Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԵՎԻԿ ԱՎՈՅԱՆԻՆ ԵՎ ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Շ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԵՎԻԿ ԱՎՈՅԱՆԻՆ ԵՎ ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2023 թվականի N 278-Ա

 

ԱՐԵՎԻԿ ԱՎՈՅԱՆԻՆ ԵՎ ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արևիկ Ավոյանին և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանին 2023 թվականի ապրիլի 3-5-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով:

2. Արևիկ Ավոյանի և Մհեր Խաչատրյանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. մարտի 15

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.03.2023
N 278-Ա
Որոշում