ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
27 մարտի 2023 թվականի N 18-Ն
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0714.17.4 «ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0714.17.02.4 «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺՈՂ` ԷԼԵԿՏՐԱԿԱՊԻ ԵՎ ԼԱՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԳԾԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ» |
|_____________________________________________________________________|
|45. |Մոդուլի դասիչը |ԱՀ-Ձ-4-22-001 |
|____|___________________________|____________________________________|
|46. |Մոդուլի նպատակը |Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ |
| | |ձևավորել բիզնես գործունեություն |
| | |իրականացնելում են ինքնուրույն բիզնես|
| | |կազմակերպելու և վարելու համար |
| | |անհրաժեշտ գործողությունների |
| | |իրականացման հմտություններ, որոնցում |
| | |հաշվի է առնված ինչպես գործարար |
| | |ոլորտին հատուկ սկզբունքները, այնպես |
| | |էլ բիզնես գործունեությունը |
| | |կարգավորող իրավական դաշտի |
| | |առանձնահատկությունները |
|____|___________________________|____________________________________|
|47. |Մոդուլի տևողությունը |72 ժամ |
|____|___________________________|____________________________________|
|48. |Մուտքային պահանջները |Այս մոդուլի 1 և 2 ուսումնառության |
| | |արդյունքներն ուսումնասիրելու համար |
| | |սկզբնական մասնագիտական գիտելիքներ |
| | |պետք չեն: Մյուս ուսումնառության |
| | |արդյունքների ուսումնասիրությունը |
| | |նպատակահարմար է իրականացնել որոշակի |
| | |մասնագիտական մոդուլներ յուրացնելուց |
| | |հետո, որպեսզի դրանց գործնական |
| | |ձեռքբերումները օգտագործվեն |
| | |համապատասխան ծրագրեր մշակելու համար:|
|____|___________________________|____________________________________|
|49. |Մոդուլի գնահատման կարգը |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| | |յուրաքանչյուր արդյունքի համար |
| | |սահմանված կատարման չափանիշների |
| | |բավարար մակարդակի ապահովումն է: |
|____|___________________________|____________________________________|
|50. |Ուսումնառության արդյունք 1 |Ներկայացնել հիմնավորված |
| | |բիզնես-գաղափարի ձևավորման |
| | |գործընթացը |
|____|___________________________|____________________________________|
|51. |Կատարման չափանիշներ |1) բիզնես-գործունեության էությունը |
| | |ճիշտ է մեկնաբանում, |
| | |2) բիզնես-գործունեության տեսլականը, |
| | |նպատակը և ռազմավարությունը ճիշտ է |
| | |սահմանում, |
| | |3) բիզնես-գործունեության համար |
| | |նախընտրելի անձնային հատկանիշների |
| | |կարևորությունը հիմնավորում է, |
| | |4) բիզնես-գործունեության համար |
| | |սեփական հնարավորությունների |
| | |գնահատումը ճիշտ է, |
| | |5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է |
| | |մեկնաբանում, |
| | |6) բիզնես-գաղափարի ձևավորման |
| | |գործընթացի բաղադրիչների իմաստը ճիշտ |
| | |է մեկնաբանում, |
| | |7) ըստ իրավիճակների հիմնավորում է |
| | |ձևավորված բիզնես-գաղափարները, |
| | |8) բիզնես-գաղափարի տարբերակի |
| | |գնահատումը ճիշտ է: |
|____|___________________________|____________________________________|
|52. |Ուսումնառության արդյունք 2 |Ներկայացնել կազմակերպության ստեղծման|
| | |և գրանցման կարգը, կառավարման |
| | |գործընթացը |
|____|___________________________|____________________________________|
|53. |Կատարման չափանիշներ |1) կազմակերպության |
| | |կազմակերպական-իրավական ձևերի |
| | |բնութագիրը ճիշտ է, |
| | |2) կազմակերպության աշխատանքը |
| | |կարգավորող իրավական ակտերի |
| | |պահանջների ընկալումը ճիշտ է, |
| | |3) կազմակերպության ստեղծման քայլերի |
| | |հաջորդականությունը ճիշտ է |
| | |մեկնաբանում, |
| | |4) կազմակերպության ստեղծման համար |
| | |պահանջվող փաստաթղթերի ձևավորումը |
| | |ճիշտ է, |
| | |5) կազմակերպության կառավարման |
| | |անհրաժեշտությունը և խնդիրները ճիշտ |
| | |է մեկնաբանում, |
| | |6) կառավարման ֆունկցիաների |
| | |բնութագրերը ճիշտ է, |
| | |7) կառավարման ոճերի բնութագրերը |
| | |ճիշտ է, |
| | |8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների |
| | |ձևավորման մոտեցումները ճիշտ է, |
| | |9) աշխատատեղերի ձևավորման և |
| | |պարտականությունների բաշխման |
| | |մոտեցումները հիմնավոր է, |
| | |10) աշխատողների ընտրության կարգը |
| | |հիմնավոր է, |
| | |11) կազմակերպության կառավարմանն |
| | |առնչվող փաստաթղթերի ձևավորումը |
| | |ամբողջական և հիմնավոր է, |
| | |12) կնքվելիք պայմանագրերի կազմը և |
| | |բովանդակությունը իրավաբանորեն |
| | |ճիշտ է, |
| | |13) կառավարման արդյունավետության |
| | |գնահատման մոտեցումները հիմնավոր է: |
|____|___________________________|____________________________________|
|54. |Ուսումնառության արդյունք 3 |Կատարել շուկայի հետազոտման և |
| | |գնահատման գործողություններ |
|____|___________________________|____________________________________|
|55. |Կատարման չափանիշներ |1) ճիշտ է մեկնաբանում «շուկա» |
| | |հասկացությունը, |
| | |2) շուկայի հետազոտման |
| | |անհրաժեշտությունը հիմնավորում է, |
| | |3) շուկայի հետազոտման հիմնական |
| | |ուղղությունները բացահայտում է, |
| | |4) շուկայի հետազոտման գործընթացի |
| | |փուլերը ճիշտ է բնութագրում, |
| | |5) ըստ փուլերի շուկայի հետազոտման |
| | |մեթոդների ընտրությունը հիմնավոր է, |
| | |6) շուկայական պահանջարկի ծավալի |
| | |բացահայտման մոտեցումները ճիշտ է, |
| | |7) շուկայի վրա ազդող գործոնների և |
| | |գնորդի վարքագծի գնահատումը ճիշտ է, |
| | |8) շուկայական մրցակցության |
| | |գնահատումը հիմնավոր է, |
| | |9) շուկայի հատվածավորումը |
| | |իրատեսական է, |
| | |10) մարքեթինգի գաղափարների /4P և |
| | |7P/ նշանակությունը ճիշտ է |
| | |բացահայտում, |
| | |11) մարքեթինգային ռազմավարության |
| | |մշակման մոտեցումները հիմնավորված է: |
|____|___________________________|____________________________________|
|56. |Ուսումնառության արդյունք 4 |Բնութագրել կազմակերպության |
| | |ռեսուրսները և գնահատել օգտագործման |
| | |արդյունավետությունը |
|____|___________________________|____________________________________|
|57. |Կատարման չափանիշներ |1) կազմակերպության ռեսուրսների կազմը|
| | |և կառուցվածքը ճիշտ է բացահայտում, |
| | |2) կազմակերպության ռեսուրսների |
| | |խմբերի միջև օպտիմալ |
| | |հարաբերակցության ապահովման |
| | |անհրաժեշտությունը հիմնավորում է, |
| | |3) նյութական ռեսուրսների խմբերի |
| | |տնտեսագիտական բնութագրերը ճիշտ է, |
| | |4) աշխատանքային ռեսուրսների |
| | |բնութագիրը և դրանց առնչվող |
| | |ցուցանիշների մեկնաբանությունը |
| | |ճիշտ է, |
| | |5) աշխատանքի տեխնիկական նորմավորման |
| | |էությունը ճիշտ է բացատրում, |
| | |նորմաների մեծության ձևավորման |
| | |մեխանիզմը ճիշտ է ներկայացնում, |
| | |6) ֆինանսական ռեսուրսների հետ կապված|
| | |հասկացությունների բացատրությունը |
| | |ճիշտ է, |
| | |7) ֆինանսական ռեսուրսների համալրման |
| | |աղբյուրների առանձնահատկությունները |
| | |ճիշտ է մեկնաբանում, |
| | |8) ռեսուրսների պահանջվելիք մեծության|
| | |հաշվարկման մոտեցումները հիմնավոր է, |
| | |9) հիմնական կապիտալի առանձին խմբերի |
| | |օգտագործման արդյունավետության |
| | |ցուցանիշների հաշվարկը և |
| | |արդյունքների գնահատումը ճիշտ է, |
| | |10) շրջանառու կապիտալի օգտագործման |
| | |արդյունավետության ցուցանիշների |
| | |հաշվարկը և արդյունքների գնահատումը |
| | |ճիշտ է, |
| | |11) աշխատանքային ռեսուրսների |
| | |օգտագործման արդյունավետության |
| | |ցուցանիշների հաշվարկը և |
| | |արդյունքների գնահատումը ճիշտ է, |
| | |12) ռեսուրսների օգտագործման |
| | |վերաբերյալ պարզ վերլուծական |
| | |գործողությունները և ըստ |
| | |արդյունքների եզրահանգումները |
| | |հիմնավոր է: |
|____|___________________________|____________________________________|
|58. |Ուսումնառության արդյունք 5 |Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել |
| | |ապրանքի /ծառայության/ գինը |
|____|___________________________|____________________________________|
|59. |Կատարման չափանիշներ |1) «ծախս» հասկացության |
| | |բովանդակությունը ճիշտ է մեկնաբանում,|
| | |2) տարբերակում է ծախսերի խմբերը, |
| | |3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի |
| | |տեսակները և վավերապայմանները ճիշտ է|
| | |ներկայացնում, |
| | |4) ծախսերի տարբեր խմբերի |
| | |հաշվապահական ձևակերպումները ճիշտ է,|
| | |5) ապրանքների տարբեր տեսակների և |
| | |ծառայությունների տարբեր խմբերի համար|
| | |պահանջվող ծախսերի կազմը հիմնավոր է |
| | |ներկայացնում, |
| | |6) ապրանքի կամ ծառայության |
| | |ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի |
| | |հոդվածները ճիշտ է ներկայացնում, |
| | |7) ինքնարժեքի տարբեր հոդվածների |
| | |մեծության հաշվարկման |
| | |մեթոդաբանությունը ճիշտ է կիրառում, |
| | |8) հաշվում է ապրանքի կամ ծառայության|
| | |միավորի ինքնարժեքը, |
| | |9) ինքնարժեքի իջեցման |
| | |հնարավորությունները ճիշտ է |
| | |գնահատում, |
| | |10) ինքնարժեք-շուկայական գին մարժայի|
| | |տարբերության հիմնավորումը ճիշտ է, |
| | |11) անհատական գնից շուկայական գնի |
| | |անցման տրամաբանությունը բացատրում է:|
|____|___________________________|____________________________________|
|60. |Ուսումնառության արդյունք 6 |Մշակել բիզնես պլան և |
| | |գործողությունների ծրագիր |
|____|___________________________|____________________________________|
|61. |Կատարման չափանիշներ |1) բիզնես գործունեության համար |
| | |բիզնես պլանի անհրաժեշտությունը |
| | |հիմնավորում է, |
| | |2) բիզնես պլանի բաժինների |
| | |բովանդակության մեկնաբանությունները |
| | |ճիշտ է, |
| | |3) բիզնես պլանի մշակման համար |
| | |անհրաժեշտ ելակետային տվյալների կազմը|
| | |և ձեռք բերման աղբյուրները ճիշտ է |
| | |ներկայացնում, |
| | |4) ճիշտ է կատարում SWOT |
| | |վերլուծություն, |
| | |5) SWOT վերլուծության արդյունքները |
| | |կիրառում է բիզնես պլանը մշակելու |
| | |գործընթացում, |
| | |6) բիզնես պլանով նախատեսվող |
| | |միջոցառումները հիմնավորված է, |
| | |7) բիզնես պլանի կատարումն ապահովող |
| | |գործողությունների ծրագիրը, |
| | |ժամանակացույցը հիմնավոր է, |
| | |8) բիզնես պլանի կատարումն ապահովող |
| | |ռեսուրսների մեծությունները ճիշտ է |
| | |սահմանվել, |
| | |9) բիզնես պլանով նախատեսված |
| | |միջոցառումների իրականացման ռիսկերը |
| | |և դրանց հաղթահարման քայլերը |
| | |հիմնավոր են: |
|____|___________________________|____________________________________|
|62. |Ուսումնառության արդյունք 7 |Հաշվել հարկեր, տուրքեր, կազմել |
| | |ֆինանսական հաշվետվություններ |
|____|___________________________|____________________________________|
|63. |Կատարման չափանիշներ |1) հարկային օրենսդրության հիմնական |
| | |դրույթները ճիշտ է մեկնաբանում, |
| | |2) հարկային օրենսդրության հիմնական |
| | |հասկացությունները ճիշտ է բացատրում, |
| | |3) հարկերի և տուրքերի մեծությունը |
| | |հաշվելու համար կիրառվող ելակետային |
| | |ցուցանիշների հաշվարկը ճիշտ է |
| | |կատարում, |
| | |4) հարկերի և տուրքերի մեծությունը |
| | |ճիշտ է հաշվարկում, |
| | |5) հարկերի վճարման ժամկետների |
| | |գնահատումը համապատասխանում է |
| | |օրենսդրության պահանջներին, |
| | |6) ֆինանսական հաշվետվությունների |
| | |կազմը ճիշտ է ներկայացնում, |
| | |7) անհրաժեշտ ֆինանսական |
| | |հաշվետվությունները ճիշտ է լրացնում, |
| | |8) ստուգումների իրականացման իրավական|
| | |ակտերի պահանջները ճիշտ է բացատրում, |
| | |9) ստուգումների հետ կապված |
| | |տնտեսվարողի իրավունքներն ու |
| | |պարտականությունները ճիշտ է |
| | |ներկայացնում: |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 2
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0714.17.4 «Կապի
սարքավորումների մոնտաժում և շահագործում» մասնագիտության
0714.17.02.4 «Էլեկտրամոնտաժող` էլեկտրակապի և լարային
հաղորդումների գծային կառույցների» որակավորման հիմնական կրթական
ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական
կարողությունների մոդուլներ
._____________________________________________________________________.
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱՖԻԿԱ» |
|_____________________________________________________________________|
|1. |Մոդուլի դասիչը |ԷԼՀԳԿ-04-22-001 |
|____|___________________________|____________________________________|
|2. |Մոդուլի նպատակը |Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ |
| | |ձևավորել մասնագիտական աշխատանքային |
| | |գծագրեր և էսքիզներ կարդալու և |
| | |հասկանալու, ինչպես նաև |
| | |մեքենաշինական տիպային մեքենամասերի |
| | |էսքիզներ և աշխատանքային գծագրեր |
| | |կատարելու գիտելիքներ և |
| | |կարողություններ: |
|____|___________________________|____________________________________|
|3. |Մոդուլի տևողությունը |36 ժամ |
|____|___________________________|____________________________________|
|4. |Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելու համար |
| | |սկզբնական մասնագիտական գիտելիքներ |
| | |պետք չեն: |
|____|___________________________|____________________________________|
|5. |Մոդուլի գնահատման կարգը |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| | |յուրաքանչյուր արդյունքի համար |
| | |նախատեսված կատարման չափանիշների |
| | |բավարար մակարդակի ապահովումն է: |
|____|___________________________|____________________________________|
|6. |Ուսումնառության արդյունք 1 |Կատարել տիպային մեքենամասերի |
| | |էսքիզներ և աշխատանքային գծագրեր |
|____|___________________________|____________________________________|
|7. |Կատարման չափանիշներ |1) կատարում է երկրաչափական |
| | |կառուցումները հարթության վրա` կորերի|
| | |լծորդում, փոխուղղահայաց ուղիղների, |
| | |եռանկյունների կառուցում |
| | |կոորդինատներով, |
| | |2) կատարում է տիպային մեքենամասերի |
| | |պրոեկտումը հարթությունների վրա և |
| | |պատկերում դրանց երեք պրոեկցիաները, |
| | |3) տալիս է կտրվածքներ և պատկերում է|
| | |առաջադրված տիպային մեքենամասերի |
| | |աշխատանքային գծագրերը և էսքիզները, |
| | |4) պատկերում է աշխատանքային գծագրերի|
| | |և էսքիզների վրա տիպային |
| | |մեքենամասերի չափերը, |
| | |5) կառուցում է տիպային մեքենամասերի |
| | |տարածական (աքսիոնոմետրիկ) |
| | |պատկերները, |
| | |6) կատարում է տիպային մեքենամասի |
| | |բնօրինակից համապատասխան էսքիզը և |
| | |աշխատանքային գծագիրը: |
|____|___________________________|____________________________________|
|8. |Ուսումնառության արդյունք 2 |Ներկայացնել և մեկնաբանել |
| | |աշխատանքային գծագրերը և էսքիզները |
|____|___________________________|____________________________________|
|9. |Կատարման չափանիշներ |1) ներկայացնում է աշխատանքային |
| | |գծագրերի և էսքիզների վրա պատկերված |
| | |չափերի թույլտվածքները և մաքրության |
| | |դասերի նշանակումները, |
| | |2) ներկայացնում է աշխատանքային |
| | |գծագրերի և էսքիզների վրա պատկերված |
| | |մակերևույթների ձևի թույլատրելի |
| | |շեղումները, |
| | |3) մեկնաբանում է աշխատանքային |
| | |գծագրերի և էսքիզի վրա ներկայացված |
| | |տեխնիկական պայմանները, |
| | |4) մեկնաբանում է աշխատանքային |
| | |գծագրերի կամ էսքիզի վրա պատկերված |
| | |երիթի, բազմաերիթի, ատամնաանիվի, |
| | |տարբեր նշանակության առվակների, |
| | |երեսակների և նմանատիպ այլ տարրերի |
| | |նշանակումները: |
|____|___________________________|____________________________________|
|10. |Ուսումնառության արդյունք 3 |Կարդալ հանգույցների ու մեքենամասերի |
| | |աշխատանքային գծագրերը, դրանց |
| | |պայմանական նշանակումները և |
| | |մասնագրերը |
|____|___________________________|____________________________________|
|11. |Կատարման չափանիշներ |1) ներկայացնում է հանգույցների և |
| | |մեքենամասերի հավաքական գծագրերում |
| | |առանձին մեքենամասերի դիրքավորման |
| | |նշանակումները, |
| | |2) ներկայացնում է հավաքական գծագրում|
| | |պայմանական նշանակումները` երիթային, |
| | |բազմաերիթային միացություններ, |
| | |ատամնաանվային կառչում, |
| | |առանցքակալային նստեցվածք, եռակցման |
| | |միացություն և նմանատիպ այլ |
| | |նշանակումներ, |
| | |3) ներկայացնում է հավաքական |
| | |գծագրերում պատկերված նստեցվածքների |
| | |պայմանական նշանները, |
| | |4) բացատրում է հավաքական գծագրի և |
| | |մասնագրի փոխադարձ կապը, |
| | |5) ընտրում է համապատասխան մեքենամասի|
| | |աշխատանքային գծագիրը` օգտվելով |
| | |հավաքական գծագրից, |
| | |6) ներկայացնում է հավաքական գծագրի |
| | |տեխնիկական պահանջները: |
|____|___________________________|____________________________________|
|12. |Ուսումնառության արդյունք 4 |Կարդալ էլեկտրական շղթաների |
| | |սխեմաները, կիրառվող պայմանական |
| | |նշանակումները և հանգույցների |
| | |մասնագրերը |
|____|___________________________|____________________________________|
|13. |Կատարման չափանիշներ |1) ներկայացնում է էլեկտրական |
| | |շղթաներում կիրառվող պայմանական |
| | |նշանակումները, |
| | |2) ներկայացնում է հանգույցների |
| | |մասնագրերը, |
| | |3) ներկայացնում է էլեկտրական |
| | |շղթաների տեխնիկական պահանջները: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» |
|_____________________________________________________________________|
|14. |Մոդուլի դասիչը |ԷԼՀԳԿ-04-22-002 |
|____|___________________________|____________________________________|
|15. |Մոդուլի նպատակը |Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ |
| | |գիտելիքներ էլեկտրատեխնիկայի հիմնական|
| | |հասկացությունների, հաստատուն և |
| | |փոփոխական հոսանքների էլեկտրական |
| | |շղթաների, դրանցում ընթացող |
| | |էլեկտրամագնիսական երևույթների |
| | |վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել |
| | |էլեկտրական և մագնիսական շղթաներ |
| | |հաշվարկելու, հավաքելու և հիմնական |
| | |պարամետրերը որոշելու |
| | |կարողություններ: |
|____|___________________________|____________________________________|
|16. |Մոդուլի տևողությունը |42 ժամ |
|____|___________________________|____________________________________|
|17. |Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելու համար |
| | |սկզբնական մասնագիտական գիտելիքներ |
| | |պետք չեն: |
|____|___________________________|____________________________________|
|18. |Մոդուլի գնահատման կարգը |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| | |յուրաքանչյուր արդյունքի համար |
| | |նախատեսված կատարման չափանիշների |
| | |բավարար մակարդակի ապահովումն է: |
|____|___________________________|____________________________________|
|19. |Ուսումնառության արդյունք 1 |Բացատրել էլեկտրական և մագնիսական |
| | |դաշտերի առաջացումը և բնութագրերը |
|____|___________________________|____________________________________|
|20. |Կատարման չափանիշներ |1) բացատրում է էլեկտրական դաշտի |
| | |առաջացումը, |
| | |2) բացատրում է մագնիսական դաշտի |
| | |առաջացումը, |
| | |3) բնութագրում է էլեկտրական և |
| | |մագնիսական դաշտերը: |
|____|___________________________|____________________________________|
|21. |Ուսումնառության արդյունք 2 |Ներկայացնել հաստատուն հոսանքի |
| | |էլեկտրական շղթայի հիմնական |
| | |հասկացությունները և հաշվարկել |
| | |շղթայի պարամետրերը, հավաքել շղթա |
|____|___________________________|____________________________________|
|22. |Կատարման չափանիշներ |1) ներկայացնում է հաստատուն հոսանքի |
| | |գծային էլեկտրական շղթայի հիմնական |
| | |հասկացությունները, |
| | |2) ներկայացնում է հաստատուն հոսանքի |
| | |գծային էլեկտրական շղթայի |
| | |աշխատանքային ռեժիմները, |
| | |3) հաշվում է հաստատուն հոսանքի |
| | |առաջադրված գծային էլեկտրական շղթայի |
| | |պարամետրերը, |
| | |4) ներկայացնում է հաստատուն հոսանքի |
| | |ոչ գծային էլեկտրական շղթայի |
| | |առանձնահատկությունները, |
| | |5) հաշվում է հաստատուն հոսանքի |
| | |առաջադրված ոչ գծային էլեկտրական |
| | |շղթայի պարամետրերը, |
| | |6) հավաքում է հաստատուն հոսանքի |
| | |շղթան: |
|____|___________________________|____________________________________|
|23. |Ուսումնառության արդյունք 3 |Ներկայացնել փոփոխական հոսանքի |
| | |էլեկտրական շղթայի հիմնական |
| | |հասկացությունները, հաշվարկել շղթայի |
| | |պարամետրերը, հավաքել շղթա |
|____|___________________________|____________________________________|
|24. |Կատարման չափանիշներ |1) ներկայացնում է փոփոխական հոսանքի |
| | |շղթայի տարրերն ու պարամետրերը, |
| | |2) ներկայացնում է փոփոխական հոսանքի |
| | |միաֆազ և եռաֆազ շղթաների հիմնական |
| | |հասկացությունները, |
| | |3) ներկայացնում է փոփոխական հոսանքի |
| | |միաֆազ և եռաֆազ շղթաների |
| | |աշխատանքային ռեժիմները, |
| | |4) հաշվում է փոփոխական հոսանքի |
| | |առաջադրված միաֆազ և եռաֆազ շղթաների|
| | |պարամետրերը, |
| | |5) ներկայացնում է ռեզոնանսային |
| | |երևույթները փոփոխական հոսանքի |
| | |շղթայում, |
| | |6) հավաքում է փոփոխական հոսանքի |
| | |շղթան: |
|____|___________________________|____________________________________|
|25. |Ուսումնառության արդյունք 4 |Կատարել չափումներ` էլեկտրաչափիչ |
| | |սարքերով |
|____|___________________________|____________________________________|
|26. |Կատարման չափանիշներ |1) ներկայացնում է էլեկտրաչափման |
| | |տեխնիկան, նրա նշանակությունը և |
| | |դասակարգումը, |
| | |2) ներկայացնում է էլեկտրաչափիչ |
| | |սարքերի կառուցվածքը և աշխատանքի |
| | |սկզբունքը, |
| | |3) կատարում է դիմադրության, լարման, |
| | |հոսանքի ուժի, հաճախության, |
| | |հզորության չափումներ` ռեոստատով, |
| | |վոլտմետրով, ամպերմետրով, |
| | |հաճախաչափով, վատտմետրով: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐԱՌԱԴԻՈՆՅՈՒԹԵՐ» |
|_____________________________________________________________________|
|27. |Մոդուլի դասիչը |ԷԼՀԳԿ-04-22-003 |
|____|___________________________|____________________________________|
|28. |Մոդուլի նպատակը |Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ |
| | |գիտելիքներ էլեկտրառադիոնյութերի |
| | |ֆիզիկական, էլեկտրական, մեխանիկական |
| | |հատկությունների, հաշվարկի |
| | |սկզբունքների վերաբերյալ, ինչպես նաև |
| | |ձևավորել էլեկտրառադիոնյութերը |
| | |մոնտաժի և վերանորոգման աշխատանքների|
| | |ժամանակ կիրառելու կարողություններ: |
|____|___________________________|____________________________________|
|29. |Մոդուլի տևողությունը |36 ժամ |
|____|___________________________|____________________________________|
|30. |Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ |
| | |անհրաժեշտ է ուսումնասիրել |
| | |ԷԼՀԳԿ-04-22-002 «Էլեկտրատեխնիկայի |
| | |հիմունքներ» մոդուլը: |
|____|___________________________|____________________________________|
|31. |Մոդուլի գնահատման կարգը |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| | |յուրաքանչյուր արդյունքի համար |
| | |սահմանված կատարման չափանիշների |
| | |բավարար մակարդակի ապահովումն է: |
|____|___________________________|____________________________________|
|32. |Ուսումնառության արդյունք 1 |Ներկայացնել էլեկտրահաղորդիչ, |
| | |էլեկտրամեկուսիչ, կիսահաղորդիչ և |
| | |մագնիսական նյութերը |
|____|___________________________|____________________________________|
|33. |Կատարման չափանիշներ |1) ներկայացնում է էլեկտրահաղորդիչ, |
| | |էլեկտրամեկուսիչ, կիսահաղորդիչ և |
| | |մագնիսական նյութերը, դրանց |
| | |դասակարգումը ըստ հատկությունների և |
| | |օգտագործման բնագավառների ու |
| | |օգտագործում ըստ ներկայացվող |
| | |տեխնիկական պայմանների, |
| | |2) ներկայացնում է յուրաքանչյուր |
| | |հաղորդիչ նյութի ֆիզիկական, |
| | |մեխանիկական և էլեկտրական |
| | |հատկությունները, |
| | |3) ներկայացնում է մետաղների |
| | |ընդարձակման ջերմաստիճանային |
| | |փոփոխությունները մալուխային գծերում,|
| | |նրա ազդեցությունը հաղորդականության |
| | |պարամետրերի փոփոխման վրա: |
|____|___________________________|____________________________________|
|34. |Ուսումնառության արդյունք 2 |Կատարել էլեկտրառադիոնյութերի |
| | |պարամետրերի և բնութագրերի չափումներ|
| | |և ստուգումներ |
|____|___________________________|____________________________________|
|35. |Կատարման չափանիշներ |1) ընտրում է չափիչ և ստուգիչ |
| | |սարքերը, |
| | |2) կատարում է էլեկտրառադիոնյութերի |
| | |պարամետրերի և բնութագրերի |
| | |չափումները և ստուգումները, հաշվի |
| | |առնելով չափիչ ստուգիչ սարքերի |
| | |անճշտության տոկոսը, |
| | |3) ներկայացնում է աշխատանքի |
| | |անվտանգության կանոնները: |
|____|___________________________|____________________________________|
|36. |Ուսումնառության արդյունք 3 |Ներկայացնել կապի համակարգերում |
| | |օգտագործվող էլեկտրամեկուսիչ նյութերը|
| | |և կատարել դրանց արատորոշումը |
|____|___________________________|____________________________________|
|37. |Կատարման չափանիշներ |1) ներկայացնում է կապի համակարգերում|
| | |օգտագործվող էլեկտրամեկուսիչ |
| | |նյութերը, |
| | |2) ներկայացնում է էլեկտրամեկուսիչ |
| | |նյութերի ֆիզիկական, մեխանիկական, |
| | |մագնիսական հատկությունները և նրանց |
| | |կիրառման բնագավառները, |
| | |3) ներկայացնում է ֆերիտների, կոշտ |
| | |պողպատի և կոշտ պղնձի օգտագործումը |
| | |կապի գծերում, նրանց էլեկտրական, |
| | |մեխանիկական և ջերմային |
| | |հատկությունները, |
| | |4) կատարում է օգտագործված |
| | |էլեկտրամեկուսիչ նյութերի |
| | |արատորոշում: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ |
|ՍԱՐՔԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ» |
|_____________________________________________________________________|
|38. |Մոդուլի դասիչը |ԷԼՀԳԿ-04-22-004 |
|____|___________________________|____________________________________|
|39. |Մոդուլի նպատակը |Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ |
| | |ձևավորել էլեկտրական չափիչ |
| | |գործիքների, ստուգիչ սարքավորումների |
| | |վերաբերյալ գիտելիքներ և շահագործման|
| | |ընթացքում դրանք կիրառելու |
| | |կարողություններ: |
|____|___________________________|____________________________________|
|40. |Մոդուլի տևողությունը |36 ժամ |
|____|___________________________|____________________________________|
|41. |Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ |
| | |անհրաժեշտ է ուսումնասիրել |
| | |ԷԼՀԳԿ-04-22-001 «Ճարտարագիտական |
| | |գրաֆիկա» և ԷԼՀԳԿ-04-22-002 |
| | |«Էլեկտրատեխնիկայի հիմունքներ» |
| | |մոդուլները: |
|____|___________________________|____________________________________|
|42. |Մոդուլի գնահատման կարգը |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| | |յուրաքանչյուր արդյունքի համար |
| | |նախատեսված կատարման չափանիշների |
| | |բավարար մակարդակի ապահովումն է: |
|____|___________________________|____________________________________|
|43. |Ուսումնառության արդյունք 1 |Ներկայացնել չափիչ և ստուգիչ |
| | |սարքավորումներն ըստ նշանակության և |
| | |չափման պարամետրերի |
|____|___________________________|____________________________________|
|44. |Կատարման չափանիշներ |1) ներկայացնում է համապատասխան |
| | |չափիչ-ստուգիչ սարքերը` լարում, |
| | |հոսանք, դիմադրություն, ունակություն,|
| | |ինդուկտիվություն չափելու համար, |
| | |2) ընտրում է չափիչ սարքի չափման |
| | |սանդղակը ըստ անհրաժեշտության: |
|____|___________________________|____________________________________|
|45. |Ուսումնառության արդյունք 2 |Կատարել առանձին |
| | |էլեկտրասարքավորումների պարամետրերի |
| | |չափումներ |
|____|___________________________|____________________________________|
|46. |Կատարման չափանիշներ |1) կատարում է լարման, հոսանքի, |
| | |դիմադրության չափումները` պահպանելով |
| | |աշխատանքի անվտանգության կանոնները, |
| | |2) կատարում է սարքերի անճշտության |
| | |տոկոսի հաշվարկներ: |
|____|___________________________|____________________________________|
|47. |Ուսումնառության արդյունք 3 |Ներկայացնել չափիչ և մոնտաժային |
| | |գործիքների նշանակությունը |
|____|___________________________|____________________________________|
|48. |Կատարման չափանիշներ |1) ներկայացնում է չափիչ և |
| | |մոնտաժային գործիքների |
| | |նշանակությունը, օգտագործման ճիշտ |
| | |տեղը և ձևը, |
| | |2) կատարում է մեխանիկական չափումներ |
| | |համապատասխան գործիքներով: |
|____|___________________________|____________________________________|
|49. |Ուսումնառության արդյունք 4 |Կատարել չափագրում և մոնտաժային |
| | |սխեմայի կազմում |
|____|___________________________|____________________________________|
|50. |Կատարման չափանիշներ |1) կատարում է չափագրումներ |
| | |էլեկտրամոնտաժային աշխատանքներ |
| | |կատարելու համար, |
| | |2) կազմում է մոնտաժային սխեմա |
| | |չափագրումների հիման վրա: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԳԾԵՐ» |
|_____________________________________________________________________|
|51. |Մոդուլի դասիչը |ԷԼՀԳԿ-04-22-005 |
|____|___________________________|____________________________________|
|52. |Մոդուլի նպատակը |Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ |
| | |ձևավորել հեռախոսակապում կիրառվող |
| | |մալուխների տեսակների, հիմնական |
| | |կառուցվածքների, օգտագործվող նյութերի|
| | |մասին ընդհանուր գիտելիքներ և դրանց |
| | |մոնտաժման գործնական կարողություններ:|
|____|___________________________|____________________________________|
|53. |Մոդուլի տևողությունը |36 ժամ |
|____|___________________________|____________________________________|
|54. |Մուտքային պահանջները |Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ |
| | |անհրաժեշտ է ուսումնասիրել |
| | |ԷԼՀԳԿ-04-22-003 |
| | |«Էլեկտրառադիոնյութեր» և |
| | |ԷԼՀԳԿ-04-22-004 «Էլեկտրամոնտաժային |
| | |աշխատանքներում օգտագործվող սարքերը |
| | |և գործիքները» մոդուլները: |
|____|___________________________|____________________________________|
|55. |Մոդուլի գնահատման կարգը |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| | |յուրաքանչյուր արդյունքի համար |
| | |նախատեսված կատարման չափանիշների |
| | |բավարար մակարդակի ապահովումն է: |
|____|___________________________|____________________________________|
|56. |Ուսումնառության արդյունք 1 |Ներկայացնել հեռախոսային կապում |
| | |կիրառվող մալուխների տեսակները, |
| | |կառուցվածքը, առանձնահատկությունները |
| | |և կիրառվող գործիքները |
|____|___________________________|____________________________________|
|57. |Կատարման չափանիշներ |1) ներկայացնում է հեռախոսային կապում|
| | |կիրառվող մալուխների տեսակները, |
| | |կառուցվածքը, առանձնահատկությունները |
| | |և կիրառվող գործիքները, |
| | |2) ներկայացնում է հեռախոսային կապում|
| | |օգտագործվող հաղորդիչ, մեկուսիչ, |
| | |պաշտպանիչ նյութերը, միացման տարրերը,|
| | |3) ներկայացնում է միջքաղաքային |
| | |սիմետրիկ մալուխների |
| | |առանձնահատկությունները, համասեռ և |
| | |ոչ համասեռ գծերը, հաղորդման շերտի |
| | |սպեկտրի լայնությունը, |
| | |4) ներկայացնում է տեղական |
| | |հեռախոսակապում գծի առաջնային և |
| | |երկրորդային պարամետրերը, նրա |
| | |տեխնիկական նորմաները, |
| | |5) ներկայացնում է էլեկտրամագնիսական |
| | |երևույթները կապի գծերում, |
| | |խանգարումները, գծերի միջև |
| | |փոխազդեցությունները, նրանց վերացման |
| | |մեթոդները և գծերի պաշտպանությունը |
| | |արտաքին ու ներքին ազդեցություններից`|
| | |պահպանելով անվտանգության տեխնիկայի |
| | |կանոնները: |
|____|___________________________|____________________________________|
|58. |Ուսումնառության արդյունք 2 |Ներկայացնել օպտիկամանրաթելային |
| | |մալուխի կառուցվածքը, տեսակները, |
| | |կատարել տեխնիկական սպասարկում և |
| | |չափումներ |
|____|___________________________|____________________________________|
|59. |Կատարման չափանիշներ |1) ներկայացնում է օպտիկամանրաթելային|
| | |մալուխի կառուցվածքը և |
| | |առանձնահատկությունները, |
| | |2) ներկայացնում է օպտիկամանրաթելային|
| | |մալուխի տեսակները, թողունակության |
| | |հնարավորությունը, |
| | |3) կատարում է օպտիկամանրաթելային |
| | |մալուխի տեխնիկական սպասարկում, |
| | |չափում և անսարքությունների |
| | |վերացում: |
|____|___________________________|____________________________________|
|60. |Ուսումնառության արդյունք 3 |Ներկայացնել մալուխների մոնտաժման |
| | |մեխանիզմները, կատարել |
| | |օպտիկամանրաթելային մալուխի եռակցում |
|____|___________________________|____________________________________|
|61. |Կատարման չափանիշներ |1) ներկայացնում է ՄՕԳ-Մ, |
| | |ՄՕՊ-3,TOSC-400 (կցորդիչների |
| | |ապրանքանիշերը) մալուխների մոնտաժման |
| | |կցորդիչները և մոնտաժման համար |
| | |կիրառվող գործիքակազմը, |
| | |2) ներկայացնում է LJD և PAS |
| | |(օպտիկամանրաթելային մալուխների |
| | |ապրանքանիշերը) օպտիկական թելի |
| | |համակարգի սկզբունքը սխեմայի վրա, նրա|
| | |առանձին կառուցվածքների |
| | |գործողությունները, |
| | |3) կատարում է օպտիկամանրաթելային |
| | |մալուխի եռակցում 915FS (եռակցման |
| | |սարքի ապրանքանիշերը) սարքի միջոցով, |
| | |ներկայացնում է սարքի տեխնիկական |
| | |տվյալները` պահպանելով անվտանգության |
| | |տեխնիկայի կանոնները: |
|_____________________________________________________________________|
---------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում