Սեղմել Esc փակելու համար:
ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՌ ԱՍՐՅԱՆԻՆ ՌՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՌ ԱՍՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 դեկտեմբերի 2022 թվականի N 1466-Ա

 

ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՌ ԱՍՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանին 2022 թվականի դեկտեմբերի 14-16-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Ուֆա)` «Միջազգային բիզնես շաբաթ» համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Առնակ Ավետիսյանի և Գոռ Ասրյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի 12

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.12.2022
N 1466-Ա
Որոշում