ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2023 թվականի N 100-Ա
ՍՈՒՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր հաշվապահ Գևորգ Սարդարյանին 2023 թվականի մարտի 20-23-ը գործուղել Մալթայի Հանրապետություն (Վալետա)` «Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով:
2. Սուրեն Թովմասյանի և Գևորգ Սարդարյանի` Մալթայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մալթայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հունվարի 30
Երևան