Սեղմել Esc փակելու համար:
«ՄԻՏՌԱՏԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԻՏՌԱՏԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ Գ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունվարի 2023 թվականի N 52-Ա

 

«ՄԻՏՌԱՏԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ներառել «ՄԻՏՌԱՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համարը` 273.110.1265047) «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու («ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում) շահագործողների ռեեստրում (այսուհետ` շահագործողների ռեեստր) բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ոլորտում գործունեության իրականացման, մասնավորապես, բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրության համար:

2. Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանել մինչև «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետի ավարտը, սակայն ոչ ավելի, քան 5 տարի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշմամբ հաստատված կարգով «ՄԻՏՌԱՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիրը կնքվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում «ՄԻՏՌԱՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել շահագործողների ռեեստրում ներառվելու վկայական.

2) «ՄԻՏՌԱՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վկայականը տրամադրելուց հետո վերջինիս պատճենը 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հունվարի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.01.2023
N 52-Ա
Որոշում