ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
15 մարտի 2023 թվականի N 742-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՐՄԵՆ ԽՈՍՏԻԿՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցն անվանակոչել կինոյի, հեռուստատեսության և թատրոնի դերասան Արմեն Խոստիկյանի անվամբ` «Արմեն Խոստիկյան փողոց»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ
2023 թ. մարտի 15
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 22 մարտի 2023 թվական: