ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 դեկտեմբերի 2022 թվականի N 1564-Ա
ԱՆՈՒՇ ՉԻԹՉՅԱՆԻՆ ՎԵՐԱՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 6-րդ մասով և հաշվի առնելով Անուշ Չիթչյանի գրավոր համաձայնությունը`
1. Վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության թեժ գծի հեռախոսազանգերի սպասարկման բաժնի պետ (պաշտոնի ծածկագիրը` 06-11-Ղ3-3) Անուշ Վահրամի Չիթչյանին վերանշանակել վարչապետի աշխատակազմի դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման բաժնի պետի (պաշտոնի ծածկագիրը` 06-13.1-Ղ3-2) պաշտոնում:
2. Անուշ Վահրամի Չիթչյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. դեկտեմբերի 30
Երևան