Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 փետրվարի 2023 թվականի N 164-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված` քաղաք Երևան, Կենտրոն, Մյասնիկյան պողոտա 2 հասցեում գտնվող 7875.0 հազ. դրամ սկզբնական արժեքով 1587.8 քառ. մետր մակերեսով դպրոցի շենքը, 21525.6 հազ. դրամ սկզբնական արժեքով 24 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.33912 հա հողամասը (որից` 0.0863 հա-ը` ընդհանուր բաժնային սեփականություն) (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ 2018 թվականի հոկտեմբերի 4-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 176/0018 պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր)` պայմանագրի լուծման հետ կապված ծախսերն իրականացնելով «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Առաջարկել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վերանորոգման աշխատանքների իրականացման համար գումար հատկացնելու վերաբերյալ.

2) սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վերանորոգման աշխատանքների ավարտական ակտի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող տարածքի վարձակալության պայմանագրի լուծման աշխատանքների իրականացումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. փետրվարի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.02.2023
N 164-Ա
Որոշում