ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-122-Ո-406
2022թ.
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՌՈՒԲԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԵՎ ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Ռուբիկ Մխիթարյանի և Մնացական Հարությունյանի` աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի գրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` 2022 թվականի դեկտեմբերի 27-ից 2023 թվականի փետրվարի 27-ը ներառյալ:
2. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` 2023 թվականի հունվարի 3-ից փետրվարի 3-ը ներառյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2022թ. դեկտեմբերի 26
ք. Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 26 դեկտեմբերի 2022 թվական: