ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 մայիսի 2023 թվականի N 658-Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա կազմակերպվող` «Կին առաջնորդների դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովի կազմակերպման հետ կապված ծառայությունների գնումը համարվում է խորհրդատվական ծառայություն, և դրա ձեռքբերումն իրականացվում է օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով` չկիրառելով նախաորակավորման ընթացակարգ.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գնման գործընթացի ընտրված մասնակցի կողմից ներկայացվելիք որակավորման և պայմանագրի ապահովման չափերը, ինչպես նաև կանխավճարի մարման կարգը սահմանվում և հրավերով նախատեսվում են գնահատող հանձնաժողովի որոշմամբ` պայմանով, որ որակավորման ապահովման չափը չի կարող պակաս լինել գնման կանխատեսվող և հրավերով սահմանված գնի հինգ, իսկ պայմանագրի ապահովման չափը` տասը տոկոսից: Ընտրված մասնակցի գնային առաջարկը կանխատեսվող գինը գերազանցելու դեպքում սույն ենթակետով նախատեսված ապահովման չափերը հաշվարկվում են գնային առաջարկի նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2023 թ. մայիսի
Երևան