Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2023 թվականի N 506-Ա

 

ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» (Բանվորի արձան) քանդակի վերականգնման հետ կապված կոնցեպտի և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման նպատակով «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա կազմակերպվող երկու փուլով մրցույթի ընթացակարգի`

1) շրջանակում մասնակիցների` օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված «Մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը» չափանիշը, ինչպես նաև դրա գնահատման նպատակով մասնակիցների կողմից հայտով ներկայացվելիք փաստաթղթերը սահմանվում են նախաորակավորման ընթացակարգի մասին հայտարարությամբ` գնահատող հանձնաժողովի որոշմամբ.

2) ընտրված մասնակցի կողմից ներկայացվելիք որակավորման և պայմանագրի ապահովման չափերը սահմանվում և 2-րդ փուլի հրավերով նախատեսվում են գնահատող հանձնաժողովի որոշմամբ` պայմանով, որ որակավորման ապահովման չափը չի կարող պակաս լինել գնման կանխատեսվող և հրավերով սահմանված գնի 10, իսկ պայմանագրի ապահովման չափը` 5 տոկոսից:

(որոշումը փոփ. 27.04.2023 թիվ 631-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.04.2023
N 506-Ա
Որոշում