Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՐՏԱՇԱՏ» ՋՐՕԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՐՏԱՇԱՏ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մարտի 2023 թվականի N 380-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՐՏԱՇԱՏ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքի 22-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացված, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և «Ջրվեժ-Ձորաղբյուր» ջրօգտագործողների ընկերությանը պետական ոռոգման համակարգեր ու գույք անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու մասին» N 1054-Ա որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով «Ջրվեժ-Ձորաղբյուր» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով փոխանցված Հացավանի պոմպակայանից առանձնացված պոմպակայանի շենքը և ջրապատնեշ հանգույցը հետ վերցնել և 5673606 դրամ հաշվեկշռային արժեքով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման, պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման, հանձնման-ընդունման, ինչպես նաև հետ վերցվող գույքի մասով անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրում համապատասխան փոփոխության կատարումը:

3. Սույն որոշումից բխող անհրաժեշտ ծախսերը (պետական տուրքերը, նոտարական ծախսերը, գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը և այլն) համապատասխանաբար կատարել «Կոտայք» և «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. մարտի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի մարտի 23-ի

N 380-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԱՐՏԱՇԱՏ» ՋՕԸ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Գույքային|Անվանումը                        |Համախառն հաշվեկշռային|

|ը/կ|համարը   |                                 |արժեքը (դրամ)        |

|_____________________________________________________________________|

|Հացավանի պոմպակայան                                                  |

|_____________________________________________________________________|

|1. |01021    |Պոմպակայանի շենք (քարե)          |5106755              |

|___|_________|_________________________________|_____________________|

|2. |01025    |Պոմպակայանի ջրապատնեշ հանգույց   |566851               |

|   |         |(մոտ 134 խոր. մ բետոնե)          |                     |

|_______________________________________________|_____________________|

|Ընդամենը                                       |5673606              |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.03.2023
N 380-Ա
Որոշում