Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 ապրիլի 2023 թվականի N 495-Ն

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ:

2. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 2715 քաղաքացու, որոնցից 2431-ը` շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ` համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

3. Սահմանել, որ`

1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.

2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով.

3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով`

ա. 2023 թվականի մայիսի 2-26-ը ներառյալ` ներգրավելով մինչև 380 քաղաքացի, որոնցից 334-ը` շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 19-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

բ. 2023 թվականի մայիսի 16-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ` ներգրավելով մինչև 380 քաղաքացի, որոնցից 334-ը` շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 19-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

գ. 2023 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 24-ը ներառյալ` ներգրավելով մինչև 716 քաղաքացի, որոնցից 641-ը` շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 34-ը` ավագ ենթասպայական կազմի, 41-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

դ. 2023 թվականի հունիսի 6-30-ը ներառյալ` ներգրավելով մինչև 889 քաղաքացի, որոնցից 801-ը` շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 37-ը` ավագ ենթասպայական կազմի, 51-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

ե. 2023 թվականի հունիսի 12-ից մինչև հուլիսի 6-ը ներառյալ` ներգրավելով մինչև 350 քաղաքացի, որոնցից 321-ը` շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ը` ավագ ենթասպայական կազմի, 14-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

4. Վարժական հավաքների ապահովման համար, 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 278 միավոր տրանսպորտային միջոց` յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացուցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. ապրիլի 7

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի ապրիլի 6-ի

N 495-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Ըստ     |     Տրանսպորտային միջոցը (քանակը (միավոր)    |Ծանոթու- |

|ը/կ|վարժական|______________________________________________|թյուն    |

|   |հավաք-  |ընդա-|մարդա-|կո-   |կո-   |ուղե- |սանի- |ճանա-|         |

|   |ների    |մենը |տար   |ղային |ղային |վորա- |տարա- |պարհա|         |

|   |փուլերի |     |(ՈՒԱԶ |անձնա-|ոչ    |տար   |կան   |շինա-|         |

|   |        |     |մակ-  |կազմի |պակաս |ավտո- |(Ռաֆ, |րարա-|         |

|   |        |     |նիշի  |տեղա- |5 տոն-|բուս  |Գազել)|կան  |         |

|   |        |     |և     |փոխման|նայից |բարձր |      |(ան- |         |

|   |        |     |դրա   |համար |(ԳԱԶ, |անցանե|      |վավոր|         |

|   |        |     |մոդի- |(ԳԱԶ, |Զիլ,  |լիու- |      |բազմա|         |

|   |        |     |ֆիկա- |Զիլ,  |Ուրալ,|թյամբ |      |շերեփ|         |

|   |        |     |ցիա-  |Ուրալ,|Կամազ |(ՈւԱԶ,|      |էքսկա|         |

|   |        |     |ների) |Կամազ |մակ-  |ԿԱՎԶ, |      |վատոր|         |

|   |        |     |      |մակ-  |նիշի  |ՊԱԶ)  |      |ներ  |         |

|   |        |     |      |նիշի  |և  դրա|      |      |(խրա-|         |

|   |        |     |      |և  դրա|մոդի- |      |      |մատա-|         |

|   |        |     |      |մոդի- |ֆիկա- |      |      |փոր- |         |

|   |        |     |      |ֆիկա- |ցիա-  |      |      |ներ) |         |

|   |        |     |      |ցիա-  |ների) |      |      |     |         |

|   |        |     |      |ների) |      |      |      |     |         |

|___|________|_____|______|______|______|______|______|_____|_________|

|1. |2023    |  49 |  1   | 19   |  10  |  2   |  3   | 14  |յուրա-   |

|   |թվականի |     |      |      |      |      |      |     |քանչյուր |

|   |մայիսի  |     |      |      |      |      |      |     |տրանսպոր-|

|   |2-26-ը  |     |      |      |      |      |      |     |տային    |

|___|________|_____|______|______|______|______|______|_____|միջոցի   |

|2. |2023    |  49 |  1   | 19   |  10  |  2   |  3   | 14  |ներգրա-  |

|   |թվականի |     |      |      |      |      |      |     |վումը    |

|   |մայիսի  |     |      |      |      |      |      |     |ոչ ավելի,|

|   |16-ից   |     |      |      |      |      |      |     |քան 7    |

|   |մինչև   |     |      |      |      |      |      |     |օրացու-  |

|   |հունիսի |     |      |      |      |      |      |     |ցային օր |

|   |9-ը     |     |      |      |      |      |      |     |ժամկետով,|

|___|________|_____|______|______|______|______|______|_____|բացառու- |

|3. |2023    |  71 |   2  |  35  |  14  |   2  |   5  |  13 |թյամբ    |

|   |թվականի |     |      |      |      |      |      |     |ճանա-    |

|   |մայիսի  |     |      |      |      |      |      |     |պարհա-   |

|   |31-ից   |     |      |      |      |      |      |     |շինարա-  |

|   |մինչև   |     |      |      |      |      |      |     |րական    |

|   |հունիսի |     |      |      |      |      |      |     |տրանսպոր-|

|   |24-ը    |     |      |      |      |      |      |     |տային    |

|___|________|_____|______|______|______|______|______|_____|միջոց-   |

|4. |2023    |  73 |   2  |  37  |  15  |   2  |   4  |  13 |ների,    |

|   |թվականի |     |      |      |      |      |      |     |որոնց    |

|   |հունիսի |     |      |      |      |      |      |     |ներգրա-  |

|   |6-ից    |     |      |      |      |      |      |     |վումը    |

|   |մինչև   |     |      |      |      |      |      |     |ոչ ավելի,|

|   |30-ը    |     |      |      |      |      |      |     |քան 25   |

|___|________|_____|______|______|______|______|______|_____|օրացու-  |

|5. |2023    |  36 |   1  |  16  |   4  |   -  |  2   |  13 |ցային օր |

|   |թվականի |     |      |      |      |      |      |     |ժամկետով |

|   |հունիսի |     |      |      |      |      |      |     |         |

|   |12-ից   |     |      |      |      |      |      |     |         |

|   |մինչև   |     |      |      |      |      |      |     |         |

|   |հուլիսի |     |      |      |      |      |      |     |         |

|   |6-ը     |     |      |      |      |      |      |     |         |

|____________|_____|______|______|______|______|______|_____|         |

|Ընդամենը    | 278 |   7  |  126 |   53 |   8  |  17  |  67 |         |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 ապրիլի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.04.2023
N 495-Ն
Որոշում