Սեղմել Esc փակելու համար:
ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՀԱՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՀԱՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մարտի 2023 թվականի N 299-Ա

 

ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՀԱՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Ղուկասյանին 2023 թվականի մարտի 22-25-ը գործուղել Կորեայի Հանրապետություն (Սեուլ)` «Բժշկական Կորեա 2023» համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Լենա Նանուշյանի և Գոհար Ղուկասյանի` Կորեայի Հանրապետություն գործուղման օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Լենա Նանուշյանի և Գոհար Ղուկասյանի` Կորեայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսն ու գիշերավարձի ծախսը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կորեայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. մարտի 17

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.03.2023
N 299-Ա
Որոշում