ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2023 թվականի N 408-Ա
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին 2023 թվականի ապրիլի 13-15-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Սամարղանդ)` ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. ապրիլի 12
Երևան