ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 ապրիլի 2023 թվականի N 420-Ա
ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2023 թվականի ապրիլի 25-29-ը գործուղել Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի)` «Հնդկաստանի առողջապահության գերազանցություն-2023» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հնդկաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, իսկ գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվությունը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. ապրիլի 17
Երևան