Սեղմել Esc փակելու համար:
ՎՐԻՊԱԿԻ ՈՒՂՂՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՐԻՊԱԿԻ ՈՒՂՂՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-1-Ո-Կ-3

 

ՎՐԻՊԱԿԻ ՈՒՂՂՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կ. Անդրեասյանի

 

    մասնակցությամբ` անդամներ            Հ. Գրիգորյանի

                                        Ե. Թումանյանցի

                                        Ն. Հովսեփյանի

                                        Մ. Մակյանի

                                        Ա. Մխիթարյանի

                                        Վ. Քոչարյանի

                                        Ս. Չիչոյանի

 

    2023 թվականի մարտի 6-ին                    ք. Երևանում

քննության առնելով, Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 30-ին կայացրած «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-3 որոշման մեջ առկա վրիպակի ուղղման հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2022 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 97-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Արդարադատության նախարարը 2022 թվականի դեկտեմբերի 26-ին կայացրել է «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» N 112-Ա որոշումը:

Դռնփակ նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 26-ի N 112-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը, 2023 թվականի հունվարի 30-ին կայացված թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-3 որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ նաև` Խորհուրդ) որոշել է. «(...) Արդարադատության նախարարի միջնորդությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:»:

Խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված Հավելվածի 1-ի 93-րդ կետի համաձայն` կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է Օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ Օրենքով` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

Հիշյալ օրենսդրական նորմերի վերլուծությունից հետևում է, որ որպես դատարան գործելիս Խորհուրդը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում ղեկավարվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով այն դեպքում, երբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ: Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն իր «Վարչական դատարանի դատական ակտերին ներկայացվող պահանջները» վերտառությամբ 123-րդ հոդվածով սահմանել է, որ ի թիվս այլնի դատական ակտում առկա վրիպակների ուղղման վրա տարածվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն` դատական ակտում թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել, իսկ դատարանն իր նախաձեռնությամբ այդ գործողությունները կատարում է դատական ակտի կայացման պահից մինչև դրա կատարումը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.12.2022 թվականին ընդունված և 07.01.2023 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-575-Ն օրենքի 36-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են.

«14. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը համարվում է վերակազմակերպված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների:

15. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորները շարունակում են պաշտոնավարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության համապատասխանաբար քաղաքացիական և քրեական դատարանի դատավորների պաշտոնում և շարունակում են քննել իրենց վարույթում եղած գործերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:»:

Խորհուրդն արձանագրում է, որ Արդարադատության նախարարի N 112-Ա որոշման կայացման ժամանակ` 2022 թվականի դեկտեմբերի 26-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դեռևս վերակազմակերպված չի եղել, իսկ նույն միջնորդության քննությունը նշանակվել է 2023 թվականի հունվարի 17-ին, ակտի հրապարակման օրը` հունվարի 30-ին, այսինքն` այն ժամանակ, երբ թիվ ՀՕ-575-Ն օրենքի ուժով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը համարվել է վերակազմակերպված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների:

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ 2023 թվականի հունվարի 30-ի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-3 որոշման մեջ առկա է վրիպակ, այն է` Խորհուրդը որոշման վերնագրում, գործի քննությանը մասնակցող անձանց թվարկման, «Գործի նախապատմությունը» և «ՈՐՈՇԵՑ» մասերում նշել է «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյան», մինչդեռ պետք է նշվեր «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյան»:

Նկատի ունենալով, որ Խորհուրդն օրենսդրորեն օժտված է իր նախաձեռնությամբ որոշման մեջ առկա վրիպակն ուղղելու լիազորությամբ և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերը նշված վրիպակները չեն փոխում որոշման բովանդակությունը` Խորհուրդը գտնում է, որ պետք է ուղղել 2023 թվականի հունվարի 30-ի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-3 որոշման մեջ թույլ տված վերը նշված վրիպակները, մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 30-ի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-3 որոշման վերնագրում, գործի քննությանը մասնակցող անձանց թվարկման, «Գործի նախապատմությունը» և «ՈՐՈՇԵՑ» մասերում նշված «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյան»-ի փոխարեն կարդալ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյան»:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված Հավելվածի 1-ի 93-րդ կետով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի իրավակարգավորումներով` Խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 30-ի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-3 որոշման վերնագրում, գործի քննությանը մասնակցող անձանց թվարկման, «Գործի նախապատմությունը» և «ՈՐՈՇԵՑ» մասերում նշված «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյան»-ի փոխարեն կարդալ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյան»:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Բարձրագույն դատական խորհրդի

    նախագահ                             Կ. Անդրեասյան

 

    անդամներ`                           Հ. Գրիգորյան

                                        Ե. Թումանյանց

                                        Ն. Հովսեփյան

                                        Մ. Մակյան

                                        Ա. Մխիթարյան

                                        Վ. Քոչարյան

                                        Ս. Չիչոյան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 14 փետրվարի 2023 թվական:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 մարտի 2023 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
06.03.2023
N ԲԴԽ-1-Ո-Կ-3
Որոշում