Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-40-Ո-135

2023թ.

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության քաղաքացիական մասնագիտացման արդյունքների բողոքարկման հանձնաժողով կազմավորելու վերաբերյալ հարցը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 105.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 6-ի թիվ ԲԴԽ-16-Ո-60 որոշման 4-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության քաղաքացիական մասնագիտացման արդյունքների բողոքարկման նպատակով կազմավորել բողոքարկման հանձնաժողով` հետևյալ կազմով.

1) Դատավոր անդամներ`

ա) Հայարփի Զարգարյան-Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր (համաձայնությամբ),

բ) Գոռ Հարությունյան-Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ (համաձայնությամբ):

2) Իրավաբան գիտնական անդամ`

ա) Վարդուշ Եսայան (համաձայնությամբ):

2. Բողոքարկման հանձնաժողովի անդամների հատուցումը վճարում է Դատական դեպարտամենտը` Կառավարության սահմանած չափով և կարգով:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2023թ. ապրիլի 5

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 13 ապրիլի 2023 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
05.04.2023
N ԲԴԽ-40-Ո-135
Որոշում