Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2022 թվականի N 1945-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՄԲԵՏՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ԱՐՄԲԵՏՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ` որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱՐՄԲԵՏՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքների (ցանկի 1-7-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է լիզինգի թիվ 2210 054, 2210 056, 2210 057, 2210 046 պայմանագրերով սահմանված «Ակբա Լիզինգ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` լիզինգատու կազմակերպություն)` պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնելու է «ԱՐՄԲԵՏՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` ներդրումային ծրագրի իրականացման համար:

3. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագիրը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց` արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:

4. Սահմանել, որ`

1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքները, այդ թվում` լիզինգատու կազմակերպության կողմից սույն ծրագրի շրջանակներում արտոնությամբ ներմուծված և «ԱՐՄԲԵՏՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնված ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և որոշմամբ սահմանված սահմանափակումները.

2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 3-ը ներառյալ.

4) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի դեկտեմբերի 15-ի

N 1945-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |ԱՏԳ ԱԱ-ի |Անվանումը|Տեխնիկական|Չափի|Քանակը|Ծագման|Արտա- |Արժեքը|Այլ  |

|ը/կ|ծածկագիրը|         |բնութագիրը|միա-|      |երկիրը|հանման|(դրամ)|տեղե-|

|   |         |         |          |վորը|      |      |երկիրը|      |կու- |

|   |         |         |          |    |      |      |      |      |թյուն|

|   |         |         |          |    |      |      |      |      |ներ  |

|_________________________________________________________________________|

|   ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ     |

|_________________________________________________________________________|

|1. |871631000|Ցեմենտա- |30-       |հատ |2     |Թուր- |Թուր- |40922 |«լի- |

|   |        0|տար      |35M3,     |    |      |քիա   |քիա   |625   |զինգ»|

|   |         |         |10200l,   |    |      |      |      |      |2210 |

|   |         |         |2022 NEW  |    |      |      |      |      | 054 |

|   |         |         |USED      |    |      |      |      |      |     |

|___|_________|_________|__________|____|______|______|______|______|_____|

|2. |871640000|Բեռնատար |6UNITS    |հատ |1     |Թուր- |Թուր- |18378 |«լի  |

|   |        0|ինքնաթափ |TYRESS385 |    |      |քիա   |քիա   |750   |զինգ»|

|   |         |կիսակցորդ|/65 R22.5 |    |      |      |      |      |2210 |

|   |         |         |          |    |      |      |      |      | 054 |

|___|_________|_________|__________|____|______|______|______|______|_____|

|3. |870540000|Բետոնմղիչ|2021      |հատ |1     |Թուր- |Թուր- |196313|«լի- |

|   |        1|պոմպ 36 մ|MIDEL     |    |      |քիա   |քիա   |   325|զինգ»|

|   |         |         |PULZMES-  |    |      |      |      |      |2210 |

|   |         |         |ITER M36  |    |      |      |      |      |  056|

|   |         |         |MOBILE    |    |      |      |      |      |     |

|___|_________|_________|__________|____|______|______|______|______|_____|

|4. |870540000|Բետոնմղիչ|2022MODEL |հատ |1     |Թուր- |Թուր- |283500|«լի- |

|   |        1|պոմպ 56 մ|BRAND NEW |    |      |քիա   |քիա   |   375|զինգ»|

|   |         |         |MAN TGS   |    |      |      |      |      |2210 |

|   |         |         |41.430,   |    |      |      |      |      | 057 |

|   |         |         |8X4       |    |      |      |      |      |     |

|___|_________|_________|__________|____|______|______|______|______|_____|

|5. |870423920|Բեռնատար |DUMP TRUCH|հատ |1     |Չինաս-|Չինաս-|37950 |«լի- |

|   |        9|ինքնաթափ |SX33156   |    |      |տան   |տան   |  000 |զինգ»|

|   |         |         |V366      |    |      |      |      |      |2210 |

|   |         |         |          |    |      |      |      |      | 046 |

|___|_________|_________|__________|____|______|______|______|______|_____|

|6. |870540000|Ավտոբետո-|BETON     |հատ |5     |Չինաս-|Չինաս-|210870|«լի  |

|   |        1|նախառնիչ |MIXER     |    |      |տան   |տան   |   000|զինգ»|

|   |         |12 կուբ  |SX531GJB6 |    |      |      |      |      |2210 |

|   |         |         |V326      |    |      |      |      |      | 046 |

|___|_________|_________|__________|____|______|______|______|______|_____|

|7. |870540000|Ավտոբետո-|BETON     |հատ |2     |Չինաս-|Չինաս-|85536 |«լի- |

|   |        1|նախառնիչ |MIXER     |    |      |տան   |տան   |  000 |զինգ»|

|   |         |14 կուբ  |SX531GJB6 |    |      |      |      |      |2210 |

|   |         |         |V326      |    |      |      |      |      | 046 |

|___|_________|_________|__________|____|______|______|______|______|_____|

|   |Ընդամենը |         |          |    |      |      |      |873471|     |

|   |         |         |          |    |      |      |      |   075|     |

._________________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 04.05.2023 թիվ 648-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2022
N 1945-Ա
Որոշում