Սեղմել Esc փակելու համար:
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՈՆՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՈՆՍԻԼԻՈՒՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

11 ապրիլի 2023 թվականի N 13-Ն

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՈՆՍԻԼԻՈՒՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3.1-րդ հոդվածի 5-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել`

բժշկական կազմակերպություններում կոնսիլիումի կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2023 թվականի ապրիլի 11-ի

N 13-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՈՆՍԻԼԻՈՒՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կոնսիլիումի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Կոնսիլիումը կազմակերպվում է բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում (այսուհետ` Բժշկական կազմակերպություն):

3. Կոնսիլիումը կազմակերպվում է հետևյալ դեպքերում.

1) ախտորոշման ճշտման անհրաժեշտություն,

2) բուժման ընթացքի ոչ արդյունավետություն,

3) հետազոտման և բուժման առավել արդյունավետ մարտավարության ընտրության անհրաժեշտություն,

4) պացիենտին այլ բժշկական կազմակերպություն տեղափոխելու հիմնավորվածություն,

5) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի և բուժող բժշկի միջև հակասությունների առկայություն,

6) պացիենտի օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի բացակայության դեպքում` բժշկական միջամտության վերաբերյալ որոշում կայացնելիս, եթե բժշկի կարծիքով բժշկական միջամտությունը ենթակա չէ հետաձգման, և պացիենտի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը:

4. Կոնսիլիումը կազմակերպվում է առնվազն երեք բժիշկների մասնակցությամբ:

5. Կոնսիլիումը վարում է Բժշկական կազմակերպության ղեկավարը կամ բուժական գծով տեղակալը կամ այն բաժանմունքի ղեկավարը, որտեղ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով գտնվում է պացիենտը:

6. Կոնսիլիումին մասնակցում են բժշկական գիտությունների ոլորտում գիտական կոչում և առնվազն հինգ տարվա մասնագիտական գործունեություն իրականացնող ու գործնական հմտությունների տիրապետող բժիշկներ:

7. Կոնսիլիումն իրականացվում է պացիենտի անամնեստիկ տվյալների հավաքագրման, պացիենտի զննման, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների գնահատման միջոցով:

8. Եթե կոնսիլիումին հրավիրվում են այլ բժշկական կազմակերպությունների բժիշկներ, Բժշկական կազմակերպության ղեկավարը կամ նրա հրամանով նշանակված պատասխանատու անձը հեռախոսակապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով կոնսիլիումի հրավերը ուղարկում է այն բժշկական կազմակերպության ղեկավարին, որի աշխատակից համարվող բժիշկը հրավիրվում է կոնսիլիումին` նշելով բժշկի անունը, ազգանունը, պաշտոնը: Միաժամանակ, հրավերը ուղարկվում է նաև կոնսիլիումի մասնակից բժշկին:

9. Կոնսիլիումին կարող է մասնակցել պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի նախընտրած բժիշկը` վերջինիս համաձայնությամբ:

10. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում կոնսիլիումը կազմակերպվում է հրավերը ստանալուց հետո երկու ժամվա, իսկ պլանային դեպքերում` հրավեր ստանալուց հետո` 1 օրվա ընթացքում:

11. Կոնսիլիումի արդյունքում քվեարկության միջոցով, ձայների պարզ մեծամասնությամբ կայացված որոշման հիման վրա կազմվում է եզրակացություն: Ձայների հավասարության դեպքում վճռորոշ է կոնսիլիում վարողի կարծիքը:

12. Կոնսիլիումի արդյունքներն ամրագրվում են սույն կարգով նախատեսված կոնսիլիումի եզրակացության Ձև-ում:

13. Եթե կոնսիլիումի մասնակիցներից որևէ մեկի կարծիքը չի համապատասխանում ընդհանուր եզրակացությանը և մասնակիցն ունի հատուկ կարծիք, ապա վերջինս կազմում է առանձին եզրակացություն, որը հաստատվում է նրա ստորագրությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

14. Կոնսիլիումի եզրակացությունը, ինչպես նաև հատուկ կարծիք պարունակող եզրակացությունը կցվում է պացիենտի բժշկական փաստաթղթերին:

15. Կոնսիլիումի եզրակացությունը ենթակա է կատարման, որի կազմակերպումը իրականացվում է Բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից:

16. Կոնսիլիումի եզրակացության հիման վրա այլ բժշկական կազմակերպություն պացիենտի տեղափոխման կազմակերպման համար պատասխանատու է Բժշկական կազմակերպության ղեկավարը:

17. Պացիենտի տեղափոխման ողջ ընթացքում վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտության դեպքում տեղափոխումն իրականացվում է շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով` էպիկրիզով, իսկ մնացած դեպքերում պացիենտի տեղափոխումը կազմակերպում է տեղափոխումը նախաձեռնող բժշկական կազմակերպությունը` էպիկրիզով և բուժանձնակազմի ուղեկցությամբ` նախօրոք ստանալով այն բժշկական կազմակերպության ղեկավարության համաձայնությունը, որտեղ տեղափոխվելու է պացիենտը:

18. Բժշկական կազմակերպության ղեկավարը, որտեղ կոնսիլիումի եզրակացության հիման վրա տեղափոխվում է պացիենտը, պարտավոր է ընդունել և իրականացնել պացիենտի անհրաժեշտ բժշկական օգնությունը և սպասարկումը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2023 թվականի ապրիլի 11-ի

N 13-Ն հրամանով հաստատված կարգի

 

Ձև

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՆՍԻԼԻՈՒՄԻ

 

Կոնսիլիումի կազմակերպման ամսաթիվը, ժամը ______________________________

Բժշկական կազմակերպության անվանումը ____________________________________

Պացիենտի անունը, ազգանունը ____________________________________________

Ծննդյան օրը, ամիսը, տարին _____________________________________________

Սեռը ______________________________________________________

Դիմելու/ընդունման ամսաթիվը օրը, ամիսը, տարին ________________________

Հիվանդության պատմագրի կամ ամբուլատոր բժշկական քարտի N__________________

Ախտորոշումը____________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

Կոնսիլիումի եզրակացությունը__________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

Առաջարկություններ_______________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

Կոնսիլիումը վարող` (անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը)

____________________________________________________________________________

Կոնսիլիումի մասնակիցներ` (անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը)

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 ապրիլի 2023 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
11.04.2023
N 13-Ն
Հրաման