Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 դեկտեմբերի 2022 թվականի N 1458-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2022 թվականի դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` օդանավակայանում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Սուրեն Վարոսյանինը, Կարեն Գասպարյանինը, Արմեն Խաչատրյանինը, Ռուզաննա Վարդանյանինը, Արման Ղազարյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Մնացական Սաֆարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Հարություն Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Արմեն Արզումանյանինը և Հակոբ Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գրիգորի Առաքելյանինը` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2022 թվականի դեկտեմբերի 9-ին` Երևան- Բիշքեկ-Երևան երթուղով:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

6. Չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թ. դեկտեմբերի 8-ի

N 1458-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետ

 

    Մ. Սաֆարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Ա. Արզումանյան     - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

 

    Ս. Վարոսյան        - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

    Կ. Գասպարյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

 

    Ռ. Վարդանյան       - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

 

    Ա. Ղազարյան        - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի մասնագետ                  (02.12.2022 թ.-09.12.2022 թ.)

 

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Ա. Աբրահամյան      - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.12.2022
N 1458-Ա
Որոշում