Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունվարի 2023 թվականի N 64-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հաշվեկշռում հաշվառված 6 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` հետագայում օտարելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը (հաշվառումը)` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հունվարի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի հունվարի 19-ի

N 64-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Մակնիշը   |Հաշվառման |Թողարկ-|Նույնացման համարը|Սկզբնական     |Հաշվե-|

|ը/կ|          |համարանիշը|ման    |                 |արժեքը        |կըշ-  |

|   |          |          |տարե-  |                 |(դրամ)        |ռային |

|   |          |          |թիվը   |                 |              |արժեքը|

|   |          |          |       |                 |              |(դրամ)|

|_________________________________________________________________________|

|Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական   |

|ծառայություն                                                             |

|_________________________________________________________________________|

|1. |ZAZ       |018 CD 61 |2007   |Y6D11055870043108|3000000       |0     |

|   |11055845  |          |       |                 |              |      |

|___|__________|__________|_______|_________________|______________|______|

|2. |PAZ 32054 |002 CD 61 |2007   |X1M3205K070009276|13400000      |0     |

|___|__________|__________|_______|_________________|______________|______|

|3. |UAZ 374102|008 CD 61 |2009   |XTT37410290479236|8780000       |0     |

|___|__________|__________|_______|_________________|______________|______|

|4. |GAZ 3302- |174 CG 61 |2007   |X9633020072198757|5555000       |0     |

|   |414       |          |       |                 |              |      |

|___|__________|__________|_______|_________________|______________|______|

|5. |NISSAN    |549 CC 61 |2008   |JN6GE54S68X460773|8790000       |0     |

|   |URVAN 3.0 |          |       |                 |              |      |

|___|__________|__________|_______|_________________|______________|______|

|6. |ԳԱԶ 33081 |082 SS 03 |2007   |X9633081070923870|7500000       |0     |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.01.2023
N 64-Ա
Որոշում