Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ...

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,                  ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

    ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ                ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

    1 սեպտեմբերի 2022 թ. N 33-Ն            2 սեպտեմբերի 2022 թ. N 115-Ն

                         

                             ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

                                                                               

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշման հավելվածի ժամանակացույցի 2.3.3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ

 

1. Հաստատել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման կանոնակարգը` համաձայն հավելվածի:

 

    ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,               ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

    ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ            ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

    Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ                           Ն. ՄԿՐՏՉՅԱՆ

 

       Հավելված                                Հավելված

    Հայաստանի Հանրապետության                Հայաստանի Հանրապետության

    կրթության, գիտության,                   աշխատանքի և  սոցիալական

    մշակույթի և  սպորտի նախարարի            հարցերի նախարարի

    2022 թվականի սեպտեմբերի 1-ի             2022 թվականի սեպտեմբերի 2-ի

    N 33-Ն հրամանի                          N 115-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության (այսուհետ` Մրցանակաբաշխություն) կազմակերպման և անցկացման կարգը:

2. Կանոնակարգը մշակվել է համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշման 2.3.3 կետի:

3. Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը` դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

4. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխությունն անց է կացվում համաձայն սույն կանոնակարգի:

5. Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով`

1) Հեռուստա/ռադիո արտադրանք,

2) Տպագիր և էլեկտրոնային նյութեր:

 

2. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

6. Մրցանակաբաշխությունն անցկացնող կազմակերպությունը ընտրվում է` մրցութային կարգով:

7. Մրցանակաբաշխությունն անցկացնող կազմակերպության անդամը կամ աշխատողը չի կարող լինել Մրցանակաբաշխությանը ներկայացված աշխատանքները գնահատող հանձնաժողովի (այսուհետ` Գնահատող հանձնաժողով) անդամ:

8. Մրցանակաբաշխությունն անցկացնող կազմակերպությունը պարտավոր է`

1) Մինչև ընթացիկ տարվա փետրվարի 20-ը հանդես գալ հայտարարությամբ և այն տարածել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջերում, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելումը լուսաբանող www.antitrafficking.am կայքէջում, սոցիալական ցանցերում և Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբում: Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

ա. Մրցանակաբաշխության անցկացման նպատակը,

բ. Մրցանակաբաշխության անվանակարգերը,

գ. դիմելու վերջնաժամկետը:

2) իրականացնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման թեմաներով հրապարակված նյութերի ամենամյա մշտադիտարկում և արդյունքների ներկայացում Գնահատող հանձնաժողովին մինչև մրցանակաբաշխության անցկացումը,

3) նվազագույնը կիսամյակը մեկ անգամ մեդիա ոլորտում հանդես գալ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելման թեմայով նյութեր պատրաստելու խրախուսական կոչերով` նպատակ ունենալով մեծացնել թեմատիկ անդրադարձը` որպես հարթակ օգտագործելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելումը լուսաբանող կայքէջը և սոցիալական ցանցերը,

4) Մրցանակաբաշխությանը ներկայացված և Գնահատող հանձնաժողովի կողմից ընտրված հայտերը, զետեղել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելումը լուսաբանող կայքէջում,

5) Գնահատող հանձնաժողովի անդամներին տրամադրել Մրցանակաբաշխությանը ներկայացված հայտերը և համատեղ քննարկումների անցկացման համար ապահովել անհրաժեշտ պայմաններ,

6) Գնահատող հանձնաժողովի անդամներին Մրցանակաբաշխությանը ներկայացված բոլոր հայտերը տրամադրելուց հետո` սահմանել ողջամիտ ժամկետ հայտերին ծանոթանալու, գնահատելու և գրավոր հիմնավորումներ ներկայացնելու համար,

7) Գնահատող հանձնաժողովի անդամների անհատական, նախնական գնահատումից հետո կազմակերպել Գնահատող հանձնաժողովի անդամների հանդիպում-քննարկում` հաղթող հայտերի վերջնական ընտրման համար,

8) Հաղթող հայտերի ընտրությունից, մրցանակների և հաղթող մասնակիցների զբաղեցրած տեղերը որոշելուց հետո կազմել արձանագրություն գնահատող հանձնաժողովի անդամների ստորագրությամբ: Արձանագրության մեջ պետք է նշել`

ա. Յուրաքանչյուր անվանակարգում ներկայացրած հայտերի ցուցակ

բ. հաղթող դիմորդների և հայտերի ցուցակը

գ. անվանակարգերը և մրցանակների չափերը

դ. հատուկ մրցանակները և խրախուսանքները, եթե այդպիսիք կան

ե. մրցանակաբաշխության հովանավորների մասին տեղեկություն

զ. առկայության դեպքում` այլ հնարավոր որոշումներ, տեղեկություններ, հատուկ կարծիքներ:

9) Հաղթողների և հաղթած հայտերի մասին պատրաստել հատուկ ներկայացում` Մրցանակաբաշխության օրը մասնակիցներին ներկայացնելու համար,

10) Մրցանակաբաշխության օրը հրավիրել մամլո ասուլիս և տարածել մամլո հաղորդագրություն,

11) Մրցանակաբաշխությունից հետո մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելումը լուսաբանող կայքէջում և սոցիալական ցանցերում զետեղել Գնահատող հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված ընդհանրական մեկնաբանություններ տվյալ տարվա նյութերի վերաբերյալ` առաջիկայում ավելի որակով նյութեր պատրաստելու նպատակով:

12) Արձանագրությունը հանդիսանում է Մրցանակաբաշխության արդյունքները հավաստող փաստաթուղթ և հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջերում, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելումը լուսաբանող www.antitrafficking.am կայքէջում, մրցույթի արդյունքների հետ միասին:

 

3. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

9. Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել մեդիա ոլորտի ինչպես անհատ ներկայացուցիչներ, այնպես էլ կազմակերպություններ:

10. Մրցանակաբաշխության մասնակիցները կարող են առաջադրվել ինչպես ինքնաառաջադրմամբ, այնպես էլ Մրցանակաբաշխությունն անցկացնող կազմակերպության առաջարկով (նախօրոք նյութի հեղինակի հետ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով համաձայնեցնելով):

11. Նյութերը պարտադիր պետք է պարունակեն`

1) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման բաղադրիչ, հանրային իրազեկման բարձրացման և կարծիքի ձևավորման գործոն (հանդուրժողականության կարևորում, կարծրատիպերի և պիտակավորման մերժում և այլն), կանխարգելիչ համատեքստ,

2) լրագրողական վարքականոնի պահպանումը, նյութում առկա տեղեկատվության հավաստիությունը,

3) հրապարակված նյութերի տեղն ու ժամանակահատվածը:

12. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման բաղադրիչ, ինչպես նաև հանրային իրազեկման բարձրացման և կարծիքի ձևավորման գործոն չպարունակող հայտերը չեն քննարկվում և Մրցանակաբաշխությանը չեն մասնակցում:

 

4. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

13. Գնահատող հանձնաժողովի անդամների թեկնածություններն առաջադրվում են Մրցանակաբաշխությունն անցկացնող կազմակերպության կողմից` մեդիա ոլորտի, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդում ընդգրկված պետական կառույցների և Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբում (այսուհետ` Աշխատանքային խումբ) ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով զբաղվող անկախ փորձագետներից և հաստատվում են` Աշխատանքային խմբի ղեկավարի կողմից:

14. Գնահատող հանձնաժողովի կազմը բաղկացած է 7 անդամից, որոնցից 3-ը` մեդիա ոլորտից, 2-ը` պետական կառույցներից, 1-ը` աշխատանքային խմբում ներգրավված ՀԿ-ների ներկայացուցիչներից, 1-ը` աշխատանքային խմբում ներգրավված անկախ փորձագետներից:

15. Գնահատող հանձնաժողովի պարտականություններն են`

1) գնահատել ներկայացված աշխատանքներն ըստ սույն կարգի 4-րդ կետով ներկայացրած կարգի,

2) որոշել հաղթողներին,

3) նյութը տեղափոխել մի անվանակարգից մյուսը, եթե հեղինակը հայտը ներկայացնելիս սխալ է թույլ տվել, կամ հանձնաժողովը համարում է, որ այդ փոփոխությունը կարող է ներկայացված աշխատանքի օգտին լինել,

4) իր հայեցողությամբ հատուկ մրցանակներով խրախուսել մրցույթին ներկայացված առանձին հայտեր,

5) կազմակերպել Մրցանակաբաշխությանը ներկայացված հայտերի քննարկումներ, աշխատանքային հանդիպումներ:

16. Գնահատող հանձնաժողովի անդամները կարող են հարցազրույցներ տալ և վերլուծություններ պատրաստել Մրցանակաբաշխության նպատակի, արդյունքների, հաղթողների, աշխատանքների ընդհանուր որակի մասին` հանդես գալով Գնահատող հանձնաժողովի անունից:

17. Գնահատող հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ Մրցանակաբաշխության ներկայացված յուրաքանչյուր հայտին տալիս է գնահատական սույն Կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված գնահատման կարգին համապատասխան և յուրաքանչյուր հայտի համար տալիս գրավոր կարծիք/հիմնավորում:

18. Գնահատող հանձնաժողովի անդամը գնահատման ժամանակ չի գնահատում այն հայտը, որը ներկայացված է այն կազմակերպության կամ տվյալ կազմակերպությունում աշխատող հայտատուի կողմից, որտեղ աշխատում է Գնահատող հանձնաժողովի անդամը:

19. Գնահատող հանձնաժողովի անդամն իրավունք ունի հանդես գալ առանձին կարծիքով:

 

5. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՉԱՓ

 

20. Մրցանակաբաշխությանը ներկայացված նյութերը գնահատվում են Գնահատող հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից` 0-ից 10 միավորների միջակայքում:

21. Մրցանակային տեղերի բաշխումն ըստ միավորների քանակի`

1) Առաջին տեղ` 61-70 միավոր,

2) Երկրորդ տեղ` 51-60 միավոր,

3) Երրորդ տեղ` 41-50 միավոր:

22. Մրցանակաբաշխության արդյունքում հաղթող հայտերը պարգևատրվում են դրամական խրախուսմամբ`

1) I տեղի համար` 300.0 (երեք հարյուր հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),

2) II տեղի համար` 250.0 (երկու հարյուր հիսուն հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),

3) III տեղի համար` 200.0 (երկու հարյուր հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը):

 

6. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳ

 

23. Մրցույթի անցկացման վերաբերյալ վեճերը (բողոքները, տարաձայնությունները) լուծվում են դատական կարգով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 սեպտեմբերի 2022 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.09.2022
N 33-Ն
Համատեղ հրաման