ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2023 թվականի N 603-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ավետիս Ահարոնյան փողոցի 1/8 շենք, 78 տարածք հասցեի պոմպակայանը` 20.5 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 06092021-01-0053) և պոմպակայանի սարքավորումները` ընդամենը 10750781.5 դրամ հաշվեկշռային արժեքով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր` 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. ապրիլի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի ապրիլի 27-ի
N 603-Ա որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 1/8 ՇԵՆՔ, 78 ՏԱՐԱԾՔ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Չափի |Քանակը|Միավորի|Հաշվեկշռային |
|ը/կ| |միավորը| |արժեքը |արժեքը (դրամ)|
| | | | |(դրամ) | |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|1. |Խողովակ F125 |մ |2.5 |7100 |17750 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|2. |Խողովակ F108 |մ |102 |6233 |635766 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|3. |Խողովակ F76 |մ |2 |4787 |9574 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|4. |Խողովակ F57 |մ |3 |4173 |12519 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|5. |Անկյուն F108 |հատ |25 |3469 |86725 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|6. |Անկյուն F125 |հատ |2 |5018 |10036 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|7. |Անկյուն F76 |հատ |1 |1330 |1330 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|8. |Զտիչ F100 |հատ |1 |44806 |44806 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|9. |Զտիչ F65 |հատ |8 |39047 |312376 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|10.|Փական Butterfly F100 |հատ |7 |28444 |199108 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|11.|Փական Butterfly F65 |հատ |1 |19310 |19310 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|12.|Հետադարձ փական F65 |մետր |4 |20350 |81400 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|13.|Ճկուն միացում կցաշուրթերով |հատ |8 |25554 |204432 |
| |F65 | | | | |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|14.|Մետաղական կցաշուրթ F100 |հատ |14 |8499 |118986 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|15.|Մետաղական կցաշուրթ F65 |հատ |18 |6359 |114462 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|16.|Անցում 108-76 |հատ |8 |3238 |25904 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|17.|Խողովակ d40 |մ |15 |3781 |56715 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|18.|Խողովակի կցամասեր d40 |հատ |10 |652 |6520 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|19.|Մեկուսիչ հանքաբամբակով |հատ |2 |11563 |23126 |
| |0,5 մմ | | | | |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|20.|Ճնշման չափիչ |գծմ |3 |5203 |15609 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|21.|Փական 1/2 |հատ |7 |2891 |20237 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|22.|Մետաղական կցամաս 1/2 |հատ |5 |347 |1735 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|23.|Ջրասույզ պոմպ |հատ |1 |84864 |84864 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|24.|Հրշեջ հիդրանտ |հատ |1 |159120 |159120 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|25.|Պոմպ ջրի կենտրոնախույս, ոչ |մ |1 |3633818|3633818 |
| |խորքային բազմաստիճան Wilo | | | | |
| |SIBOOST SMART2 HELIX VE 1006| | | | |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|26.|Պոմպ ջրի կենտրոնախույս, ոչ |մ |1 |4611403|4611403 |
| |խորքային բազմաստիճան Wilo | | | | |
| |SIBoost smart 3HELIX VE | | | | |
| |611-WMS | | | | |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
|27.|Թիվ 78 տարածք |քառ. մ |20.5 |11861 |243151.5 |
|___|____________________________|_______|______|_______|_____________|
| |Ընդամենը | | | |10750781.5 |
._____________________________________________________________________.