ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 մայիսի 2023 թվականի N 651-Ա
«ԱՎՏՈՄԱՏԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «դ» կետը, 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «դ» կետերը, 16-րդ և 18-րդ հոդվածները, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով հաստատված ցանկի 10-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) իր ենթակայության` 1,423,112.3 հազ. դրամ (ներառյալ 492,047.622 հազ. դրամ հողի կադաստրային արժեքը) գնահատված ակտիվներ ունեցող «Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն, գտնվելու վայրը` ք. Երևան, Թևոսյան 3/1) 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (92 հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 12000 դրամ անվանական արժեքով) մասնավորեցնելու համար, նախապատվության իրավունքով 445,224.383 հազ. դրամ արժեքով, ուղղակի վաճառքի ձևով առաջարկել ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջը` «ՌԱՖԷԼԳՐԻԳ» փակ բաժնետիրական ընկերությանը: Ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջ կողմից իր նախապատվության իրավունքից չօգտվելու դեպքում նույն արժեքով այն առաջարկել ընկերությանը: Նախապատվության իրավունքի իրականացման ժամկետ սահմանել գրավոր առաջարկը ստանալու պահից 30 օրվանից ոչ շուտ և 60 օրվանից ոչ ուշ:
2. Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը նույն արժեքով ներկայացնել մասնավորեցման դասական աճուրդով` մեկնարկային գին սահմանելով 445,224.383 հազ. դրամ:
i
3. Սահմանել ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2023 թվականի հունվարի 27-ին (գնահատման պահ) գնահատված արժեքը 556,530.478 հազ. դրամ` առանց հողի կադաստրային արժեքի (1.977 հա ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի գնահատված արժեքը կազմում է 691,435.98 հազ. դրամ, այդ թվում` գնահատման պահին գործող հողի կադաստրային արժեքը` 492,047.622 հազ. դրամ):
4. Սահմանել, որ հետագայում հողամասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման, իրավաբանական անձի բաժնետոմսի դիմաց բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը հանձնման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին հանձնման դեպքում ձեռք բերողը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի` վճարման պահին գործող կադաստրային արժեքը:
5. Ընկերության գնահատված պարտավորությունները 2022 թվականի հոկտեմբերի 1-ի (հաշվետու ժամանակահատված) դրությամբ կազմել են 374,534.20 հազ. դրամ, այդ թվում`
1) երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ` 88,731.0 հազ.
2) վարկերի և փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսներ` 73,267.0 հազ. դրամ.
3) կրեդիտորական պարտքեր գնումների գծով` 2,303.80 հազ. դրամ.
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 7,049.70 հազ. դրամ.
5) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 224.9 հազ. դրամ.
6) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 26,529.4 հազ. դրամ.
7) ստացված ընթացիկ կանխավճարներ` 158,803.6 հազ. դրամ.
8) կարճաժամկետ փոխառություններ` 17,400.0 հազ. դրամ.
9) այլ կրեդիտորական պարտքեր` 224.8 հազ. դրամ:
6. Ընկերության պարտավորությունները 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ կազմել են 400,610.9 հազ. դրամ, այդ թվում`
1) երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ` 88,731.0 հազ. դրամ.
2) վարկերի և փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսներ` 119,406.5 հազ. դրամ.
3) կրեդիտորական պարտքեր գնումների գծով` 1,822.2 հազ. դրամ.
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 6,550.70 հազ. դրամ.
5) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 298.7 հազ. դրամ.
6) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 29,573.4 հազ. դրամ.
7) ստացված ընթացիկ կանխավճարներ` 136,828.4 հազ. դրամ.
8) կարճաժամկետ փոխառություններ` 17,400.0 հազ. դրամ:
7. Ընկերության 2017-2022 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով շահութաբաժինների վճարման գծով պարտավորություններ չկան:
8. Կոմիտեի նախագահին`
1) նախապատվության իրավունքից օգտվելու դեպքում մասնավորեցման սուբյեկտների (այսուհետ` մասնավորեցման սուբյեկտ) կողմից բաժնետոմսերի գնման առաջարկի վերաբերյալ պատասխան ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել բաժնետոմսերի արժեքի վճարման հանձնարարագիր` սահմանելով, որ մասնավորեցման սուբյեկտը պարտավոր է վճարման հանձնարարագիրը ստանալուց հետո մեկամսյա ընթացքում ամբողջությամբ վճարել բաժնետոմսերի արժեքը.
2) մասնավորեցման սուբյեկտի կողմից բաժնետոմսերի արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ մասնավորեցման սուբյեկտը պարտավորվում է`
ա. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները,
բ. մեկամսյա ժամկետում բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում կատարել բաժնետոմսերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում.
3) նախապատվության իրավունքից չօգտվելու դեպքում աճուրդը կազմակերպել և անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
5) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները,
բ. մեկամսյա ժամկետում բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում կատարել բաժնետոմսերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում:
9. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արդյունքների արձանագրությունը չստորագրելու, սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարելու կամ պայմանագիր չկնքելու դեպքերում աճուրդի մասնակցության նախավճարը չի վերադարձվում, և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
10. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արդյունքների ամփոփման մասին արձանագրությունը ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2023 թ. մայիսի
Երևան