Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԻՆԱ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՀԱՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԻՆԱ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՀԱՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2022 թվականի N 1479-Ա

 

ԷԼԻՆԱ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՀԱՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի օգնական Էլինա Գեղամյանին և Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանին 2022 թվականի դեկտեմբերի 20-22-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների խորհրդի աշխատանքային խմբի քննարկումներին մասնակցելու նպատակով:

2. Էլինա Գեղամյանի և Գոհար Մկրտչյանի` Բելառուսի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի 15

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.12.2022
N 1479-Ա
Որոշում