ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-122-Ո-407
2022թ.
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2022 թվականի դեկտեմբերի 26-ին, դռնփակ նիստում, քննարկելով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 124-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Կազմել և հաստատել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` քրեական և վարչական մասնագիտացման բաժիններով` համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2022թ. դեկտեմբերի 26
ք. Երևան
Հավելված 1
Բարձրագույն դատական խորհրդի
2022 թվականի դեկտեմբերի 26-ի
թիվ ԲԴԽ-122-Ո-407 որոշման
ՑՈՒՑԱԿ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ` ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ
._________________________________________________________________________.
|N |ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ|ԾՆՆԴՅԱՆ |ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ | ՊԱՇՏՈՆԸ |
| | |ԹԻՎԸ, | | |
| | |ԾՆՆԴԱՎԱՅՐԸ | | |
|__|__________________________|_____________|___________________|_________|
|1.|ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Աննա Գևորգի |27.12.1980թ.,|Երևան քաղաքի |Դատավոր |
| | |ք. Երևան |առաջին ատյանի | |
| | | |ընդհանուր | |
| | | |իրավասության | |
| | | |դատարան | |
|__|__________________________|_____________|___________________|_________|
|2.|ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Արման |11.09.1986թ.,|Երևան քաղաքի |Դատավոր |
| |Համլետի |ք. Երևան |առաջին ատյանի | |
| | | |ընդհանուր | |
| | | |իրավասության | |
| | | |դատարան | |
|__|__________________________|_____________|___________________|_________|
|3.|ԳՐԻԳՈՐՅԱՆ Տաթևիկ Հրաչի |04.05.1987թ.,|Երևան քաղաքի |Դատավոր |
| | |ք. Երևան |առաջին ատյանի | |
| | | |ընդհանուր | |
| | | |իրավասության | |
| | | |դատարան | |
|__|__________________________|_____________|___________________|_________|
|4.|ԳԱՍՊԱՐՅԱՆ Գնել Գեղամի |20.06.1989թ.,|Երևան քաղաքի |Դատավոր |
| | |Գեղարքունիքի |առաջին ատյանի | |
| | |մարզ, ք. |ընդհանուր | |
| | |Գավառ |իրավասության | |
| | | |դատարան | |
._________________________________________________________________________.
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ` ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ
._________________________________________________________________________.
|N |ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ|ԾՆՆԴՅԱՆ |ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ | ՊԱՇՏՈՆԸ |
| | |ԹԻՎԸ, | | |
| | |ԾՆՆԴԱՎԱՅՐԸ | | |
|__|__________________________|_____________|___________________|_________|
|1.|ԴԱՐԲԻՆՅԱՆ Աղասի Սամվելի |13.03.1981թ.,|Վարչական դատարան |Դատավոր |
| | |ք. Կիրովական | | |
|__|__________________________|_____________|___________________|_________|
|2.|ԱԶՐՈՅԱՆ Ռուզաննա Արայիկի |02.12.1982թ.,|Վարչական դատարան |Դատավոր |
| | |ք. Երևան | | |
|__|__________________________|_____________|___________________|_________|
|3.|ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Մերի Գևորգի |26.07.1986թ.,|Վարչական դատարան |Դատավոր |
| | |Շիրակի մարզ, | | |
| | |ք. Գյումրի | | |
|__|__________________________|_____________|___________________|_________|
|4.|ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայկ Աշոտի |29.04.1991թ.,|Մարդու իրավունքների|Ղեկավար |
| | |Գեղարքունիքի |պաշտպանի | |
| | |մարզ, ք. |աշխատակազմի | |
| | |Գավառ |Գեղարքունիքի | |
| | | |մարզային | |
| | | |ստորաբաժանում | |
| | | | | |
| | | |Գավառի պետական |Ի.Գ.Թ., |
| | | |համալսարանի |Դասախոս |
| | | |հումանիտար | |
| | | |մասնագիտությունների| |
| | | |ֆակուլտետի | |
| | | |իրավագիտության | |
| | | |ամբիոն | |
._________________________________________________________________________.
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 26 դեկտեմբերի 2022 թվական: