ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունվարի 2023 թվականի N 60-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԱԹԵՆԿԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՍԱԹԵՆԿԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՍԱԹԵՆԿԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 9-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4 տարի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հունվարի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի հունվարի 19-ի
N 60-Ա որոշման
ՑԱՆԿ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
._____________________________________________________________________
|NN |ԱՏԳ ԱԱ-ի |Անվանումը |Տեխնիկական |Չափի|Քանակը|
|ը/կ|ծածկագիրը | |բնութագիրը |միա-| |
| | | | |վորը| |
| | | | | | |
| | | | | | |
|_____________________________________________________________________
| ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ
|_____________________________________________________________________
|1. |6006220000 |Այլ տրիկոտաժե քաթաններ` |100% բամբակ |կգ |120000|
| | |մեքենայագործ կամ ձեռագործ.| | | |
| | |ներկած | | | |
|___|___________|__________________________|_____________|____|______|
|2. |6006220000 |Այլ տրիկոտաժե քաթաններ` |95% բամբակ, |կգ |80000 |
| | |մեքենայագործ 5% սինթետիկ | | | |
| | |կամ ձեռագործ. ներկած | | | |
|___|___________|__________________________|_____________|____|______|
|3. |6006220000 |Այլ տրիկոտաժե քաթաններ` |50% բամբակ, |կգ |10000 |
| | |մեքենայագործ կամ ձեռագործ.|50% պոլիէսթեր| | |
| | |ներկած | | | |
|___|___________|__________________________|_____________|____|______|
|4. |6005379000 |Քաթաններ հիմնահյուսվածքով |100% սինթետիկ|կգ |3000 |
| | |(ներառյալ տրեզներ գործելու| | | |
| | |համար նախատեսված տրիկոտաժի| | | |
| | |արտադրության մեքենաներով | | | |
| | |հյուսվածները)` բացի | | | |
| | |6001-6004 ապրանքային | | | |
| | |դիրքերում ընդգրկված | | | |
| | |տրիկոտաժե քաթաններից. | | | |
| | |- բամբակե մանվածքից. այլ | | | |
|___|___________|__________________________|_____________|____|______|
|5. |6006220000 |Այլ տրիկոտաժե քաթաններ` |65% բամբակ, |կգ |20000 |
| | |մեքենայագործ կամ ձեռագործ |35% պոլիէսթեր| | |
| | |ներկած | | | |
|___|___________|__________________________|_____________|____|______|
|6. |6001910000 |Քաթաններ` նրբախավով, |80% բամբակ, |կգ |3500 |
| | |տրիկոտաժե, մեքենայագործ |20% պոլիէսթեր| | |
| | |և ձեռագործ, ներառյալ | | | |
| | |երկար նրբախավով քաթանները | | | |
| | |և խավածածկ քաթանները. | | | |
| | |բամբակե մանվածքից | | | |
|___|___________|__________________________|_____________|____|______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | | | | |
._____________________________________________________________________
.________________ _________________________________________.
|NN |ԱՏԳ ԱԱ-ի | |Ծագման |Արտա- |Արժեքը |Այլ |
|ը/կ|ծածկագիրը | |երկիրը |հանման |(դրամ) |տեղե- |
| | | | |երկիրը | |կու- |
| | | | | | |թյուն-|
| | | | | | |ներ |
|________________ _________________________________________|
| |
|________________ _________________________________________|
|1. |6006220000 | |Թուրքիա |Թուրքիա | 480 000 000| |
| | | | | | | |
| | | | | | | |
|___|___________| |_________|_________|_____________|______|
|2. |6006220000 | |Թուրքիա |Թուրքիա | 320 000 000| |
| | | | | | | |
| | | | | | | |
|___|___________| |_________|_________|_____________|______|
|3. |6006220000 | |Թուրքիա |Թուրքիա | 40 000 000| |
| | | | | | | |
| | | | | | | |
|___|___________| |_________|_________|_____________|______|
|4. |6005379000 | |Թուրքիա |Թուրքիա | 12 000 000| |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|___|___________| |_________|_________|_____________|______|
|5. |6006220000 | |Թուրքիա |Թուրքիա | 80 000 000| |
| | | | | | | |
| | | | | | | |
|___|___________| |_________|_________|_____________|______|
|6. |6001910000 | |Թուրքիա |Թուրքիա | 14 000 000| |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|___|___________| |_________|_________|_____________|______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | | | | 946 000 000| |
.________________ _________________________________________.