ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունվարի 2023 թվականի N 32-Ա
ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին 2023 թվականի հունվարի 15-17-ը գործուղել Էստոնիայի Հանրապետություն (Տալլին)` երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
2. Ռոբերտ Խաչատրյանի, Լենա Նանուշյանի և Տիգրան Գաբրիելյանի` Էստոնիայի Հանրապետություն գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Էստոնիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հունվարի 14
Երևան