ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մարտի 2023 թվականի N 421-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված` 25 300 000 (քսանհինգ միլիոն երեք հարյուր հազար) դրամ սկզբնական արժեքով և 2 032 161 (երկու միլիոն երեսուներկու հազար մեկ հարյուր վաթսունմեկ) դրամ 29 լումա մնացորդային արժեքով «Տոյոտա-Պրադո» մակնիշի (արտադրության տարեթիվը` 2015 թվական, նույնականացման համարը` JTEBU3FJ605067182) և 8 375 000 (ութ միլիոն երեք հարյուր յոթանասունհինգ հազար) դրամ սկզբնական արժեքով և 0,00 (զրո) դրամ մնացորդային արժեքով «Տոյոտա-Կորոլլա» մակնիշի (արտադրության տարեթիվը` 2013 թվական, նույնականացման համարը` NMTBTOJE20R002256) տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված գույքը` համաձայն հավելվածի հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` սահմանելով, որ հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետի հավելվածում ներառված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. մարտի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի մարտի 30-ի
N 421-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՐԺԵՔԸ