Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2023 թվականի N 541-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

ԲԱԺԻՆ 12
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 41
ՀԵՂՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՄՈՆԻԱԿ

 

728. Էլեկտրակայաններում ամոնիակը ներմուծվում է ջրային լուծույթների տեսքով` պարունակելով 22-25% NH3 (խտությունը` 0,9 գ/սմ3, 15 oC-ի դեպքում):

729. Ամոնիակի ջրային լուծույթն օժտված է ուժեղ ալկալիական հատկություններով: Ամոնիակի 1%-անոց լուծույթի pH-ը 11,7 է: Ամոնիակի ջրային լուծույթները կարող են առաջացնել օրգանիզմի թունավորվածություն: 5% ամոնիակ պարունակող օդը շնչելու դեպքում սկսվում է ուժեղ շնչահեղձություն, արցունքահոսություն, ցավ աչքերում, հազի ուժեղ նոպաներ, գլխապտույտ, ցավ որովայնում, սրտխառնոց:

730. Ամոնիակի բարձր խտությունը կարող է առաջացնել աչքի լորձաթաղանթի այրվածք և հանգեցնել կուրության: Մաշկի վնասված տեղերը պետք է լվանալ մաքուր ջրով և դնել քացախաթթվի, կիտրոնաթթվի կամ սալիցիլաթթվի 5%-անոց թրջոցներ:

731. Պաշտպանության անհատական միջոցներն են թթվա- և ալկալիակայուն ձեռնոցները, պաշտպանական ակնոցը, ռետինապատ գոգնոցը, Կ, (K), ԿԴ (KD), կամ Մ (M), տեսակի զտող հակագազերը:

 

ԳԼՈՒԽ 42
ԾԾՄԲԱԿԱՆ ԹԹՈՒ

 

732. Քիմիական մաքուր ծծմբական թթուն անգույն, յուղանման հեղուկ է, որը 10 oC-ում պնդանում է բյուրեղյա զանգվածի տեսքով: Տեխնիկական խտացված ծծմբական թթուն ունի 1,84 գ/սմ3 խտություն և պարունակում է մոտավորապես 98% H2SO4, ջրի հետ խառնվում է ցանկացած հարաբերությամբ` մեծ քանակությամբ ջերմություն արձակելով (մինչև 92 կՋ 1 մոլ (22 կկալ 1 գրամ-մոլեկուլում) թթվում): Դրա համար թթվի ցայտացրիվ լինելը կանխելու նպատակով պետք է թթուն լցնել ջրի մեջ և ոչ թե հակառակը:

733. Ծծմբական թթուն տաքացնելիս` առաջանում են ծծմբային անհիդրիդի գոլորշիներ, որոնք, միանալով օդի ջրային գոլորշիներին, առաջացնում են թթվային մառախուղ:

734. Ծծմբական թթուն, ընկնելով մաշկի վրա, առաջացնում է ուժեղ այրվածքներ, որոնք բավականին ցավոտ են և դժվար են բուժվում: Ծծմբական թթվի գոլորշիները ներշնչելիս` գրգռվում և դաղվում են վերին շնչառական ուղիների լորձաթաղանթները:

735. Խիտ ծծմբական թթուն աչքերի մեջ ընկնելը կարող է կուրություն առաջացնել, այդ պատճառով նրա հետ աշխատելիս պետք է հատուկ զգուշություն ցուցաբերել:

736. Թթուն դատարկող աշխատողները պետք է աշխատեն թթվակայուն գործվածքից արտահագուստով, ռետինապատ գոգնոցներով, ռետինե երկարաճիտք կոշիկներով, ռետինե թթվա- և ալկալիակայուն ձեռնոցներով կամ թաթմաններով, պաշտպանիչ ակնոցներով կամ դիմակներով, օրգանական ապակուց վահաններով և ունենա Վ (Վ), ԲԿՖ (ԲԿՖ) և Մ (Մ) տեսակի զտող հակագազեր և ճկափողային ԿՄ-1 և ԿՄ-2 տեսակի հակագազեր:

737. Հատակի վրա ծծմբական կամ որևէ այլ թթու թափվելու դեպքում անմիջապես պետք է չեզոքացնել` լցնել սոդա կամ չհանգած կիր, բահով հավաքել և այդ տեղը մանրակրկիտ կերպով լվանալ ջրի ուժեղ շիթով: Թթուն հավաքելիս` քիթն ու բերանը պետք է փակել սոդայի լուծույթով ներծծված կապով, աչքերը պաշտպանել հատուկ ակնոցներով:

738. Թթուն հագուստի վրա ընկնելիս` այն պետք է լվանալ ջրի առատ շիթով, չեզոքացնել 2-3% -անոց սոդայի լուծույթով և նորից լվանալ ջրով:

 

ԳԼՈՒԽ 43
ԱՂԱԹԹՈՒ

 

739. Քիմիական մաքուր աղաթթուն անգույն հեղուկ է` 1,19 գ/սմ3 խտությամբ, պարունակում է 37% քլորաջրածին, օդում «ծխում է»:

740. Աղաթթուն ունի խեղդող հոտ և շնչելիս գրգռում է վերին շնչառական ուղիները, առաջացնում է հազ, կոկորդում քոր և խռպոտություն: Մաշկի վրա երկարատև ազդեցության դեպքում առաջացնում է երրորդ կարգի այրվածքներ:

741. Տեխնիկական աղաթթուն դեղնավուն գույնի հեղուկ է, խեղդող հոտով, պարունակում է 27,5% քլորաջրածին:

742. Զսպող (ռեակցիան դանդաղեցնող) աղաթթուն մուգ դարչնագույն հեղուկ է` 1,1- ից մինչև 1,12 գ/սմ3 խտությամբ, չի «ծխում»: Մարդու օրգանիզմի վրա տեխնիկական և զսպող աղաթթվի ֆիզիոլոգիական ազդեցությունը նույնն է, ինչ քիմիապես մաքուր թթվինը:

743. Պաշտպանության անհատական միջոցներն են` Վ (Վ) տեսակի զտող հակագազը կամ ճկափողային ԿՄ-1 և ԿՄ-2 տեսակի հակագազերը: Մնացած միջոցները նույնն են, ինչ ծծմբական թթվի հետ աշխատելիս:

 

ԳԼՈՒԽ 44
ԿԾՈՒ ՆԱՏՐՈՆ

 

744. Կծու նատրոնը սպիտակ, անթափանց, չափազանց հիգրոսկոպիկ (խոնավածուծ) նյութ է, ուժեղ հիմք է: Մեկ տոկոսանոց ջրային լուծույթի pH-ի արժեքը 13 է:

745. Ինչպես պինդ նյութը, այնպես էլ դրա խտացված լուծույթներն առաջացնում են մաշկի ուժեղ այրվածքներ: Հիմքն աչքի մեջ ընկնելը կարող է ծանր հիվանդություններ առաջացնել, նույնիսկ կուրության հանգեցնել:

746. Կծու նատրոնի հետ աշխատող աշխատողները պետք է ապահովված լինեն պաշտպանիչ ակնոցներով, ռետինե թթվա- և ալկալիակայուն ձեռնոցներով ու թաթմաններով, բամբակյա արտահագուստով, ռետինապատ գոգնոցով և ռետինե կոշիկներով:

747. Կծու նատրոնը հագուստի վրա ընկնելիս, այն պետք է լվանալ ջրով, այնուհետև չեզոքացնել մեկտոկոսանոց քացախաթթվով և նորից լվանալ ջրով:

 

ԳԼՈՒԽ 45
ԿԱԼՑԻՆԱՑՎԱԾ ՍՈԴԱ-ՆԱՏՐՈՆԻ ՖՈՍՖԱՏ

 

748. Կալցինացված սոդան և նատրոնի ֆոսֆատն սպիտակ բյուրեղյա նյութեր են, ջրում լավ լուծվում են: Ջրային լուծույթներն ալկալիական ռեակցիա ունեն: Բյուրեղյա վիճակում օրգանիզմի վրա առանձնահատուկ ազդեցություն չունեն: Փոշի վիճակում սոդան և նատրոնի ֆոսֆատը, ընկնելով շնչառական ուղիներ կամ աչքերի մեջ, քայքայում են լորձաթաղանթը: Տաք խտացված լուծույթները վտանգավոր են, հատկապես, երբ ցայտերն ընկնում են աչքերի մեջ: Այնպիսի աշխատանքներ կատարելիս, որոնք ուղեկցվում են փոշեգոյացմամբ, պետք է դնել հակափոշիական շնչադիմակ, պաշտպանական ակնոցներ:

 

ԳԼՈՒԽ 46
ՉՀԱՆԳԱԾ ԿԻՐ-ԿԱՈՒՍՏԻԿ ՄԱԳՆԵՏԻՏ

 

749. Չհանգած կիրը և կաուստիկ մագնետիտն սպիտակ գույնի փոշի են: Կրի փոշին կամ կրաջրի կաթիլները, ընկնելով շնչառական ուղիները, առաջացնում են հազ և այրոց, իսկ մաշկի վրա ընկնելիս` այն գրգռում են:

750. Նշված նյութերի փոշեգոյացմամբ ուղեկցվող աշխատանքներ կատարելիս աշխատողները պետք է կրեն բրեզենտե արտահագուստ, ռետինե ձեռնոցներ կամ թաթմաններ, հակափոշիական շնչադիմակ, դնի պաշտպանիչ ակնոցներ:

 

ԳԼՈՒԽ 47
ՄԱԿԱՐԴԻՉՆԵՐ (ԿՈԱԳՈՒԼՅԱՆՏՆԵՐ)

 

751. Ծծմբաթթվական ալյումինի և ծծմբաթթվական երկաթի լուծույթները թթվային ռեակցիա ունեն: Բամբակյա գործվածքները դրանց ազդեցության տակ քայքայվում են, դրա համար էլ այդ լուծույթները հագուստի վրա թափվելու դեպքում պետք է անմիջապես լվանալ ջրով և թրջել կալցինացված սոդայի կամ նատրոնի ֆոսֆատի 24%-անոց լուծույթով:

752. Լուծույթները, ընկնելով մաշկի վրա կամ աչքի մեջ, կարող են գրգռվածություն առաջացնել և հանգեցնել ժամանակավոր անաշխատունակության: Մակարդիչների հետ աշխատելիս աշխատողները պետք է հագնեն ռետինապատ գոգնոց, ռետինե կոշիկներ և դնի պաշտպանիչ ակնոցներ ու ռետինե ձեռնոցներ:

753. Այնպիսի աշխատանքներ կատարելիս, որոնք ուղեկցվում են չոր մակարդիչների փոշեգոյացմամբ, պետք է հագնել հակափոշիական շնչադիմակ:

 

ԳԼՈՒԽ 48
ՊՈԼԻԱԿՐԻԼԱՄԻԴ

 

754. Պոլիակրիլամիդը դոնդողանման նյութ է, նրա փափկեցման ջերմաստիճանը 180 oC է: Ջրում լուծվում է: Նվազ թունավոր է: Պոլիակրիլամիդը 100 oC ջերմաստիճանից բարձր տաքացնելիս` անջատվում է ամոնիակ:

755. Պաշտպանության անհատական միջոցներ են ռետինե ձեռնոցները, պաշտպանիչ ակնոցը, «Լեպեստոկ» («Լեպեստոկ»), «Աստրա-2» (»Աստրա-2») կամ ՌՈՒ-60Մ (ՌՈՒ-60Մ) տեսակի շնչադիմակները:

 

ԳԼՈՒԽ 49
ՏՐԻԼՈՆ

 

756. Տրիլոնը սպիտակ բյուրեղյա փոշի է: Ջրում լուծելիությունը` 10% (20 oC-ի պայմաններում): Մարդու օրգանիզմի վրա տրիլոնն զգալի ֆիզիոլոգիական ազդեցություն չունի:

757. Այնպիսի աշխատանքներ կատարելիս, որոնք ուղեկցվում են տրիլոնի փոշեգոյացմամբ, պետք է դնել պաշտպանիչ ակնոցներ, հագնել թաթմաններ, հակափոշիական շնչադիմակ:

 

ԳԼՈՒԽ 50
ՀԻԴՐԱԶԻՆՀԻԴՐԱՏ

 

758. Հիդրազինհիդրատն անգույն հեղուկ է, հոտը հիշեցնում է ամոնիակին, հեշտ բոցավառվում է, թունավոր է:

759. Հիդրազինհիդրատը լավ լուծվում է ջրում և սպիրտում: Նրա եռման ջերմաստիճանը 118,5 oC է, իսկ սառեցմանը` -51,7 oC, բռնկմանը` 73 oC, խտությունը` 1,03 գ/սմ3, իսկ հարաբերական մոլեկուլյար զանգվածը` 50 oC:

760. Հիդրազինհիդրատը պարունակում է 64% հիդրազին: Հիդրազինհիդրատն օդից կլանում է խոնավություն, թթվածին, ածխաթթու, թույլ հիմք է:

761. Հիդրազինհիդրատն ուժեղ վերականգնիչ է, դյուրությամբ քայքայվում է կատալիզատորների ազդեցության տակ: Թթվածնի հետ խառնվելիս` պայթյունավտանգ է: Որոշ մետաղների օքսիդների, ասբեստի կամ ակտիվացված ածխի հետ շփվելիս` հնարավոր է հիդրազինհիդրատի ինքնաբռնկում:

762. Տարբեր ձևերով թափանցելով օրգանիզմ` թունավոր ազդեցություն է ունենում:

 

ԳԼՈՒԽ 51
ՀԻԴՐԱԶԻՆԻ ԱՂԵՐ

 

763. Հիդրազինսուլֆատը և ֆոսֆորաթթվային հիդրազինն սպիտակ գույնի բյուրեղային նյութեր են, սառը ջրում դժվար են լուծվում, իսկ տաք ջրում` լավ:

764. Ջրային լուծույթներն ունեն թթվային ռեակցիա:

765. Հիդրազինսուլֆատը և ֆոսֆորաթթվային հիդրազինը վերականգնիչներ են և թունավոր:

766. Հիդրազինհիդրատի միացությունների թափանցումն օրգանիզմ առաջացնում է փոփոխություններ լյարդի և արյան մեջ:

767. Հիդրազինհիդրատի գոլորշիները և նրա աղերի փոշին ազդում են շնչառական ուղիների լորձաթաղանթի և աչքերի վրա: Հիդրազինհիդրատի լուծույթների ազդեցությունը մաշկի վրա, կախված անհատական ընկալունակությունից, կարող է հանգեցնել դերմատիտի:

768. Պաշտպանության անհատական միջոցներն են ռետինե ձեռնոցները, պաշտպանիչ ակնոցները, ԿԴ (KD), կամ Ա (A) տեսակի զտող հակագազերը:

 

ԳԼՈՒԽ 52
ՕԿՏԱԴԵՑԻԼԱՄԻՆ

 

769. Օկտադեցիլամինը յուրահատուկ հոտով մոմանման նյութ է, խտությունը` 0,83գ/սմ3, հալման ջերմաստիճանը` 54-55 oC, իսկ եռմանը` 349 oC:

770. 350 oC-ից բարձր ջերմաստիճանում, առանց օդի ներթափանցման, օկտադեցիլամինը քայքայվում է և առաջացնում ցածրամոլեկուլյար ածխաջրածիններ և ամոնիակ:

771. Օկտադեցիլամինը սառը և տաք ջրում չի լուծվում, բայց 75 oC-ից բարձր ջերմաստիճանում ջրի հետ առաջացնում է էմուլսիա` 100 մգ/կգ-ից ոչ բարձր խտությամբ: Լուծվում է սպիրտներում, քացախաթթվում, եթերներում և այլ օրգանական լուծիչներում:

772. Օկտադեցիլամինը մարդու համար գործնականում անվնաս է, սակայն պետք է խուսափել նրա հետ ուղղակի շփվելուց, քանի որ, կախված անհատական ընկալունակությունից, երբեմն նկատվում է մաշկի կարմրություն, քոր, որոնք դրա հետ շփվելը դադարեցնելուց հետո, մի քանի օրից վերանում են: Պաշտպանական անհատական միջոցները ռետինե ձեռնոցներն են:

 

ԳԼՈՒԽ 53
ԱԴԻՊԻՆԱՅԻՆ ԹԹՈՒ

 

773. Ադիպինային թթուն բյուրեղային նյութ է, երկհիմնային համեմատաբար թույլ թթու է: Նրա հալման ջերմաստիճանը 150 oC է, լուծելիությունը 15 oC-ում` 1,42% է, իսկ 100 oC-ում` 61,53% (ըստ զանգվածի):

774. Այդ թթվի` օդում կախված փոշին պայթյունավտանգ է, իսկ նստածը` հրդեհավտանգ: Թթվի փոշին գրգռում է լորձաթաղանթը:

775. Փոշուց պաշտպանվելու անհատական միջոցներն են շնչադիմակը, պաշտպանիչ ակնոցը:

776. Ադիպինային թթվի լուծույթները գործնականում վտանգավոր չեն և պաշտպանվելու հատուկ միջոցներ չեն պահանջվում:

 

ԳԼՈՒԽ 54
ՖՏՈՐԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԹԹՈՒ ԵՎ ՆՐԱ ԱՂԵՐ

 

777. Ֆտորաջրածնի ջրային լուծույթը կոչվում է ֆտորաջրածնային (պլավիկյան) թթու:

778. Տեխնիկական թթուն պարունակում է 40-ից մինչև 70% ֆտորաջրածին: Ֆլուորիտային թթուն դյուրությամբ փոխազդում է սիլիցիումի երկօքսիդի հետ, այդ պատճառով էլ այն ապակե անոթներում պահելը չի թույլատրվում:

779. Ֆտորաջրածնային թթվի աղերը ֆտորային նատրոնը և ֆտորային ամոնիումն են:

780. Ֆտորային նատրոնը բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը` 997 oC, ջրում դժվար է լուծվում. 15 oC-ում ջրում լուծելիությունը 3,5% է, իսկ 25 oC-ում` 4%:

781. Ֆտորային ամոնիումն անգույն բյուրեղներ են, հարաբերական մոլեկուլյար զանգվածը` 37,04:

782. Բյուրեղային ֆտորային ամոնիումը հիգրոսկոպիկ (խոնավածուծ) է, հալվում է օդում, ջրում լավ է լուծվում:

783. Ֆտորային ամոնիումի թթու աղի` ամոնիումի հիդրոֆտորիդի հարաբերական մոլեկուլյար զանգվածը 57,05 է, անգույն, օդում փոշիացող բյուրեղներ են, լավ լուծվում են ջրում:

784. Ֆտորաջրածնային թթուն և նրա աղերը խիստ թունավոր են: Թթվի գոլորշիների ներշնչումը բորբոքում է շնչառական ուղիները և քայքայում ատամները: Թթուն և նրա աղերը, թափանցելով որովայնի խոռոչ, առաջացնում են աղեստամոքսային տրակտի հիվանդություններ: Եթե մաշկը վնասվածքներ չունի, ապա ֆտորային աղերը չեն ներգործում, իսկ, ընկնելով թարմ կտրվածքների վրա կամ եղունգների տակ, առաջացնում են թարախապալարներ և դժվար բուժվող վերքեր:

785. Ֆտորաջրածնային թթվից պաշտպանվելու անհատական միջոցներն են գոգնոցը, ռետինե թթվա- և ալկալիակայուն ձեռնոցները, ռետինե երկարաճիտ կոշիկները, պաշտպանիչ ակնոցները, Վ (B) տեսակի զտող հակագազը:

786. Ֆտորաջրածնային թթվի աղերից պաշտպանվելու անհատական միջոցներն են հակափոշիական շնչադիմակը, պաշտպանիչ ակնոցները և ռետինե ձեռնոցները:

 

ԳԼՈՒԽ 55
ՖՏԱԼԱՅԻՆ ԱՆՀԻԴՐԻԴ

 

787. Ֆտալային անհիդրիդն սպիտակ, թեփուկանման բյուրեղներ են, հարաբերական մոլեկուլյար զանգվածը` 148, հալման ջերմաստիճանը` 130,8 oC, եռմանը` 284,5 oC, սառը ջրում դժվար է լուծվում, իսկ տաք ջրում լավ` առաջացնելով ֆտալային թթու: Ֆտալային անհիդրիդի գոլորշիները և փոշին ուժեղ գրգռող ազդեցություն են ունենում աչքերի և վերին շնչառական ուղիների լորձաթաղանթի վրա: Ֆտալային անհիդրիդը, ազդելով մաշկի վրա առաջացնում է կարմիր պուտեր, երբեմն նաև բշտեր` այրման բշտերի տեսքով:

788. Պաշտպանության անհատական միջոցներն են պաշտպանիչ ակնոցները, ռետինե ձեռնոցները, շնչադիմակը` գոլորշին և աերոզոլները ներշնչելուց պաշտպանվելու համար, կամ Ա տեսակի զտող հակագազը:

 

ԳԼՈՒԽ 56
ՄԱԼԵԻՆԱՅԻՆ ԱՆՀԻԴՐԻԴ

 

789. Մալեինային անհիդրիդը պինդ նյութ է, հարաբերական մոլեկուլյար զանգվածը 98 է, հալման ջերմաստիճանը` 54 oC, իսկ եռմանը` 202 oC: Անհիդրիդը լուծվում է ացետոնում, քլորոֆորմում, ջրի ներկայությամբ վերածվում է մալեինաթթվի:

790. Թունավոր հատկություններով նման է ֆտալային անհիդրիդին:

791. Պաշտպանության անհատական միջոցները նույնն են, ինչ որ ֆտալային անհիդրիդի դեպքում:

 

ԳԼՈՒԽ 57
ՆԱՏՐԻՈՒՄԻ ՆԻՏՐԻՏ

 

792. Նատրիումի նիտրիտը անգույն կամ դեղնավուն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը 271 oC է: Նատրիումի նիտրիտը լավ է լուծվում ջրում, օքսիդիչ է, լուծույթներում 70 oC-ից բարձր ջերմաստիճանում քայքայվում է` արտազատելով մուգ գույնի ազոտի օքսիդներ: Նատրիումի նիտրիտների խտացված լուծույթները թթվայնացնելիս նույնպես տեղի է ունենում քայքայում` արտազատելով ազոտի օքսիդներ:

793. Լուծույթներում, օդի թթվածնի ազդեցության տակ, նատրոնի նիտրիտը դանդաղ օքսիդանում է նիտրատի:

794. Ազոտի օքսիդները ներշնչելիս առաջացնում են հազ, քթըմպանի և թոքերի գրգռումներ, կուտակվում են օրգանիզմում` անգամ նվազագույն քանակությամբ ներշնչելիս:

795. Նատրիումի նիտրիտը թունավոր նյութ է:

796. Պաշտպանության անհատական միջոցներն են ռետինե թաթմանները, պաշտպանիչ ակնոցները, Վ (Վ) և ՎԿՖ (ՎԿՖ) տեսակի զտող հակագազերը:

 

ԳԼՈՒԽ 58
ԿԿ-7, ԿԿ-10 (ՕՊ-7, ՕՊ-10)

 

797. ԿԿ-7, ԿԿ-10` յուղանման կպչուն հեղուկներ կամ դյուրահալ մածուկներ են, դարչնագույն, ջրում լավ լուծվող: Այդ նյութերի 1-2 գ/լ խտությամբ ջրային լուծույթներն օժտված են լավ թրջող հատկությամբ: Ջրային լուծույթները թափահարելիս առաջանում է կայուն փրփուր, իսկ հանքային կամ բուսական յուղերի հետ լուծույթները թափահարելիս առաջանում են կայուն էմուլսիաներ: Օժտված է լվացող հատկությամբ: ԿԿ-7-ի յուրահատուկ հոտի ընկալման շեմը ջրում 0,45 մգ/գ-ն է, իսկ ԿԿ-10-ինը` 1,8 մգ/գ-ը: Նոսրացված ջրային լուծույթների ռեակցիան թույլ հիմնային է, իսկ խտացվածինը` չեզոք:

798. ԿԿ-7 աերոզոլը ներշնչելն առաջացնում է վերին շնչառական ուղիների թույլ գրգռում, իսկ բերանի խոռոչ ընկնելիս առաջանում է այրոց:

799. Պաշտպանության հատուկ միջոցներ չեն պահանջվում:

 

ԳԼՈՒԽ 59
ԿԱՊՏԱԿՍ

 

800. Կապտակսը դեղին գույնի փոշի է, հարաբերական մոլեկուլյար զանգվածը` 167,26, հալման ջերմաստիճանը` 179 oC է: Ջրում համարյա անլուծելի է, լուծվում է սպիրտում: Թափանցելով շնչառական ուղիներ` առաջացնում է գրգռում, իսկ ընկնելով մաշկի վրա` դերմատիտներ:

801. Պաշտպանության անհատական միջոցներն են «Լեպեստոկ» («Լեպեստոկ»), «Աստրա-2» (»Աստրա») կամ ՌՈՒ-60Մ (ՌՈՒ-60Մ) տեսակի շնչադիմակները, այնպիսի նյութերից պատրաստված ձեռնոցները, որոնք չեն պարունակում արագացուցիչներ, կայունարարներ, հակաօքսիդիչներ և այլն (օրինակ, լատեքսից, և ձեռքերի համար պաշտպանիչ սիլիկոնային քսուքը):

 

ԳԼՈՒԽ 60
«ՍԵՎ ԹԹՈՒ», ՈՒՐՈՏՐՈՊԻՆ

 

802. «Սև թթուն» ցածր մոլեկուլյար օրգանական թթուների լուծույթ է:

803. Պաշտպանական անհատական միջոցներն են` Ա տեսակի զտող հակագազը, ռետինե թթվա-, ալկալիակայուն ձեռնոցները, ռետինե երկարաճիտ կոշիկները և գոգնոցը:

804. Ուրոտրոպինն անգույն հիգրոսկոպիկ (խոնավածուծ) բյուրեղներ են, լուծվում են սպիրտում: Թույլ թթվային լուծույթում քայքայվում է ամոնիակի և ֆորմալդեհիդի:

805. Պաշտպանության հատուկ միջոցներ չեն պահանջվում:

 

ԳԼՈՒԽ 61
ՋՐԱԾՆԻ ՊԵՐՕՔՍԻԴ

 

806. Ջրածնի պերօքսիդն անգույն շաքարահյութանման հեղուկ է, խտությունը 1,45 գ/սմ3 է: Ջրի հետ խառնվում է ցանկացած հարաբերությամբ, օժտված է օքսիդավերականգնողական հատկություններով: Ջրածնի պերօքսիդը թույլ թթու է, լույսի պայմաններում կատալիզատորների ներկայությամբ քայքայվում է:

807. Պաշտպանության անհատական միջոցներն են պոլիքլորվինիլից, պոլիէթիլենից և պոլիեթերային պլաստիկներից ձեռնոցներն ու պաշտպանիչ ակնոցները:

 

ԳԼՈՒԽ 62
ԿԱԼՑԻՈՒՄԻ ԿԱՐԲԻԴ

 

808. Կալցիումի կարբիդը մոխրագույն պինդ նյութ է, խտությունը` 2,22 գ/սմ3: Կալցիումի կարբիդը, քիչ քանակությամբ խոնավության հետ փոխազդելիս և օքսիդների հետ շփվելիս, առաջացնում է ացետիլեն, կարբիդը տաքանում է:

809. Կալցիումի կարբիդի հետ աշխատելիս` մաշկի վրա առաջանում են բորբոքումներ և խոցեր: Կալցիումի կարբիդն աչքերի մեջ ընկնելը վտանգավոր է:

810. Պաշտպանության անհատական միջոցներն են հակափոշիական շնչադիմակը, պաշտպանիչ ակնոցները, ռետինե ձեռնոցները: Ձեռքերի մաշկը պաշտպանելու համար պետք է օգտագործել պաշտպանիչ քսուքներ և մածուկներ:

 

ԳԼՈՒԽ 63
ԴԻՔԼՈՐԷԹԱՆ

 

811. Դիքլորէթանն անգույն, դյուրությամբ ցնդող, հեշտ բոցավառվող հեղուկ է, խտությունը` 1,253 գ/սմ3, ջրում գոլորշիների լուծման գործակիցը 26,3 է` 20 oC-ի և 17,5` 30 oC-ի դեպքում:

812. Դիքլորէթանը թմրեցնող հատկություն ունի, դիստրոֆիկ փոփոխություններ (խախտումներ) է առաջացնում լյարդում, երիկամներում և այլ օրգաններում, թափանցում է մաշկի միջով, մթնեցնում է աչքի եղջերաթաղանթը:

813. Պաշտպանվելու անհատական միջոցներն են Ա (Ա) կամ ԱԿՖ (ԱԿՖ) տեսակի զտող հակագազերը, ռետինե ձեռնոցները, ռետինե երկարաճիտ կոշիկները և ռետինապատ կտորից գոգնոցը:

 

ԳԼՈՒԽ 64
ՔԱՌԱՔԼՈՐ ԱԾԽԱԾԻՆ

 

814. Քառաքլոր ածխածինն անգույն ցնդող հեղուկ է, խտությունը` 1,59 գ/սմ3: Ջրում գոլորշիների լուծման գործակիցը 20 oC-ում 1,04 է, իսկ 30 oC-ում` 0,73: Բոցի կամ շիկացած առարկաների հետ շփվելիս քայքայվում է` առաջացնելով ֆոսգեն:

815. Պաշտպանության անհատական միջոցներն են` Ա տեսակի զտող կամ ԿՄ-1 և ԿՄ-2 տեսակի ճկափողային հակագազերը, ռետինե ձեռնոցները, թիկնոցները և պոլիքլորվինիլով պատված գոգնոցները:

 

ԳԼՈՒԽ 65
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՅՈՒՂԵՐ

 

816. Հիմնական էներգետիկ յուղերը (տուրբինայինը և տրանսֆորմատորայինը) նավթի վերամշակման արտադրանք են: Յուղերի շահագործման հատկությունը բարձրացնելու նպատակով կիրառվում են հավելանյութեր, այդ թվում` ֆենոլային տեսակի (տոպանոլ):

817. Յուղերի հետ երկարատև շփվելիս, ինչպես նաև հավելանյութերի հետ աշխատելիս, կախված մաշկի անհատական ընկալունակությունից, կարող են առաջանալ դերմատիտներ և նույնիսկ էկզեմա:

818. Պաշտպանվելու միջոցներն են ձեռքի քսուքները, յուղակայուն նյութերից պատրաստված ձեռնոցները:

819. Սինթետիկ հրակայուն «Իվվիոլ-3» («Իվվիոլ-3») տուրբինային յուղը թունավոր է, հատկապես, երբ թափանցում է աղեստամոքսային տրակտ:

820. Պաշտպանության անհատական միջոցներն են տեքստովինիլով պատված գոգնոցները, թևնոցները, գլխածածկոցները, ռետինե ձեռնոցները, որոնք ունեն բնական կաուչուկից կամ կվալիտեքսից հիմնաշերտ, ռետինե երկարաճիտ կոշիկները, ԲԿՖ (ԲԿՖ) տեսակի զտող հակագազերը, իսկ քիմիական լաբորատորիայում աշխատելիս` բնական կաուչուկից կամ կվալիտեքսից հիմնաշերտ ունեցող ռետինե ձեռնոցները:

 

ԳԼՈՒԽ 66
ԲԵՆԶՈԼ

 

821. Բենզոլն անգույն, ցնդող, հրավտանգ, բնորոշ հոտով հեղուկ է: Նրա հարաբերական մոլեկուլյար զանգվածը 78,12 է, իսկ խտությունը` 0,879 գ/սմ3` 15 oC-ի դեպքում: Բենզոլը գոլորշիանում է սենյակային ջերմաստիճանում, նրա գոլորշիները 2,69 անգամ ծանր են օդից: Օդում, ըստ ծավալի 1,5-ից մինչև 8% բենզոլի գոլորշիների կուտակումը պայթյունավտանգ է:

822. Բենզոլը մարդու օրգանիզմ է ներթափանցում շնչառական օրգանների միջոցով, ինչպես նաև վնասված մաշկի միջով: Բենզոլը թունավոր նյութ է, հատկապես ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա, նույնիսկ ցածր խտությունների բազմակի ներգործությունները կարող են քրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ:

823. Պաշտպանության անհատական միջոցներն են պաշտպանիչ քսուքները և մածուկները, Ա տեսակի զտող հակագազը, ռետինապատ կտորից գոգնոցը, ռետինե երկարաճիտ կոշիկները և ռետինե ձեռնոցները:

 

ԳԼՈՒԽ 67
ԼԱՔԱՆԵՐԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ

 

824. Էներգետիկ կազմակերպություններում կիրառվող լաքաներկային նյութերը` ՕՎՖ (ՕՎՖ) լաքերը, լաք-էթինոլը, ՎԿ-515 (ՎԿ-515) էմալը, էպօքսիդային խեժերը և այլն, ինչպես նաև նրանց տարբեր լուծիչները (Հ-4, Հ-60, էթիլցելոզով և այլն), իրենց բաղադրության մեջ պարունակում են թունավոր հատկություններով նյութեր:

825. Այդ նյութերի հետ աշխատելիս հնարավոր է տարբեր մաշկային հիվանդությունների առաջացում, իսկ էպօքսիդային խեժերի հետ աշխատելիս` նաև նյարդային համակարգի և լյարդի հիվանդություններ:

826. Պաշտպանության անհատական միջոցներն են ճկափողային հակագազը կամ շնչադիմակը, պաշտպանիչ արտահագուստը, թաթմանները: Ձեռքերի մաշկը պաշտպանելու համար պետք է օգտագործել ԻԷՌ-1 (ԻԷՌ-1) ՖՍ82-1402-80 (ՖՍ 42-1402- 80), ԽԻՕՏ-6 (ԽԻՕՏ-6), ՖՍ42-1532-80 (ՖՍ 42-1532-80) պաշտպանիչ մածուկները և «Նեվիդիմկա» ՏՈՒ 6-15-32-076 («Նեվիդիմկա» ՏՈՒ 6-15-32-076) ձեռքերի պաշտպանիչ միջոցը, որոնց տոկոսային կազմը ներկայացված է Աղյուսակ N 6-ում: Աշխատանքն սկսելուց առաջ մածուկի կամ քսուքի 5-10 գ քսում են ձեռքին և լավ շփում` մինչև ներծծվելը: Աշխատանքն ավարտելուց հետո քսուքը կամ մածուկը լվանում են ջրով և օճառով:

 

Աղյուսակ N 6

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԿԱԶՄ

 

._____________________________________________________________________.

|          Անվանումներ           | %  |          Ծանոթություն         |

|________________________________|____|_______________________________|

|               1                | 2  |               3               |

|________________________________|____|_______________________________|

|ԻԷՌ-1 (ԻԷՌ-1) մածուկը           |    |                               |

|________________________________|____|_______________________________|

|Հատուկ հեղուկ օճառ              |12  |                               |

|________________________________|____|_______________________________|

|տեխնիկական գլիցերին             |10  |                               |

|________________________________|____|_______________________________|

|կաոլին ջուր                     |40  |Կավի և  ջրի նկատմամբ           |

|                                |38  |թույլատրելի չափը կախված է կավի |

|                                |    |խոնավակայունությունից:         |

|________________________________|____|_______________________________|

|ԽԻՕՏ-6 (ԽԻՕՏ-6) մածուկը         |    |                               |

|________________________________|____|_______________________________|

|սննդային դոնդողանյութ           |    |                               |

|________________________________|____|_______________________________|

|(ժելատին) կամ լուսաժելատին      |2,4 |                               |

|________________________________|____|_______________________________|

|ցորենի կամ կարտոֆիլի օսլա       |5,6 |                               |

|________________________________|____|_______________________________|

|բժշկական գլիցերին               |7,2 |                               |

|________________________________|____|_______________________________|

|Բուրովի հեղուկ                  |20  |                               |

|________________________________|____|_______________________________|

|ջուր                            |64,8|                               |

|________________________________|____|_______________________________|

|Ձեռքերի համար պաշտպանիչ         |    |                               |

|«Նեվիդիմկա» («Նեվիդիմկա») միջոցը|    |                               |

|________________________________|____|_______________________________|

|կազեին                          |14  |                               |

|________________________________|____|_______________________________|

|հեղուկ ամոնիակ (տեխնիկական)     |0,6 |                               |

|________________________________|____|_______________________________|

|թորած գլիցերին                  |14  |                               |

|________________________________|____|_______________________________|

|տեխնիկական էթիլ սպիրտ           |41  |                               |

|________________________________|____|_______________________________|

|դիէթիլ եթեր                     |0,2 |                               |

|________________________________|____|_______________________________|

|էոզին «H»                       |0,4 |                               |

|________________________________|____|_______________________________|

|«ՕԱԼ-1» («ՕԱԼ-1») տեսակի        |0,2 |                               |

|հոտավորիչ                       |    |                               |

|________________________________|____|_______________________________|

|թորած ջուր կամ գոլորշու խտուցք  |29,6|                               |

._____________________________________________________________________.

 

827. Աշխատանքն սկսելուց առաջ մածուկի կամ քսուքի 5-10գ քսում են ձեռքին և լավ շփում` մինչև ներծծվելը: Աշխատանքն ավարտելուց հետո քսուքը կամ մածուկը լվանում են ջրով և օճառով:

 

Աղյուսակ N 7

 

ԶՏՈՂ-ԿԼԱՆՈՂ ՏՈՒՓԵՐ` ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱԿԱԳԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ

 

._____________________________________________________________________.

|Մակնիշը|Տուփի տեսակը և       |Վնասակար նյութերի անվանումները,        |

|       |տարբերիչ գունավորումը|որոնցից պաշտպանում է տուփը             |

|_______|_____________________|_______________________________________|

|A      |աերոզոլային զտիչով,  |նույնը, ինչպես նաև`  փոշին, ծուխը և    |

|       |շագանակագույն` սպիտակ|մառախուղը                              |

|       |ուղղաձիգ շերտով      |                                       |

|_______|_____________________|_______________________________________|

|B1 B8  |առանց աերոզոլային    |թթու գազերն ու գոլորշիներ (ծծմբային    |

|       |զտիչի, դեղին գույնի  |գազ, քլոր, ծծմբաջրածին, կապտաթթու,     |

|       |                     |ազոտի օքսիդներ, քլորային ջրածին,       |

|       |                     |ֆոսգեն), ֆոսֆոր- և  քլորօրգանական      |

|       |                     |թունաքիմիկատներ                        |

|_______|_____________________|_______________________________________|

|B      |աերոզոլային զտիչով,  |նույնը, ինչպես նաև`  փոշին, ծուխը և    |

|       |դեղին գույնի` սպիտակ |մառախուղը                              |

|       |ուղղաձիգ շերտով      |                                       |

|_______|_____________________|_______________________________________|

|E1 E8  |առանց աերոզոլային    |մկնդեղային և  ֆոսֆորային ջրածին        |

|       |զտիչի, սև  գույնի    |                                       |

|_______|_____________________|_______________________________________|

|E      |աերոզոլային զտիչով,  |նույնը, ինչպես նաև  փոշին, ծուխը և     |

|       |սև  գույնի` սպիտակ   |մառախուղը                              |

|       |ուղղաձիգ շերտով      |                                       |

|_______|_____________________|_______________________________________|

|ԿԴ1 ԿԴ8|առանց աերոզոլային    |ամոնիակ, ծծմբաջրածին և  դրանց խառնուրդը|

|       |զտիչի, մոխրագույն    |                                       |

|_______|_____________________|_______________________________________|

|ԿԴ     |աերոզոլային զտիչով,  |նույնը, նաև  փոշին, ծուխը և  մառախուղը |

|       |մոխրագույն` սպիտակ   |                                       |

|       |ուղղաձիգ շերտով      |                                       |

|_______|_____________________|_______________________________________|

|CO     |առանց աերոզոլային    |ածխածնի օքսիդ                          |

|       |զտիչի, սպիտակ գույնի |                                       |

|_______|_____________________|_______________________________________|

|M      |առանց աերոզոլային    |ածխածնի օքսիդը` օրգանական գոլորշիների  |

|       |զտիչի, կարմիր գույնի |ներկայությամբ (բացի գործնականորեն,     |

|       |                     |չկլանվող նյութերից, օրինակ` մեթանից,   |

|       |                     |բութանից, էթանից, էթիլենից և  այլն),   |

|       |                     |թթու գազեր, ամոնիակ, մկնդեղային և      |

|       |                     |ֆոսֆորային ջրածին                      |

|_______|_____________________|_______________________________________|

|ԲԿՖ    |աերոզոլային զտիչով,  |թթու գազեր և  գոլորշիներ, օրգանական    |

|       |գորշ-կանաչագույն`    |նյութերի գոլորշիներ, մկնդեղային և      |

|       |սպիտակ ուղղաձիգ      |ֆոսֆորային ջրածին, փոշի, ծուխ, մառախուղ|

|       |շերտով               |                                       |

._____________________________________________________________________.

 

Հավելված ա

 

ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ________

 

Կազմակերպությունը __________ ստորաբաժանումը ______________

 

ԿԱՐԳԱԳԻՐ: ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԱԳԻՐ: ՄԻՋԱՆԿՅԱԼ ԿԱՐԳԱԳԻՐ N ____________

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԱԳԻՐ N _____________

(լրացվում է միայն միջանկյալ կարգագիրը տալու դեպքում)

 

Աշխատանքների ղեկավարին ____________________________________________

(ազգանունը, անունը, պաշտոնը)

 

Աշխատանքներն իրագործողին (հսկողին)

_____________________________________________________________________

                   (ազգանունը, անունը, պաշտոնը, կարգը)

 

բրիգադի անդամներով_______մարդ ______________________________________

(ազգանունը, անունը, կարգը, խումբը)

_____________________________________________________________________

 

Աշխատանքների ղեկավար ________________________________________________

(ստորագրությունը, ազգանունը)

 

հանձնարարվում է _____________________________________________________

(աշխատանքի բովանդակությունը, օբյեկտը, աշխատատեղը)

_____________________________________________________________________:

 

Աշխատանքի սկիզբը` ամսաթիվը ____, ժամը ______.

Աշխատանքի ավարտը` ամսաթիվը, ժամը ________.

Անվտանգ պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է_______________________

(թվարկվում են աշխատատեղերը

_____________________________________________________________________

նախապատրաստելու անհրաժեշտ միջոցառումները և անվտանգության միջոցները,

այդ թվում` _______________________________________________________

նրանք, որոնք ենթակա են կատարվելու այլ արտադրամասերի հերթապահ անձնակազմի կողմից)

 

Հատուկ պայմաններ __________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

Կարգագիրը տվեց` ամսաթիվը ______, ժամը ____, պաշտոնը___

Ստորագրությունը ______, ազգանունը___________________________

Կարգագիրը երկարացրեց` ներառյալ ամսաթիվը ______, ժամը ______, պաշտոնը

__________________________________________

Ստորագրությունը ______, ազգանունը ____, ամսաթիվը ______, ժամը _____

Աշխատանքն իրագործելու պայմանները կատարված են` ամսաթիվը ____, ժամը ___

Մնում են աշխատանքի մեջ __________________________________________

(աշխատատեղի մոտակայքում տեղադրված և լարման, ճնշման տակ,

_______________________________________________________________________

բարձր ջերմաստիճանում գտնվող, պայթունավտանգ և այլ սարքավորումը)

 

Այլ արտադրամասերի (տեղամասերի) հերթապահ անձնակազմը

_____________________________________________________________________

             (արտադրամասը, պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը)

 

Էլեկտրակայանի հերթափոխի պետի (հերթապահ կարգավարի) նշումը թույլտվության մասին

_____________________________________________________________________

(ստորագրությունը կամ հեռախոսով հաղորդած թույլտվության մասին նշումը,

արտադրամասի

_____________________________________________________________________

                        հերթափոխի պետի ստորագրությունը)

 

Արտադրամասի (բլոկի, շրջանի) հերթապահ անձնակազմի պատասխանատու անձը, միջանկյալ կարգագրով աշխատանքի ղեկավարը (ավելորդը ջնջել)

_____________________________________________________________________

                  (պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը)

 

Աշխատանքներն իրագործելու պայմանների կատարումն ստուգել ենք, աշխատանքի մեջ մնացած սարքավորման հետ ծանոթացել և թույլատրել ենք անցնել աշխատանքի`

ամսաթիվը _______, ժամը _____ աշխատանքների ղեկավար ___________________

(ստորագրությունը)

 

Աշխատանքներն իրագործող ___________________

(ստորագրությունը)

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄԵՆՕՐՅԱ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՎԱՐՏԻ, ԱՅԼ ԱՇԽԱՏԱՏԵՂ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ

 

._____________________________________________________________________.

|Աշխատատեղերի|Աշխատանքի թույլտվությունը  |     Աշխատանքի ավարտը       |

|անվանումները|___________________________|____________________________|

|            |Անվտանգության միջոցներն    |Բրիգադը դուրս է բերվել,     |

|            |ստուգված են: Բրիգադը       |կարգագիրը հանձնված է:       |

|            |հրահանգավորված և           |                            |

|            |թույլատրված է աշխատատեղ:   |                            |

|            |___________________________|____________________________|

|            |ամսա-|թույլատ-  |աշխատանք- |ամսա-|աշխատանք- |հերթապահ   |

|            |թիվը,|րողը      |ներն      |թիվը,|ներն      |անձնակազմի |

|            |ժամը |(ստորագ-  |իրագործողը|ժամը |իրագործողը|պատասխա-   |

|            |     |րությունը)|(ստորագ-  |     |(ստորագ-  |նատու անձը |

|            |     |          |րությունը)|     |րությունը)|(ստորագ-   |

|            |     |          |          |     |          |րությունը) |

|____________|_____|__________|__________|_____|__________|___________|

|            |     |          |          |     |          |           |

|____________|_____|__________|__________|_____|__________|___________|

|____________|_____|__________|__________|_____|__________|___________|

|____________|_____|__________|__________|_____|__________|___________|

._____________________________________________________________________.

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՐԻԳԱԴԻ ԿԱԶՄՈՒՄ

 

._____________________________________________________________________.

|Ընդգրկվել է բրիգադի |Դուրս է բերվել |Ամսաթիվը, |Աշխատանքների ղեկավարը|

|կազմում (ազգանունը, |բրիգադի կազմից |ժամը      |(ստորագրությունը)    |

|անունը, կարգը,      |(ազգանունը,    |          |                     |

|խումբը)             |անունը, կարգը) |          |                     |

|____________________|_______________|__________|_____________________|

|____________________|_______________|__________|_____________________|

._____________________________________________________________________.

 

Աշխատանքը լրիվ ավարտված է` ամսաթիվը __________________, ժամը _______

 

Աշխատանքներն իրագործող __________________

(ստորագրություն)

Աշխատանքների ղեկավար ___________________

(ստորագրությունը)

 

Աշխատատեղերը զննված են, կարգագիրը փակված է` ամսաթիվը ______, ժամը ____

Հերթապահ անձնակազմի պատասխանատու անձ` _______________________________

(ստորագրությունը)

 

Հավելված բ

 

ԳԱԶԱՎՏԱՆԳ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Կազմակերպությունը ___________ ստորաբաժանումը _________________

 

ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ________

 

Աշխատանքների ղեկավարին ____________________________________________

(ազգանունը, անունը, պաշտոնը)

Աշխատանքներն իրագործողին (հսկողին ____________________________________

(ազգանունը, անունը, պաշտոնը)

բրիգադի անդամների հետ _________________մարդ _________________________

(ազգանունը, անունը, կարգը, խումբը)

____________________________________________________________________

 

Աշխատանքների ղեկավար _______________________________________

(ստորագրությունը, ազգանունը)

 

Հանձնարարվում է __________________________________________________

(աշխատանքի բովանդակությունը, օբյեկտը, աշխատատեղը)

____________________________________________________________________

____________________________________________________________________

Աշխատանքի սկիզբը` ամսաթիվը ___, ժամը

Աշխատանքի ավարտը` ամսաթիվը ____, ժամը___:

Անվտանգ պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է _______________________

(թվարկվում են աշխատատեղեր

____________________________________________________________________

նախապատրաստելու համար անհրաժեշտ միջոցառումները և անվտանգության միջոցները,

____________________________________________________________________

այդ թվում` նրանք, որոնք պետք է կատարվեն այլ արտադրամասերի աշխատողների կողմից,

____________________________________________________________________

նշվում են հրահանգները, որոնցով պետք է ղեկավարվել)

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

Ընդհանուր և անհատական պաշտպանության միջոցները, որոնք պարտավոր է ունենալ բրիգադը

____________________________________________________________________

____________________________________________________________________:

Փակ շինություններում և ստորգետնյա կառույցներում աշխատանքն սկսելուց առաջ օդային միջավայրում գազերի առկայության վերլուծության արդյունքները`

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

Կարգագիրը տվեց` ամսաթիվը __________, ժամը ______________

____________________________________________________________________

                (պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը)

 

Կարգագիրը երկարացրեց` ներառյալ ամսաթիվը _______, ժամը __________,

____________________________________________________________________

               (պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը)

 

ամսաթիվը __________, ժամը ______________

Աշխատանքն իրագործելու պայմանները կատարված են` ամսաթիվը ______, ժամը __

Մնում են աշխատանքի մեջ _____________________________________________

(սարքավորումները, որոնք տեղակայված են աշխատատեղի

____________________________________________________________________

մոտակայքում և գտնվում են լարման, ճնշման տակ, ունեն բարձր ջերմաստիճան,

____________________________________________________________________

պայթունավտանգ են և այլն)

____________________________________________________________________

____________________________________________________________________

Այլ արտադրամասերի (տեղամասերի) հերթապահ անձնակազմը

____________________________________________________________________

               (արտադրամասը, պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը)

 

Էլեկտրակայանի հերթափոխի պետի (հերթապահ կարգավարի) նշումը թույլտվության մասին

____________________________________________________________________

(ստորագրությունը կամ հեռախոսով հաղորդած թույլտվության մասին նշումը,

____________________________________________________________________

                արտադրամասի հերթափոխի պետի ստորագրությունը)

____________________________________________________________________

Արտադրամասի (շրջանի) հերթապահ անձնակազմի պատասխանատու անձը

____________________________________________________________________

                (պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը)

 

անվանումը Աշխատանքներն իրագործելու պայմանների կատարումն ստուգել ենք, աշխատանքի մեջ մնացած

սարքավորման հետ ծանոթացել և թույլատրել ենք անցնել աշխատանքի`

Ամսաթիվը ______________, ժամը _____

Աշխատանքների ղեկավար ________________

(ստորագրություն)

աշխատանքներն իրագործող ___________________

(ստորագրությունը)

 

ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._____________________________________________________________________.

|Հրահանգավորվողի   |Հրահանգավորվողի |Հրահանգ       |Հրահանգավորողի    |

|ազգանունը, անունը |պաշտոնը         |ստանալու մասին|պաշտոնը,          |

|                  |                |ստացականը     |ստորագրությունը,  |

|                  |                |              |ազգանունը, անունը |

|__________________|________________|______________|__________________|

|                  |                |              |                  |

|__________________|________________|______________|__________________|

|                  |                |              |                  |

|__________________|________________|______________|__________________|

|__________________|________________|______________|__________________|

._____________________________________________________________________.

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄԵՆՕՐՅԱ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՎԱՐՏԻ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՏԵՂ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|Աշխատատեղերի|Աշխատանքի թույլտվությունը  |     Աշխատանքի ավարտը       |

|անվանումները|___________________________|____________________________|

|            |Անվտանգության միջոցներն    |Բրիգադը դուրս է բերվել,     |

|            |ստուգված են, բրիգադը       |կարգագիրը հանձնված է        |

|            |հրահանգավորված և           |                            |

|            |թույլատրված է աշխատատեղ    |                            |

|            |___________________________|____________________________|

|            |ամսա-|թույլատ-  |աշխատանք- |ամսա-|աշխատանք- |հերթապահ   |

|            |թիվը,|րողը      |ներն      |թիվը,|ներն      |անձնակազմի |

|            |ժամը |(ստորագ-  |իրագործողը|ժամը |իրագործողը|պատասխա-   |

|            |     |րությունը)|(ստորագ-  |     |(ստորագ-  |նատու անձը |

|            |     |          |րությունը)|     |րությունը)|(ստորագ-   |

|            |     |          |          |     |          |րությունը) |

|____________|_____|__________|__________|_____|__________|___________|

|            |     |          |          |     |          |           |

|____________|_____|__________|__________|_____|__________|___________|

|____________|_____|__________|__________|_____|__________|___________|

|____________|_____|__________|__________|_____|__________|___________|

._____________________________________________________________________.

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՐԻԳԱԴԻ ԿԱԶՄՈՒՄ

 

._____________________________________________________________________.

|Ընդգրկված է բրիգադի |Բրիգադի կազմից |Ամսաթիվը, |Աշխատանքի ղեկավարը   |

|կազմում (ազգանունը, |դուրս է բերվել |ժամը      |(ստորագրությունը)    |

|անունը, կարգը,      |(ազգանունը,    |          |                     |

|խումբը)             |անունը, կարգը) |          |                     |

|____________________|_______________|__________|_____________________|

|____________________|_______________|__________|_____________________|

._____________________________________________________________________.

 

Աշխատանքը լրիվ ավարտված է` ամսաթիվը __________________, ժամը _______

 

Աշխատանքներն իրագործող __________________

(ստորագրություն)

Աշխատանքների ղեկավար ___________________

(ստորագրությունը)

 

Աշխատատեղերը զննված են, կարգագիրը փակված է` ամսաթիվը ______, ժամը ____

Հերթապահ անձնակազմի պատասխանատու անձ` _______________________________

(ստորագրությունը)

 

Հավելված գ

 

ԱԿՏ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ` ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ) ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԻՆՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Քաղ.________________________________ _______ __________________ 20 թ.

_________________________________________________________________

                       (կազմակերպության անվանումը)

 

Մենք` ներքոստորագրյալներս, պատվիրատուի ներկայացուցիչը

________________________________________________________________________

                      (անունը, ազգանունը, պաշտոնը)

 

գլխավոր կապալառուի (կապալառուի) ներկայացուցիչը, որը պատասխանատու է շինտեղակայման (նորոգման և այլ) աշխատանքների համար______________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

և շինտեղակայման (նորոգման և այլ) աշխատանքների կատարման տեղի մոտակայքում գտնվող օբյեկտները շահագործող կազմակերպության ներկայացուցիչը

__________________________________________________________________________

                      (անունը, ազգանունը, պաշտոնը)

 

կազմեցինք սույն ակտը` ներքոհիշյալի մասին:

Պատվիրատուն (կազմակերպությունը) հատկացնում է տեղամասը (տարածքը), որը սահմանազատված է կոորդինատներով__________________________________________

(առանցքների և նշագծերի անվանումները, գծագրերի համարները)

 

այնտեղ կատարելու _____________________________________________________

(աշխատանքների անվանումները)

 

գլխավոր կապալառուի (կապալառուի) պատասխանատու ներկայացուցչի տեխնիկական ղեկավարությամբ, հետևյալ ժամկետով`

 

սկիզբը _________________,  ավարտը ________________________

            (ամսաթիվը)                        (ամսաթիվը)

 

Մինչև աշխատանքն սկսելն անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները, որոնք ապահովում են աշխատանքների անվտանգությունը:

 

._______________________________________________________.

|Միջոցառման անվանումը | Կատարման ժամկետը  |  Կատարողը   |

|_____________________|___________________|_____________|

|_____________________|___________________|_____________|

|_____________________|___________________|_____________|

._______________________________________________________.

 

Պատվիրատուի ներկայացուցիչ ________________________________

(ստորագրությունը)

Շինտեղակայման

(նորոգման և այլնի) աշխատատեղի մոտակայքում

գտնվող օբյեկտները շահագործող

կազմակերպության ներկայացուցիչ __________________________

(ստորագրությունը)

 

Գլխավոր կապալառուի (կապալառուի) ներկայացուցիչ

_____________________________________________________________________

 

Հավելված դ

 

ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ` ԲԱՐՁՐ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

_____________________20 թ.

 

I. ԿԱՐԳԱԳԻՐ

 

1. Աշխատանքների պատասխանատու իրագործողին ______________ բրիգադի ______ մարդկանցով կատարել հետևյալ աշխատանքները`

__________________________________________________

(աշխատանքների անվանումները, կատարման տեղը)

_________________________________________________________

_________________________________________________________

2. Աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ են` նյութեր_______ գործիքներ

______________________________________________________________________

պաշտպանիչ միջոցներ ____________________________________________

3. Աշխատանքների նախապատրաստման և կատարման համար ապահովել հետևյալ անվտանգության միջոցառումները`

__________________________________________________________

_____________________________________________________________

(թվարկվում են աշխատանքի անվտանգության ապահովման հիմնական

________________________________________________________

                   միջոցառումները և միջոցները)

__________________________________________________________

_____________________________________________________________

4. Հատուկ պայմաններ _____________________________________________

5. Աշխատանքի սկիզբը ______ ժ ______ րոպե_________________ 20 ___ թ.

Աշխատանքի ավարտը ______ ժ ______ րոպե ____________________ 20______ թ.

Աշխատանքի ռեժիմը ______________________________________________

(միահերթ, երկհերթ, եռահերթ)

6. Աշխատանքների պատասխանատու ղեկավար է նշանակվում

____________________________________________________________

                     (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

7. Կարգագիր-թույլտվությունը տվեց` ___________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

8. Կարգագիր-թույլտվությունն ընդունեց աշխատանքների պատասխանատու ղեկավարը

__________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

9. Աշխատանքների անվտանգության ապահովման միջոցառումները և աշխատանքների կատարման կարգը համաձայնեցված են

__________________________________________________

(գործող կազմակերպության (արտադրամասի, տեղամասի)

_______________________________________________________________

պատասխանատու անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը)

 

II. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

10. Աշխատատեղերում աշխատանքի անվտանգության մասին հրահանգավորումը` համաձայն հրահանգի

__________________________________________________________________________

(հրահանգի անվանումը կամ հրահանգավորման համառոտ բովանդակությունը)

_______________________________________________________ կատարված են

Աշխատանքի պատասխանատու ղեկավար ___________________________________

(ամսաթիվը, ստորագրությունը)

Գործող կազմակերպության (արտադրամասի, տեղամասի) պատասխանատու անձ

______________________________

(ամսաթիվը, ստորագրությունը)

 

11. Հրահանգավորումն անցել են բրիգադի անդամները`

 

._____________________________________________________________.

|Անունը, ազգանունը|Մասնագիտությունը,|Ամսաթիվը |Հրահանգավորումն|

|                 |կարգը            |         |անցած անձի     |

|                 |                 |         |ստորագրությունը|

|_________________|_________________|_________|_______________|

|_________________|_________________|_________|_______________|

|_________________|_________________|_________|_______________|

._____________________________________________________________.

 

12. Աշխատատեղը և աշխատանքի պայմաններն ստուգված են: Կարգագիր-թույլտվության մեջ նշված անվտանգության միջոցառումները ապահովված են:

Թույլատրում եմ անցնել աշխատանքի ______________________________________

(գործող կազմակերպության ներկայացուցչի աշխատանքն

_____________________________________________________________________

սկսել թույլատրողի պաշտոնը, անունը, ազգանունը, ամսաթիվը,

ստորագրությունը)

 

Աշխատանքների պատասխանատու ղեկավար _____________________________

(ամսաթիվը, ստորագրությունը)

 

Աշխատանքների պատասխանատու իրագործող ______________________________

(ամսաթիվը, ստորագրությունը)

 

13. Աշխատանքներն սկսվել են ժ______ րոպե_____________________20 թ.

Աշխատանքների պատասխանատու ղեկավար _________________________________

(ամսաթիվը, ստորագրությունը)

 

14. Աշխատանքներն ավարտված են, աշխատատեղերն ստուգված են (նյութերը, գործիքները, հարմարանքները և այլն, հավաքված են), մարդիկ դուրս են բերված:

Կարգագիրը փակված է ժ______ րոպե _____________________20 թ.:

Աշխատանքների պատասխանատու կատարող ______________________________

(ամսաթիվը, ստորագրությունը)

 

Գործող կազմակերպության պատասխանատու անձ____________________________:

(ամսաթիվը, ստորագրությունը)

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.04.2023
N 541-Ն
Որոշում