ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-41-Ո-137
2023թ.
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԱԹԱԲԵԿՅԱՆԻ` ՈՐՊԵՍ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով Դատավորների ընդհանուր ժողովի 07.04.2023 թվականի թիվ 03-Ա որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արձանագրել, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելու հանգամանքով պայմանավորված, Սնանկության դատարանի նախագահ Արթուր Աթաբեկյանի` որպես դատարանի նախագահի լիազորությունները 2023 թվականի ապրիլի 10-ից դադարել են:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. ապրիլի 10
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 10 ապրիլի 2023 թվական: