ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2023 թվականի N 770-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 6-րդ փողոցը` նրբանցքներով, անվանակոչել հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի անվամբ` «Արա Հարությունյան փողոց», «Արա Հարությունյան փողոցի 1-ին նրբանցք», «Արա Հարությունյան փողոցի 2-րդ նրբանցք»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2023 թ. ապրիլի 18
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 26 ապրիլի 2023 թվական: