ցուցակը և այլն:

233. Եվրասիական հայտի դիմումը ներկայացվում է ռուսերեն, իսկ մյուս փաստաթղթերը ներկայացվում են ռուսերեն կամ հայերեն: Եթե փաստաթղթերը ներկայացվում են ոչ ռուսերեն, ապա կցվում է դրանց ռուսերեն թարգմանությունը:

234. Գրասենյակը եվրասիական հայտի ներկայացման թվականը սահմանում է Արձանագրության 13-րդ հոդվածի համապատասխան հայտը Գրասենյակի կողմից ստանալու թվականով, եթե եվրասիական հայտը այդ թվականի դրությամբ պարունակում է`

1) լրացված դիմում.

2) իրի արտաքին տեսքն ամբողջություն, որը տալիս է ամբողջական պատկերացում արդյունաբերական նմուշի էական հատկանիշների մասին:

235. Եթե նշված փաստաթղթերը Գրասենյակ ներկայացվել են ոչ միաժամանակ, ապա եվրասիական հայտի ներկայացման թվականը սահմանվում է բացակայող փաստաթղթերից վերջինի ստացման թվականով:

236. Եթե հայտի ներկայացման թվականը սահմանելիս Գրասենյակը գտնում է, որ հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա անհապաղ ծանուցում է հայտատուին այդ մասին` ծանուցման ուղարկման օրվանից չորս ամսվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերաբերյալ:

237. Եթե նշված ժամկետում հայտատուն չի կարող ներկայացնել պահանջված փաստաթղթերը, եվրասիական հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

238. Գրասենյակը սահմանում է եվրասիական հայտի ներկայացման թվականը և հայտատուին տրամադրում է եվրասիական հայտը ստանալու մասին տեղեկանք, որում նշում է` հայտի ներկայացման թվականը, Գրասենյակում գրանցման համարը, արդյունաբերական նմուշի անվանմանը և հայտատուին կամ նրա ներկայացուցչին, եթե նա նշանակված է, վերաբերող տեղեկությունները:

239. Գրասենյակն ստուգում է Հրահանգի 101(1)-րդ կանոնի համաձայն եվրասիական հայտի ներկայացման թվականի սահմանման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև հայտին կից փաստաթղթերի առկայությունը:

240. Եթե Եվրասիական հայտը համապատասխանում է Հրահանգի 101(1)-րդ կանոնով սահմանված պահանջներին, Գրասենյակը` Արձանագրության համաձայն եվրասիական հայտի մշակման և առաքման համար սահմանված պետական տուրքի վճարման դեպքում, Գրասենյակի կողմից դրա ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում հայտի մեկ օրինակն առաքում է Եվրասիական արտոնագրային գերատեսչություն, պայմանով, որ եվրասիական հայտը ներկայացվում է արդյունաբերական նմուշն օտարերկրյա պետություններում արտոնագրելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի համաձայն:

241. Գրասենյակի և հայտատուի միջև տարաձայնության դեպքում, որը կապված չէ եվրասիական հայտի մշակման և առաքման համար սահմանված պետական տուրքի և ազգային օրենսդրության պահանջների կատարման հետ, եվրասիական հայտը առաքվում է Գերատեսչություն:

242. Եթե Եվրասիական հայտը ընդունվում է քննարկման, հայտատուն ծանուցվում է Եվրասիական հայտի ներկայացման թվականի սահմանման մասին:

243. Գրասենյակը հայտատուին ուղարկում է ծանուցում իր եվրասիական հայտը Գերատեսչություն առաքելու և Արձանագրության 13(3)-րդ հոդվածի համաձայն Եվրասիական արտոնագրային գերատեսչությանը միասնական ընթացակարգային տուրքի վճարման անհրաժեշտության մասին:

244. Միասնական ընթացակարգային տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը հայտատուն պետք է ներկայացնի Գերատեսչություն սույն կարգի 243-րդ կետում նշված ծանուցումը Գրասենյակի կողմից նրան ուղարկելու օրվանից եռամսյա ժամկետում:

245. Սույն կարգի 240-րդ և 241-րդ կետերի համաձայն առաքված հայտը ստանալուց հետո` Գերատեսչությունը անհապաղ տեղեկացնում է հայտատուին դրա մասին` նշելով իր կողմից եվրասիական հայտի ստացման օրը:

246. Եվրասիական հայտը համարվում է չներկայացված, եթե այն Գերատեսչության կողմից չի ստացվել մինչև` Գրասենյակի կողմից եվրասիական հայտն ստանալու օրվանից տասնչորսերորդ ամսվա ավարտը:

247. Այս դեպքում միասնական ընթացակարգային տուրքը վերադարձվում է հայտատուին` հանած Գերատեսչության կողմից կատարված ծախսերը:

 

27. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՅՏԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ՓՈԽԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

 

248. Արձանագրության 17-րդ հոդվածի համաձայն եվրասիական հայտը, որով Եվրասիական արտոնագրային գերատեսչությունը կայացրել է արտոնագիր տալը մերժելու մասին որոշում, կամ մերժել է այդ որոշման դեմ առարկության բավարարումը, կարող է փոխակերպվել Հայաստանի Հանրապետության արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու հայտի` հայտատուի խնդրագրի հիման վրա:

249. Եվրասիական հայտը ազգային հայտի փոխակերպման մտադրության մասին խնդրագիրը հայտատուն պետք է ներկայացնի Եվրասիական արտոնագրային գերատեսչություն` սույն կարգի 248-րդ կետում նշված որոշումները ստանալու թվականից վեց ամսվա ընթացքում, վճարելով սահմանված տուրքը:

250. Եվրասիական արտոնագրային գերատեսչությունը սահմանված տուրքի վճարումը ստանալուց հետո` անհապաղ առաքում է Գրասենյակ հայտի ներկայացման թվականի դրությամբ եվրասիական հայտի նյութերի վավերացված պատճենը և հայտատուի համապատասխան խնդրագրի պատճենը:

251. Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի և սույն կարգի համաձայն, Եվրասիական արտոնագրային գերատեսչությունից եվրասիական հայտի վավերացված պատճենն ստանալու օրվանից Գրասենյակն սկսում է փոխակերպված հայտի քննարկումը:

252. Գերատեսչությունը հայտատուին ծանուցում է եվրասիական հայտի վավերացված պատճենն ուղարկելու փաստի մասին, ինչպես նաև առաջարկում է եվրասիական հայտի վավերացված պատճենը Գրասենյակի կողմից ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնել օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածներով սահմանված հայտի անհրաժեշտ նյութերը, այդ թվում` օրենքով նախատեսված արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու մասին դիմումը, հայտ ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, եվրասիական հայտի նյութերի հայերեն թարգմանությունը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը:

253. Փոխակերպված հայտը համարվում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու ճիշտ ձևակերպված ազգային հայտ, որն ունի եվրասիական հայտի ներկայացման թվականը և առաջնության թվականը (եթե այն սահմանված է):

 

Ձև N 1

 

._________________________________________________________________________.

|   |ԴԻՄՈՒՄ                           |ՀՀ էկոնոմիկայի նախարարության       |

|   |արդյունաբերական դիզայնի արտոնագիր|մտավոր սեփականության գրասենյակ     |

|   |ստանալու մասին                   |Երևան  0010, Հանրապետության        |

|   |                                 |հրապարակ, Կառավարական տուն, 3      |

|___|_____________________________________________________________________|

|1  |Հայտի ստացման թվականը և  մտից N                                      |

|   |.__.                                                                 |

|   ||21| Հայտի պետական գրանցման []                                       |

|   |.__.                                                                 |

|   |_____________________________________________________________________|

|   |.__.                                                                 |

|   ||22| Հայտի ներկայացման թվականը                                       |

|   |.__.                                                                 |

|___|_____________________________________________________________________|

|2  |                                 |համարը              |թվականը       |

|   |_________________________________|____________________|______________|

|   |Եվրասիական հայտի համարը և        |                    |              |

|   |ներկայացման թվականը              |                    |              |

|   |_________________________________|____________________|______________|

|   |Եվրասիական հայտի հրապարակման     |                    |              |

|   |համարը և  թվականը                |                    |              |

|___|_____________________________________________________________________|

|3  |.___. ԱԴՄԴ                                                           |

|   ||51 |                                                                |

|   |.___.                                                                |

|   |_____________________________________________________________________|

|   |._. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                                |

|   ||5|                                                                  |

|   |._.                                                                  |

|___|_____________________________________________________________________|

|4  |.__. Հայտատու (ներ), բնակության  |հեռախոսի N,         |երկրի         |

|   ||71| կամ գտնվելու վայրի հասցեն   |էլեկտրոնային փոստի  |ծածկագիրը     |

|   |.__.                             |հասցեն              |ըստ ՄՍՀԿ ST.3 |

|   |                                 |                    |ստանդարտի     |

|___|_________________________________|____________________|______________|

|___|_________________________________|____________________|______________|

|5  |.__. Հեղինակ (ներ) (անուն,       |հասցե (բնակության   |երկրի         |

|   ||72| ազգանուն)                   |վայրը)              |ծածկագիրը     |

|   |.__.                             |                    |ըստ ՄՍՀԿ ST.3 |

|   |                                 |                    |ստանդարտի     |

|   |_________________________________|____________________|______________|

|   |_________________________________|____________________|______________|

|   |_________________________________|____________________|______________|

|   |_____________________________________________________________________|

|   |Ես(մենք)_____________________________________________________________|

|   |               Անուն, ազգանուն, ստորագրություն (ներ)                 |

|   |                                                                     |

|   |խնդրում եմ (ենք) արդյունաբերական դիզայնի հայտում կամ արդյունաբերական |

|   |դիզայնի մասին հրապարակվող տեղեկություններում չհիշատակել ինձ(մեզ)     |

|   |որպես հեղինակ (ներ):                                                 |

|   |_____________________________________________________________________|

|   |Հեղինակի իրավահաջորդը, որը հայտատուին փոխանցել է արտոնագիր ստանալու  |

|   |իրավունքը (նշվում է անունը, ազգանունը կամ անվանումը, հասցեն և  երկրի |

|   |կոդը, ստորագրությունը, թվականը)                                      |

|___|_____________________________________________________________________|

|6  |.__. Հեղինակ (ներ) (անուն,|[]           |[]           |[] Այլ        |

|   ||72| ազգանուն)            |Արտոնագրային |Ընդհանուր    |ներկայացուցիչ |

|   |.__. 74 Հայտատուի (ների)  |հավատարմատար |ներկայացուցիչ|              |

|   |     ներկայացուցիչը (ներ) |             |             |              |

|   |__________________________|__________________________________________|

|   |Անուն, ազգանուն           |հեռախոսի N                                |

|   |__________________________|__________________________________________|

|   |Հասցե                     |էլեկտր. Փոստի հասցեն                      |

|___|__________________________|__________________________________________|

|7  |Հասցե նամակագրության համար|[] Խնդրում եմ (ենք) նամակագրությունը      |

|   |(փոստային հասցեն,         |վարել հայտատուի ներկայացուցչի հասցեով     |

|   |հասցեատիրոջ անունը,       |                                          |

|   |ազգանունը կամ անվանումը)  |                                          |

|   |__________________________|__________________________________________|

|   |Անուն, ազգանուն           |հեռախոսի []                               |

|   |Հասցե                     |էլեկտր. Փոստի հասցեն                      |

|   |                          |                                          |

|___|_____________________________________________________________________|

|8  |Ծանուցումների և  որոշումների ստացման նախընտրած եղանակը`              |

|   |[] փոստային առաքումով [] կապի այլ միջոցներով, այդ թվում` էլեկտրոնային|

|   |փոստի միջոցով                                                        |

|___|_____________________________________________________________________|

|9  |Սույն արդյունաբերական դիզայնի առաջնությունը խնդրում եմ (ենք)         |

|   |սահմանել`                                                            |

|   |[] Հայտը Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ այդ կոնվենցիայի մասնակից  |

|   |   չհանդիսացող Առևտրի  համաշխարհային կազմակերպության անդամ որևէ      |

|   |   պետություն ներկայացնելու թվականով (միջազգային առաջնություն) ըստ   |

|   |   «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի    |

|   |[] «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասի    |

|   |   համաձայն ավելի վաղ ներկայացված հայտի ներկայացման թվականով         |

|   |   (ներքին առաջնություն)                                             |

|   |[] «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 9-րդ մասի    |

|   |   համաձայն սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի ներկայացման      |

|   |   թվականով, որից առանձնացվել է (զատվել է) հայտը                     |

|___|_____________________________________________________________________|

|   |.__. Սկզբնական (ավելի վաղ        |.__.Խնդրարկվող      |.__.Երկրի     |

|   ||31| ներկայացված) հայտի []       ||32|առաջնության     ||33|ծածկագիրը |

|   |.__.                             |.__.թվականը         |.__.ըստ ՄՍՀԿ  |

|   |                                 |                    |    ST.3      |

|   |                                 |                    |    ստանդարտի |

|   |_________________________________|____________________|______________|

|   |_________________________________|____________________|______________|

|   |_________________________________|____________________|______________|

|   |_____________________________________________________________________|

|   |«Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի       |

|   |համաձայն պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում|

|   |.__. իրի կամ նրա մի մասի արտաքին տեսքի ցուցադրման առաջին օրով        |

|   ||23| (ցուցահանդեսային առաջնություն) թվականը                          |

|   |.__.                                                                 |

|___|_____________________________________________________________________|

|10 | Կցվող փաստաթղթերի ցանկը`        |Թերթերի քանակը մեկ  |Օրինակների    |

|   |                                 |օրինակում           | քանակը       |

|   |_________________________________|____________________|______________|

|   |[] նկարագրությունը               |                    |              |

|   |_________________________________|____________________|______________|

|   |[] իրի, դրա մանրակերտի կամ       |                    |              |

|   |գծանկարի պատկերների լրակազմը     |                    |              |

|   |_________________________________|____________________|______________|

|   |[] ընդհանուր տեսքի գծագիրը(երը)  |                    |              |

|   |_________________________________|____________________|______________|

|   |[] էրգոնոմիկական սխեման          |                    |              |

|   |_________________________________|____________________|______________|

|   |[] պետական տուրքի վճարումը       |                    |              |

|   |հաստատող փաստաթուղթը             |                    |              |

|   |_________________________________|____________________|______________|

|   |[] իրի բաղադրանմուշների լրակազմը |                    |              |

|   |և  դրա քարտը (կոնֆեկցիոն քարտ)   |                    |              |

|   |_________________________________|____________________|______________|

|   |[] առաջին հայտի(երի) վավերացված  |                    |              |

|   |պատճենը (ները) միջազգային        |                    |              |

|   |առաջնություն խնդրարկելու         |                    |              |

|   |դեպքում                          |                    |              |

|   |_________________________________|____________________|______________|

|   |[] հայտի թարգմանությունը հայերեն |                    |              |

|   |_________________________________|____________________|______________|

|   |[] ներկայացուցչի                 |                    |              |

|   |իրավասությունները հաստատող       |                    |              |

|   |փաստաթուղթը (լիազորագիր)         |                    |              |

|   |_________________________________|____________________|______________|

|   |[] այլ փաստաթղթեր (նշել)         |                    |              |

|   |_________________________________|____________________|______________|

|   |[] հայտին կցվում է դրա պատճենը   |                    |              |

|   |մեքենաընթեռնելի կրիչի վրա        |                    |              |

|___|_____________________________________________________________________|

|11 |[] Խնդրում եմ հետաձգել արդյունաբերական դիզայնի հայտի հրապարակումը    |

|___|_____________________________________________________________________|

|12 |Ստորագրություն(ներ) և  ամսաթիվ                                       |

|   |                                                                     |

|   |(Հայտատուի(ների) կամ նրա ներկայացուցչի(ների) ստորագրությունը         |

|   |վերծանումով)                                                         |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2022 թվականի մայիսի 26-ի

N 774-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ցանկը սահմանված է «Արտոնագրերի մասին», «Արդյունաբերական դիզայնի մասին», «Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին», «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» օրենքներին համապատասխան տեղեկությունները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի (այսուհետ` Գրասենյակ) պաշտոնական տեղեկագրում հրապարակելու հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:

 

2. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԴՐԱ ՄԵՋ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

2. Գրասենյակն ունի «Արդյունաբերական սեփականություն» անվանումով պաշտոնական տեղեկագիր, որը հրապարակվում է Գրասենյակի պաշտոնական կայքում:

3. Պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են տեղեկություններ` գյուտի արտոնագիր ստանալու, արդյունաբերական դիզայնների, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերի, իրավական պահպանություն ստացած գյուտերի, արդյունաբերական դիզայնների, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի, լրացուցիչ պահպանության վկայագրերի մասին` օգտագործելով Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ստանդարտներով սահմանված կոդերը:

4. «Գյուտի արտոնագիր ստանալու հայտեր» բաժնում հրապարակվում են գյուտի արտոնագիր ստանալու հայտերի մասին հետևյալ տեղեկությունները`

1) (13) փաստաթղթի տեսակի կոդը.

2) (21) հայտի համարը.

3) (22) հայտի ներկայացման թվականը.

4) (23) ցուցահանդեսային առաջնության թվականը.

5) (31) առաջին հայտի համարը.

6) (32) առաջին հայտի ներկայացման թվականը.

7) (33) երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջին հայտը.

8) (43) հայտի հրապարակման թվականը.

9) (51) միջազգային արտոնագրային դասակարգման (ՄԱԴ) ցուցիչը (ները).

10) (54) գյուտի անվանումը.

11) (57) գյուտի հավակնության սահմանումը.

12) (62) ավելի վաղ ներկայացված հայտի համարը և ներկայացման թվականը, որից զատված է տվյալ հայտը.

13) (66) սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի համարը և ներկայացման թվականը.

14) (71) հայտատու (ները), երկրի կոդը.

15) (72) գյուտի հեղինակը (ները), երկրի կոդը (եթե հեղինակը չի հրաժարվել նշվել որպես այդպիսին).

16) (74) արտոնագրային հավատարմատար(ները).

17) (85) միջազգային հայտի (PCT) ազգային փուլ փոխադրման թվականը.

18) (86) միջազգային հայտի (PCT) գրանցման համարը և ներկայացման թվականը.

19) (87) միջազգային հայտի (PCT) հրապարակման համարը և թվականը:

5. «Գյուտերի արտոնագրեր» բաժնում հրապարակվում են տրված գյուտերի արտոնագրերի մասին հետևյալ տեղեկությունները`

1) (11) արտոնագրի համարը.

2) (13) փաստաթղթի տեսակի կոդը.

3) (21) հայտի համարը.

4) (22) հայտի ներկայացման թվականը.

5) (23) ցուցահանդեսային առաջնության թվականը.

6) (24) գրանցման թվականը.

7) (31) առաջին հայտի համարը.

8) (32) առաջին հայտի ներկայացման թվականը.

9) (33) երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջին հայտը.

10) (43) հայտի հրապարակման թվականը.

11) (45) գյուտի արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման թվականը.

12) (51) միջազգային արտոնագրային դասակարգման (ՄԱԴ) ցուցիչը (ները).

13) (54) գյուտի անվանումը.

14) (57) գյուտի ռեֆերատը կամ հավակնության սահմանումը.

15) (62) ավելի վաղ ներկայացված հայտի համարը և ներկայացման թվականը, որից զատված է տվյալ հայտը.

16) (66) սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի համարը և ներկայացման թվականը.

17) (72) գյուտի հեղինակ(ները), երկրի կոդը (եթե հեղինակը չի հրաժարվել նշվել որպես այդպիսին).

18) (73) արտոնագրատեր(երը), հասցեն, երկրի կոդը.

19) (74) արտոնագրային հավատարմատար(ները).

20) (85) միջազգային հայտի (PCT) ազգային փուլ փոխադրման թվականը.

21) (86) միջազգային հայտի (PCT) գրանցման համարը և ներկայացման թվականը.

22) (87) միջազգային հայտի (PCT) հրապարակման համարը և թվականը:

6. «Գյուտերի կարճաժամկետ արտոնագրեր» բաժնում հրապարակվում են տրված գյուտերի կարճաժամկետ արտոնագրերի մասին հետևյալ տեղեկությունները`

1) (11) արտոնագրի համարը.

2) (13) փաստաթղթի տեսակի կոդը.

3) (21) հայտի համարը.

4) (22) հայտի ներկայացման թվականը.

5) (23) ցուցահանդեսային առաջնության թվականը.

6) (24) գրանցման թվականը.

7) (31) առաջին հայտի համարը.

8) (32) առաջին հայտի ներկայացման թվականը.

9) (33) երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջին հայտը.

10) (45) գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման թվականը.

11) (51) միջազգային արտոնագրային դասակարգման (ՄԱԴ) ցուցիչը (ները).

12) (54) գյուտի անվանումը.

13) (56) տեղեկատվության աղբյուրներ.

14) (57) գյուտի ռեֆերատը կամ հավակնության սահմանումը.

15) (62) ավելի վաղ ներկայացված հայտի համարը և ներկայացման թվականը, որից զատված է տվյալ հայտը.

16) (66) սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի համարը և ներկայացման թվականը.

17) (72) գյուտի հեղինակ(ները), երկրի կոդը (եթե հեղինակը չի հրաժարվել նշվել որպես այդպիսին).

18) (73) արտոնագրատեր(երը), հասցեն, երկրի կոդը.

19) (74) արտոնագրային հավատարմատար(ները).

20) (85) միջազգային հայտի (PCT) ազգային փուլ փոխադրման թվականը.

21) (86) միջազգային հայտի (PCT) գրանցման համարը և ներկայացման թվականը.

22) (87) միջազգային հայտի (PCT) հրապարակման համարը և թվականը:

7. «Լրացուցիչ պահպանության վկայագրեր» բաժնում հրապարակվում են լրացուցիչ պահպանության տրամադրման մասին հետևյալ տեղեկությունները`

1) (11) լրացուցիչ պահպանության վկայագրի համարը.

2) (13) փաստաթղթի տեսակի կոդը.

3) (21) հայտի համարը.

4) (22) հայտի ներկայացման թվականը.

5) (24) գրանցման թվականը.

6) (45) լրացուցիչ պահպանության վկայագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման թվականը.

7) (51) միջազգային արտոնագրային դասակարգման (ՄԱԴ) ցուցիչը (ները).

8) (54) գյուտի անվանումը.

9) (57) լրացուցիչ պահպանության վկայագրի հավակնության սահմանումը, որը ներառում է արտոնագրված գյուտի հատկանիշների այն համախմբությունը, որը բնութագրում է այն արտադրանքը, որի օգտագործման համար ստացվել է թույլտվությունը.

10) (68) գյուտի արտոնագրի համարը.

11) (73) արտոնագրատեր(երը), հասցեն, երկրի կոդը.

12) (74) արտոնագրային հավատարմատար(ները).

13) (92) արտադրանքի օգտագործման համար տրված առաջին թույլտվության համարը և տրման թվականը.

14) (94) լրացուցիչ պահպանության վկայագրի գործողության ժամկետը.

15) (98) լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի ներկայացման թվականը:

8. «Արդյունաբերական դիզայնների հայտեր» բաժնում հրապարակվում են արդյունաբերական դիզայնների հայտերի մասին հետևյալ տեղեկությունները`

1) (21) հայտի համարը.

2) (22) հայտի ներկայացման թվականը.

3) (23) ցուցահանդեսային առաջնության թվականը.

4) (31) առաջին հայտի համարը.

5) (32) առաջին հայտի ներկայացման թվականը.

6) (33) երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջին հայտը.

7) (43) հայտի հրապարակման թվականը.

8) (51) արդյունաբերական դիզայնների միջազգային դասակարգման (ԱԴՄԴ) ցուցիչը (ները).

9) (54) արդյունաբերական դիզայնի անվանումը.

10) (55) արդյունաբերական դիզայնի պատկերը (գծանկարը, լուսանկարը).

11) (62) ավելի վաղ ներկայացված հայտի համարը և ներկայացման թվականը, որից զատված է տվյալ հայտը.

12) (66) սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի համարը և ներկայացման թվականը.

13) (71) հայտատու(ները), երկրի կոդը.

14) (72) հեղինակ(ները), երկրի կոդը (եթե հեղինակը չի հրաժարվել նշվել որպես այդպիսին).

15) (74) արտոնագրային հավատարմատար(ները):

9. «Արդյունաբերական դիզայնների արտոնագրեր» բաժնում հրապարակվում են տրված արդյունաբերական դիզայնների արտոնագրերի մասին հետևյալ տեղեկությունները`

1) (11) արտոնագրի համարը.

2) (13) փաստաթղթի տեսակի կոդը.

3) (21) հայտի համարը.

4) (22) հայտի ներկայացման թվականը.

5) (23) ցուցահանդեսային առաջնության թվականը.

6) (24) գրանցման թվականը.

7) (31) առաջին հայտի համարը.

8) (32) առաջին հայտի ներկայացման թվականը.

9) (33) երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջին հայտը.

10) (45) արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման թվականը.

11) (51) արդյունաբերական դիզայնների միջազգային դասակարգման (ԱԴՄԴ) ցուցիչը (ները).

12) (54) արդյունաբերական դիզայնի անվանումը.

13) (55) արդյունաբերական դիզայնի պատկերը (գծանկարը, լուսանկարը).

14) (62) ավելի վաղ ներկայացված հայտի համարը և ներկայացման թվականը, որից զատված է տվյալ հայտը.

15) (66) սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի համարը և ներկայացման թվականը.

16) (72) հեղինակ(ները), երկրի կոդը կոդը (եթե հեղինակը չի հրաժարվել նշվել որպես այդպիսին).

17) (73) արտոնագրատեր(երը), հասցեն, երկրի կոդը.

18) (74) արտոնագրային հավատարմատար(ները):

10. «Համակարգված ցուցիչներ» բաժնում հրապարակվում են գյուտերի և արդյունաբերական դիզայնների հայտերի, ինչպես նաև գյուտերի, գյուտերի կարճաժամկետ և արդյունաբերական դիզայնների արտոնագրերի համարներն ըստ միջազգային դասակարգման, ըստ համապատասխան օբյեկտների:

11. «Արդյունաբերական դիզայնների արտոնագրերի գործողության ժամկետի երկարաձգումներ» բաժնում հրապարակվում են արդյունաբերական դիզայնների արտոնագրերի գործողության ժամկետի երկարաձգման մասին հետևյալ տեղեկությունները`

1) (11) արտոնագրի համարը.

2) երկարաձգման ժամկետը.

3) (73) արտոնագրատեր(երը), հասցեն, երկրի կոդը:

12. «Ապրանքային նշանների հայտեր» բաժնում հրապարակվում են ապրանքային նշանների հայտերի մասին հետևյալ տեղեկությունները`

1) (210) հայտի համարը.

2) (220) հայտի ներկայացման թվականը.

3) (230) ցուցահանդեսային կամ այլ առաջնության թվականը.

4) (310) առաջին հայտի համարը.

5) (320) կոնվենցիայով առաջնության թվականը.

6) (330) երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջին հայտը.

7) (511) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը.

8) (540) ապրանքային նշանը.

9) (551) կոլեկտիվ կամ հավաստագրային նշան.

10) (554) ծավալային նշան.

11) (555) հոլոգրաֆիական նշան.

12) (556) ձայնային նշան.

13) (591) գույնը և գունային համակցությունը.

14) (730) հայտատու, հասցե, երկրի կոդ:

13. «Ապրանքային նշաններ» բաժնում հրապարակվում են գրանցված ապրանքային նշանների մասին հետևյալ տեղեկությունները`

1) (111) գրանցման հերթական համարը.

2) (151) գրանցման թվականը.

3) (181) գրանցման գործողության ենթադրյալ ավարտը.

4) (210) հայտի համարը.

5) (220) հայտի ներկայացման թվականը.

6) (230) ցուցահանդեսային կամ այլ առաջնության թվականը.

7) (310) առաջին հայտի համարը.

8) (320) կոնվենցիայով առաջնության թվականը.

9) (330) երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջին հայտը.

10) (442) հայտի հրապարակման թվականը.

11) (511) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը.

12) (526) չպահպանվող տարրեր.

13) (540) ապրանքային նշանը.

14) (551) կոլեկտիվ կամ հավաստագրային նշան.

15) (554) ծավալային նշան.

16) (555) հոլոգրաֆիական նշան.

17) (556) ձայնային նշան.

18) (591) գույնը և գունային համակցությունը.

19) (646) իրավաբանորեն փոխկապակցված այլ գրանցման համարը և թվականը.

20) (730) նշանի իրավատեր, հասցե, երկրի կոդ.

21) (740) արտոնագրային հավատարմատար:

14. «Ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգումներ» բաժնում հրապարակվում են ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգումների մասին հետևյալ տեղեկությունները`

1) (111) գրանցման համարը.

2) (186) երկարաձգված ժամկետը.

3) (732) նշանի սեփականատեր, հասցե, երկրի կոդ:

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.2022
N 774-Ն
Որոշում