Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունվարի 2023 թվականի N 81-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման NN 17 և 19 հավելվածներում`

1) 8-րդ կետերի 1-ին ենթակետերը «ավարտական փաստաթղթի անվանումը,» բառերից հետո լրացնել «շնորհվող որակավորումը, Որակավորումների ազգային շրջանակում (այսուհետ` ՈԱՇ) համապատասխան մակարդակը,» բառերով.

2) 8-րդ կետերի 7-րդ ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ`

«7) կրթական ծրագրի մասնագիտությունների ուսումնական պլանը, առարկայական ծրագրերի ցանկը, կրթական ծրագրի վերջնարդյունքները և դրանց համապատասխանությունը ՈԱՇ-ի վերջնարդյունքներին.».

3) 10-րդ կետերի 4-րդ ենթակետերի «ա» պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ`

«ա. ըստ կրթության ձևի` կրթական ծրագրերի համապատասխանությունը ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 332-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ՈԱՇ-ի համապատասխան մակարդակի բնութագրերին (ուսուցման արդյունքների և մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ընդհանրական նկարագրերին).».

4) N 1 ձևերում «ՈՒսուցման ավարտին տրվող որակավորումը» սյունակները «որակավորումը» բառից հետո լրացնել «ՈԱՇ-ի մակարդակը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հունվարի 26

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 հունվարի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.01.2023
N 81-Ն
Որոշում