ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 2023 թվականի N 274-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 18-ի N 1021-Ա և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի (այսուհետ` համայնք) ավագանու 2023 թվականի փետրվարի 28-ի N 11-Ա որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել համայնքի սեփականությունը հանդիսացող` 169.8614 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը` համաձայն սույն որոշման հավելվածով հաստատված ցանկի, և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով հաստատված ցանկի հողամասերը ենթակա են օգտագործման բացառապես Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում` արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով` դրանք իրենց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի` օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի հետ նվիրաբերության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասերով համալրումը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` սույն որոշման 3-րդ կետով սահմանված նվիրաբերության պայմանագրի կնքումից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2023 թ. մարտի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի մարտի 2-ի
N 274-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 169.8614 ՀԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Մակերես (հեկտար) |Կադաստրային ծածկագիր |
|ը/կ | | |
|________|_________________________|__________________________________|
|1. |40.1396 |02-003-0218-0232 |
|________|_________________________|__________________________________|
|2. |93.6428 |02-003-0220-0239 |
|________|_________________________|__________________________________|
|3. |10.2814 |02-003-0220-0240 |
|________|_________________________|__________________________________|
|4. |10.6828 |02-003-0220-0241 |
|________|_________________________|__________________________________|
|5. |0.819 |02-003-0220-0242 |
|________|_________________________|__________________________________|
|6. |2.0753 |02-003-0220-0243 |
|________|_________________________|__________________________________|
|7. |8.8874 |02-003-0221-0001 |
|________|_________________________|__________________________________|
|8. |0.677 |02-003-0717-0004 |
|________|_________________________|__________________________________|
|9. |2.6561 |02-003-0717-0005 |
|________|_________________________|__________________________________|
|Ընդամենը|169.8614 | |
._____________________________________________________________________.