Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԱՑ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մայիսի 2023 թվականի N 666-Ա

 

«ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՄԱՍՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻՑ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1235-Ն որոշման պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից ներկայացված գործարար ծրագրին` (այսուհետ` ծրագիր) համաձայն հավելվածի:

2. Սահմանել որ`

1) ծրագրի մեկնարկման և դրան հաջորդող 5 հարկային տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով` համապատասխան տարվա ընթացքում վճարված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը.

2) ծրագրի մեկնարկման տարի է համարվում 2023 թվականի մայիսի 15-ը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» բաց բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1235-Ն որոշմամբ հաստատված կարգի Ձև 3-ը` գործարար ծրագրի իրականացման և մոնիտորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2023 թ. մայիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի մայիսի 4-ի

N 666-Ա որոշման

 

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ

 

._____________________________________________________________________.

|1. |Ռեզիդենտ շահութահարկ վճարողի  |«Քարակերտի քարաձուլման գործարան»  |

|   |անվանումը                     |ԲԲԸ                               |

|___|______________________________|__________________________________|

|2. |Գտնվելու վայրը, կոնտակտային   |Արմավիրի մարզ, գ. Լեռնագոգ        |

|   |տվյալները                     |Հեռախոս` 093 269610               |

|___|______________________________|__________________________________|

|3. |Կազմակերպաիրավական ձևը        |Բաց բաժնետիրական ընկերություն     |

|___|______________________________|__________________________________|

|4. |Ուղղվածությունը/գործունեության|Մետաղաձուլման գործարան            |

|   |բնագավառը                     |                                  |

|___|______________________________|__________________________________|

|5. |Ծրագրի համար առկա/անհրաժեշտ   |             |Առկա     |Անհրաժեշտ |

|   |տարածքները                    |             |տարածք   |տարածք    |

|   |                              |_____________|_________|__________|

|   |                              |Հողատարածք   |12,9 հա  |6 հա      |

|   |                              |_____________|_________|__________|

|   |                              |Շենքեր և     |1,6 հա   |1 հա      |

|   |                              |շինություններ|         |          |

|   |                              |_____________|_________|__________|

|   |                              |Այլ          |-        |-         |

|___|______________________________|__________________________________|

|6. |Սեփականության ձևը,  այդ թվում`|Բաժնետիրական                      |

|   |բաժնետերեր` ըստ բաժնեմասի     |                                  |

|   |                              |__________________________________|

|   |                              |1. Մոհամմադ Հոսսեյն Շադի          |

|   |                              |Ղազանի - 80%                      |

|   |                              |__________________________________|

|   |                              |2. Մասուդ Մոհարամի - 20%          |

|___|______________________________|__________________________________|

|7. |Հիմնադրման    |Գործունեության |1998 թ.|Գործարանի շինարարությունը |

|   |տարեթիվը      |մեկնարկի       |       |սկսվել է 2021 թվականին, և |

|   |              |ժամկետները     |       |արտադրության մեկնարկը     |

|   |              |               |       |կտրվի 2023 թվականին       |

|___|______________________________|__________________________________|

|8. |Ծրագրի նպատակը/տեղեկատվություն|Նկատի ունենալով Հայաստանի         |

|   |իրականացվող ծրագրի մասին      |Հանրապետության տնտեսական աճի      |

|   |                              |դրական միտումները և  այն փաստը, որ|

|   |                              |մետաղի գծով արդյունաբերությունը   |

|   |                              |աճող տնտեսության հիմքերից կարող է |

|   |                              |համարվել` որոշում կայացվեց        |

|   |                              |Հայաստանում հիմնադրել             |

|   |                              |մետաղաձուլման գործարան: Գործարանն |

|   |                              |օգտագործելու է Հայաստանում        |

|   |                              |գոյություն ունեցող մետաղների      |

|   |                              |ջարդոնը, որը ժամանակին առանց      |

|   |                              |ավելացված արժեքի արտահանվում էր   |

|   |                              |Հայաստանի սահմաններից դուրս:      |

|   |                              |Գործարանի արտադրության մեկնարկը   |

|   |                              |ստեղծելու է նոր աշխատատեղեր և     |

|   |                              |ավելացված արժեք առկա հումքի վրա,  |

|   |                              |որը նաև  համահունչ է ՀՀ           |

|   |                              |կառավարության ծրագրերի հետ:       |

|___|______________________________|__________________________________|

|9. |Մարքեթինգային քաղաքականության |Նկատի ունենալով, որ Հայաստանում   |

|   |նկարագրությունը               |գոյություն չունեն մետաղական       |

|   |                              |արտադրանք ստեղծող բազմաթիվ        |

|   |                              |գործարաններ, չկա մետաղական        |

|   |                              |ձուլակտորների սպառման             |

|   |                              |հնարավորություն` նպատակ կա        |

|   |                              |արտադրանքը արտահանել Վրաստանի     |

|   |                              |Հանրապետություն, այնտեղ           |

|   |                              |օգտագործման նաև  վերարտահանման    |

|   |                              |նպատակով դեպի ԵՄ անդամ երկրներ:   |

|   |                              |Նաև  հնարավորություն կլինի        |

|   |                              |արտահանելու Եվրասիական տնտեսական  |

|   |                              |միության անդամ երկրներ:           |

|___|______________________________|__________________________________|

|10.|Գործընկերները                 |Սարքավորումների մատակարար` OKB    |

|   |                              |Spectr LLC Սարքավորումների        |

|   |                              |մատակարար` Padideh Foolad Aras Co |

|   |                              |Սարքավորումների մատակարար`        |

|   |                              |Integrated Induction Power ltd    |

|   |                              |Սարքավորումների մատակարար` Wuxi   |

|   |                              |Keling Weier Industrial Equipment |

|   |                              |Co ltd                            |

|   |                              |Գնորդ` Rustavi Metallurgical Plant|

|___|______________________________|__________________________________|

|11.| Նորարարություն               |Օգտագործվելու է ինդուկցիոն        |

|   |                              |վառարանների արդի տեխնոլոգիա       |

|___|______________________________|__________________________________|

|12.|Ծրագրին վերաբերող այլ         |Ընկերության նոր բաժնետերերն ունեն |

|   |տեղեկություններ               |երկար տարիների փորձ տվյալ         |

|   |(անհրաժեշտության դեպքում)     |արդյունաբերության տեխնիկական և    |

|   |                              |կոմերցիոն բնագավառներում: Իրենց է |

|   |                              |պատկանում նաև  Հայաստանում        |

|   |                              |հիմնադրվող գործարանի համանմանը    |

|   |                              |Իրանի Իսլամական                   |

|   |                              |Հանրապետությունում, որը ծավալներով|

|   |                              |գերազանցում է հիմնադրվող          |

|   |                              |գործարանին ավելի քան տասն անգամ:  |

|   |                              |Սա հիմք է հանդիսանալու            |

|   |                              |օգտագործելու իրենց ներկա          |

|   |                              |կարողությունները թե՛ արտադրության |

|   |                              |համար, թե՛ արտադրանքի իրացման     |

|   |                              |հարցում:  Այն հումքը, որ ժամանակին|

|   |                              |Հայաստանից արտահանվում էր Իրան և  |

|   |                              |վերածվելով ձուլակտորների և  որպես |

|   |                              |վերջնական արտադրանք արտահանվում էր|

|   |                              |Վրաստան, հիմա հենց օգտագործվելու է|

|   |                              |Հայաստանում և  արտահանվելու է     |

|   |                              |արդեն իսկ ներկա սպառողներին և  ոչ |

|   |                              |միայն:                            |

._____________________________________________________________________.

 

Ներդրումներ

 

._____________________________________________________________________.

|NN |Ուղղվածությունը                             |Սեփական    |Այլ     |

|ը/կ|                                            |միջոցները  |միջոցներ|

|   |                                            |(հազ. դրամ)|        |

|___|____________________________________________|___________|________|

|1. |Բաժնեմասերի ձեռքբերում (հողամաս և           |    278,400|    -   |

|   |գործարանային տարածք)                        |           |        |

|___|____________________________________________|___________|________|

|2. |Սարքավորում (CCM)                           |    162,400|    -   |

|___|____________________________________________|___________|________|

|3. |Սարքավորում - Վառարան                       |    107,940|    -   |

|___|____________________________________________|___________|________|

|4. |Սարքավորում - Հովացման աշտարակ              |    19,908 |    -   |

|___|____________________________________________|___________|________|

|5. |Գործարանում իրականացված շինարարություն      |    833,432|    -   |

|   |(հիմնականում ենթակառուցվածքներ, շինանյութ   |           |        |

|   |և  աշխատավարձ                               |           |        |

|___|____________________________________________|___________|________|

|   |            Ընդհանուր ներդրումներ           |  1,402,080|    -   |

._____________________________________________________________________.

 

Տեղեկատվություն ռեզիդենտ շահութահարկ վճարողի տնտեսական

գործունեության մասին

 

._________________________________________________________________________.

|NN|   1   |  2   |   3   |    4  |    5  |   6   |   7   |    8  |   9   |

|ը/|       |      |       |       |       |       |       |       |       |

|կ |       |      |       |       |       |       |       |       |       |

|__|_______|______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|1.|Ցուցա- |2021թ.|2022 թ.|2023 թ.|2024 թ.|2025 թ.|2026 թ.|2027 թ.|2028 թ.|

|  |նիշ    |      |       |       |       |       |       |       |       |

|__|_______|______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|2.|Արտադ- |  -   |   -   |3344000|4012800|4012800|4012800|4012800|4012800|

|  |րանք   |      |       |       |       |       |       |       |       |

|  |(հազ.  |      |       |       |       |       |       |       |       |

|  |դրամ)  |      |       |       |       |       |       |       |       |

|__|_______|______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|3.|Իրացում|  -   |   -   |3176800|3812160|3812160|3812160|3812160|3812160|

|  |(հազ.  |      |       |       |       |       |       |       |       |

|  |դրամ)  |      |       |       |       |       |       |       |       |

|__|_______|______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|4.|Արտահա-|  -   |   -   |3176800|3812160|3812160|3812160|3812160|3812160|

|  |նում   |      |       |       |       |       |       |       |       |

|  |(հազ.  |      |       |       |       |       |       |       |       |

|  |դրամ)  |      |       |       |       |       |       |       |       |

|__|_______|______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|5.|Արտա-  |  -   |   -   |Վրաստան|Վրաստան|Վրաստան|Վրաստան|Վրաստան|Վրաստան|

|  |հանման |      |       |Ռուսաս-|Ռուսաս-|Ռուսաս-|Ռուսաս-|Ռուսաս-|Ռուսաս-|

|  |երկրներ|      |       |տան    |տան    |տան    |տան    |տան    |տան    |

|  |       |      |       |Չինաս- |Չինաս- |Չինաս- |Չինաս- |Չինաս- |Չինաս- |

|  |       |      |       |տան    |տան    |տան    |տան    |տան    |տան    |

|  |       |      |       |Թուրքիա|Թուրքիա|Թուրքիա|Թուրքիա|Թուրքիա|Թուրքիա|

|__|_______|______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|6.|Աշխատող|      |50     |120    |135    |135    |135    |135    |135    |

|  |ների   |      |       |       |       |       |       |       |       |

|  |միջին  |      |       |       |       |       |       |       |       |

|  |տարեկան|      |       |       |       |       |       |       |       |

|  |քանակ *|      |       |       |       |       |       |       |       |

|__|_______|______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|7.|Միջին  | 1,597|  1,535|  2,400|  2,400|  2,400|  2,400|  2,400|  2,400|

|  |տարեկան|      |       |       |       |       |       |       |       |

|  |աշխատա-|      |       |       |       |       |       |       |       |

|  |վարձ   |      |       |       |       |       |       |       |       |

|  |(հազ.  |      |       |       |       |       |       |       |       |

|  |դրամ)  |      |       |       |       |       |       |       |       |

|__|_______|______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|8.|Արտադրո|  -   |   -   | 27,866| 29,724| 29,724| 29,724| 29,724| 29,724|

|  |ղականու|      |       |       |       |       |       |       |       |

|  |թյուն  |      |       |       |       |       |       |       |       |

|  |(հազ.  |      |       |       |       |       |       |       |       |

|  |դրամ)  |      |       |       |       |       |       |       |       |

|__|_______|______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|9.|ԱԱՀ    |  -   |   -   |   -   |    -  |   -   |   -   |   -   |   -   |

|  |(հազ.  |      |       |       |       |       |       |       |       |

|  |դրամ)  |      |       |       |       |       |       |       |       |

|__|_______|______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|10|Շահութա|  -   |    -  |228,730|274,500|274,500|274,500|274,500|274,500|

|  |հարկ   |      |       |       |       |       |       |       |       |

|  |(հազ.  |      |       |       |       |       |       |       |       |

|  |դրամ)  |      |       |       |       |       |       |       |       |

|__|_______|______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|11|Եկամտա-|   737| 28,000| 76,800| 86,400| 86,400| 86,400| 86,400| 86,400|

|  |յին    |      |       |       |       |       |       |       |       |

|  |հարկ   |      |       |       |       |       |       |       |       |

|  |(հազ.  |      |       |       |       |       |       |       |       |

|  |դրամ)  |      |       |       |       |       |       |       |       |

._________________________________________________________________________.

_____________

* Ցուցանիշները ներկայացված են աճողական կարգով

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.05.2023
N 666-Ա
Որոշում