Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2022 թվականի N 128-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել Մեղրի համայնքում 2023 թվականի համար օրենքով չսահմանված տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը` համաձայն հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

    Կողմ-8                Դեմ-0         Ձեռնպահ -2

 

    ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ                          ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ

    ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ                   ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՎԱՆԵՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ

 

2022 թվականի դեկտեմբերի 27

ք. Մեղրի

 

Հավելված 1

ՀՀ Սյունիքի մարզի

Մեղրի համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 27-ի

N 128-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Սահմանել Մեղրի համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար` ամսական 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ` յուրաքանչյուր հենասյան համար:

2. Սահմանել միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների` Մեղրի համայնքի ավտոկանգառներից օգտվելու համար ծառայության վճար` ամսական 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ` յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:

3. Համայնքի վարչական տարածքում տարբեր միջոցառումների կազմակերպման նպատակով համայնքային սեփականություն համարվող մշակույթի տների, դահլիճների, ակումբների օգտագործման տրամադրման համար վճարը սահմանել`

3.1. Ագարակի մշակույթի պալատի և Մեղրու մշակույթի տան դահլիճների համար` բարեգործական միջոցառումների անցկացման նպատակով 0 (զրո) ՀՀ դրամ, այլ միջոցառումների անցկացման նպատակով մեկ օրը` 30000 - 100000 (երեսուն հազարից մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ: Մեղրի և Ագարակ քաղաքներում գտնվող մյուս դահլիճների համար` բարեգործական միջոցառումների նպատակով` 0 (զրո) ՀՀ դրամ, այլ միջոցառումների անցկացման նպատակով մեկ օրը` 20000 (քսան հազար) ՀՀ դրամ:

3.2. Գյուղական բնակավայրերի ակումբների դահլիճների համար` բարեգործական միջոցառումների անցկացման նպատակով 0 (զրո) ՀՀ դրամ, այլ միջոցառումների անցկացման նպատակով մեկ օրը` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:

4. Սահմանել Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների օտարման և օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման, չափագրական և այլ նման աշխատանքների կատարման համար ծառայության վճար` 80000 (ութսուն հազար) ՀՀ դրամ:

5. Սահմանել Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման, օտարման կամ օգտագործման տրամադրման, չափագրական և այլ նման աշխատանքների կատարման համար ծառայության վճար`

5.1. Ավտոտնակների, այգետնակների, կրպակների, տաղավարների և այլ համանման շինությունների համար` 10000 (տասը հազար) ՀՀ դրամ.

5.2. Բնակելի տների, տնտեսական և օժանդակ շինությունների համար` 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ.

5.3. Հասարակական, արտադրական և այլ նշանակության շինությունների համար` 70000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ:

6. Սահմանել Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար`

6.1. Շինությունների համար`

ա. Ֆիզիկական անձանց համար` 10000 (տասը հազար) ՀՀ դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետր մակերեսի համար` 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ.

բ. Իրավաբանական անձանց համար` 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետր մակերեսի համար` 300 (երեք հարյուր) ՀՀ դրամ:

6.2. հողամասերի համար`

ա. Ֆիզիկական անձանց համար` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետր մակերեսի համար` 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

բ. Իրավաբանական անձանց համար` 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետր մակերեսի համար` 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ:

7. Մեղրի համայնքի վարչական տարածքում տրանսպորտային ծառայությունից (միջբնակավայրային ուղևորափոխադրումներ) օգտվող մեկ ուղևորի համար համայնքի կողմից մատուցվող ծառայության դիմաց փոխհատուցման վճար ըստ երթուղիների` համաձայն հավելված 1.1-ի:

8. Համայնքային սեփականություն հանդիսացող MA3-551605-280-600 մոդելի բեռնատար ինքնաթափ ավտոմեքենայի ծառայություններից օգտվելու համար վճարը սահմանել` յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 10000 (տասը հազար) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա:

9. Համայնքային սեփականություն հանդիսացող JCB 3CX SiteMaster մոդելի բազմաֆունկցիոնալ անվավոր էքսկավատորի ծառայություններից օգտվելու համար վճարը սահմանել` առաջին մեկ ժամվա համար` 20000 (քսան հազար) ՀՀ դրամ, գումարած հաջորդող յուրաքանչյուր ժամվա համար` 12000 (տասներկու հազար) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա:

10. Համայնքային սեփականություն հանդիսացող ITMGO285-2WD-75HPFARM, YOT X 804, SAMB-603, ՉԻՎԱՆ75.4 մակնիշների տրակտորների ծառայություններից օգտվելու համար վճարը սահմանել.

10.1. Գյուղատնտեսական հողատարածքներում հող վարելու համար` յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար 2 (երկու) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա:

10.2. Խոտհարքներում խոտ հնձելու համար` յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար 3 (երեք) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա:

10.3. Խոտհարքներում խոտ հավաքելու համար` յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար 2 (երկու) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա:

10.4. Գյուղատնտեսական հողատարածքներում ցանք կատարելու համար յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար 1 (մեկ) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա:

10.5. Համայնքային տեխնիկայի ծառայություններից օգտվելու աշխատաժամանակը սահմանվում է 09:00-ից մինչև 18:00-ն:

 

Հավելված 1.1

ՀՀ Սյունիքի մարզի

Մեղրի համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 27-ի

N 128-Ն որոշման

 

2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ (ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ) ՕԳՏՎՈՂ ՄԵԿ ՈՒՂԵՎՈՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԸ ԸՍՏ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ

 

1. ք. Ագարակ - ք. Մեղրի (հետադարձը` նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

2. ք. Ագարակ - գ. Տաշտուն (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

3. ք. Ագարակ - գ. Լիճք (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

4. ք. Ագարակ - գ. Վարդանիձոր (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

5. ք. Ագարակ - գ. Վահրավար (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

6. ք. Ագարակ - գ. Կուրիս (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

7. ք. Ագարակ - գ. Գուդեմնիս (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

8. ք. Ագարակ - գ. Կարճևան (հետադարձը` նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

9. ք. Ագարակ - գ. Ալվանք (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

10. ք. Ագարակ - գ. Շվանիձոր (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

11. ք. Ագարակ - գ. Նռնաձոր (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

12. ք. Ագարակ - գ. Լեհվազ (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

13. ք. Մեղրի - Արաքսաշեն թաղ. (հետադարձը` նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

14. Արաքսաշեն թաղ. - գ. Ալվանք (հետադարձը` նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

15. Արաքսաշեն թաղ. - գ. Շվանիձոր (հետադարձը` նույն ուղեգծով 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

16. ք. Մեղրի - գ. Լեհվազ (հետադարձը` նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

17. ք. Մեղրի - գ. Վարդանիձոր (հետադարձը` նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

18. ք. Մեղրի - գ. Կարճևան (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

19. ք. Մեղրի - գ. Թխկուտ (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ

20. ք. Մեղրի - գ. Վահրավար (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

21. ք Մեղրի - գ. Կուրիս (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

22. ք. Մեղրի - գ. Գուդեմնիս (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

23. ք. Մեղրի - գ. Լիճք (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

24. ք. Մեղրի - գ. Տաշտուն (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

25. ք. Մեղրի - գ. Ալվանք (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

26. ք. Մեղրի - գ. Շվանիձոր (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

27. գ. Լեհվազ - գ. Վահրավար (հետադարձը` նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

28. գ. Վահրավար - գ. Գուդեմնիս (հետադարձը` նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

29. գ. Վահրավար - գ. Կուրիս (հետադարձը` նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

30. գ. Գուդեմնիս - գ. Կուրիս (հետադարձը` նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

31. գ. Լեհվազ - գ. Վարդանիձոր (հետադարձը` նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

32. գ. Լեհվազ - գ. Թխկուտ (հետադարձը` նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

33. գ. Լեհվազ - գ. Կուրիս (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

34. գ. Լեհվազ - գ. Գուդեմնիս (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

35. գ. Լեհվազ - գ. Լիճք (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

36. գ. Լեհվազ - գ. Տաշտուն (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

37. գ. Վարդանիձոր - գ. Թխկուտ (հետադարձը` նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

38. գ. Վարդանիձոր - գ. Լիճք (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

39. գ. Վարդանիձոր - գ. Տաշտուն (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

40. գ. Թխկուտ - գ. Լիճք (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

41. գ. Թխկուտ - գ. Տաշտուն (հետադարձը` նույն ուղեգծով) 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ,

42. գ. Ալվանք - գ. Շվանիձոր (հետադարձը` նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

43. գ. Լիճք - գ. Տաշտուն (հետադարձը` նույն ուղեգծով) 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 հունվարի 2023 թվական:

 

 

pin
Մեղրի համայնք
27.12.2022
N 128-Ն
Որոշում