ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-120-Ո-403
2022թ.
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2022 թվականի դեկտեմբերի 21-ին, դռնփակ նիստում, քննարկելով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 122-րդ հոդվածի 1-ին մասով, 124-րդ հոդվածով, Ազգային ժողովի կողմից 2021 թվականի ապրիլի 14-ին ընդունված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-331-Ն օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Կազմել և հաստատել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` քաղաքացիական մասնագիտացման բաժնով` համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2022թ. դեկտեմբերի 21
Երևան
Հավելված 1
Բարձրագույն դատական խորհրդի
2022 թվականի դեկտեմբերի 21-ի
թիվ ԲԴԽ-120-Ո-403 որոշման
ՑՈՒՑԱԿ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ
(ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ)
._____________________________________________________________________.
|N |ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ,|ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, |ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |ՊԱՇՏՈՆԸ |
| |ՀԱՅՐԱՆՈՒՆ |ԾՆՆԴԱՎԱՅՐԸ | | |
|___|________________|_______________|__________________|_____________|
|1. |ԹԱԴԵՎՈՍՅԱՆ |1985թ. |Հայ-ռուսական |Իրավա- |
| |Դավիթ Սամվելի |ք. Երևան |համալսարան |գիտության |
| | | |Վարչապետի |ֆակուլտետի |
| | | |աշխատակազմի |դասախոս, |
| | | |տեսչական |Ի.Գ.Թ., |
| | | |մարմինների |Պետ |
| | | |աշխատանքների | |
| | | |համակարգման | |
| | | |գրասենյակի | |
| | | |օրենսդրության | |
| | | |կատարելագործման և | |
| | | |վերլուծությունների| |
| | | |վարչություն | |
|___|________________|_______________|__________________|_____________|
|2. |ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |1987թ., |Շիրակի մարզի |Դատարանի |
| |Գոռ Վահեի |ք. Երևան |առաջին ատյանի |նախագահ |
| | | |ընդհանուր | |
| | | |իրավասության | |
| | | |դատարան | |
|___|________________|_______________|__________________|_____________|
|3. |ՄԻՆԱՍՅԱՆ |1984թ. |Արագածոտնի |Դատավոր |
| |Գոռ Գառնիկի |ք. Երևան |մարզի | |
| | | |առաջին ատյանի | |
| | | |ընդհանուր | |
| | | |իրավասության | |
| | | |դատարան | |
._____________________________________________________________________.
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 22 դեկտեմբերի 2022 թվական: