Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունվարի 2023 թվականի N 65-Ա

 

ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2023 թվականի հունվարի 24-25-ը գործուղել Կատարի Պետություն (Դոհա)` կատարական կողմի հետ առողջապահության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով:

2. Անահիտ Ավանեսյանի` Կատարի Պետություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը կատարել 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի` Կատարի Պետություն գործուղման գիշերավարձի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կատարի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հունվարի 23

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.01.2023
N 65-Ա
Որոշում