ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 2022 թվականի N 2056-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին ամրացված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Վարդգես Պետրոսյան փողոց, 60 շենք հասցեում գտնվող անշարժ գույքից 49.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ` տարածք) հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` հետագայում անհատույց օգտագործման իրավունքով, 3 (երեք) տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը` 273.210.03340, այսուհետ` կազմակերպություն) հանձնելու նպատակով:
(1-ին կետը փոփ. 23.03.2023 թիվ 364-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ`
1) կազմակերպության կողմից տարածքն իր կանոնադրությամբ նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով չօգտագործելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
2) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. դեկտեմբերի
Երևան