Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԶՈՐԱԿՈՉ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2022 թվականի N 1998-Ն

 

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել 2022 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված` մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ (այսուհետ` պահեստազորի սպայական կազմի զորակոչ)` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:

2. Սահմանել պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը` մինչև 10 բժիշկ-մասնագետ:

3. Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը ներառյալ զորացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն պահեստազորի սպայական կազմի զորակոչի մանդատային հանձնաժողովի ստեղծումը:

5. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) հայտարարված պահեստազորի սպայական կազմի զորակոչին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել օտարերկրյա պետություններում գտնվող, հյուպատոսական հաշվառման կանգնած, հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին ներկայանալու համար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից ծանուցված և Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին:

7. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով պահեստազորի սպայական կազմի զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի 22

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2022
N 1998-Ն
Որոշում