ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 2023 թվականի N 265-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածների և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին, որպես պետական սեփականություն, ամրացնել և անհատույց օգտագործման իրավունքով «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնել 50 հատ ուլտրաձայնային մակարդակաչափերը, տվյալների փոխանցման ծրագիրը և համակարգիչը` 37222080 դրամ ընդհանուր արժողությամբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը` նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2023 թ. մարտի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի մարտի 2-ի
N 265-Ա որոշման
ՑԱՆԿ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Գումարը (դրամ)|
|ը/կ| | |
|___|__________________________________________________|______________|
|1 | 1 | 2 |
|___|__________________________________________________|______________|
|1. |Ուլտրաձայնային մակարդակաչափեր (50 հատ), համակարգիչ|37222080 |
| |(1 հատ) և տվյալների փոխանցման ծրագիր | |
._____________________________________________________________________.