ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 փետրվարի 2023 թվականի N 163-Ա
ՍԻՍԻԱՆ ՊՕՂՈՍԵԱՆԻՆ ԵՎ ՖԼՈՐԱ ԱԹՈՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Ֆլորա Աթոյանին 2023 թվականի մարտի 5-9-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)` «ITB Internationale Tourismus-Borse Berlin 2023» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Սիսիան Պօղոսեանի և Ֆլորա Աթոյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. փետրվարի 15
Երևան